Այդ տոնով չխոսեք մեզ հետ, թե չէ մեր անցած ճանապարհով տոնայնության պակաս չենք ունեցել. Սեյրան Օհանյան Եթե նույնիսկ Ադրբեջանը իր սահմանները չի ճանաչել, մենք ինչո՞ւ ենք ճանաչում. Արթուր Խաչատրյան. Տեսանյութ Ինչպես է քայլսիտ Ռուբեն Ռուբինյանը Շուշին անվանում «Շուշա». Տեսանյութ
4
Սյունիքի Արավուս գյուղին սահմանակից 13 ադրբեջանական դիրքերում վերջին մեկ շաբաթում շարժն ակտիվացել է, ուժեղ ինժեներական աշխատանքներ են իրականացնում․ բնակավայրի ղեկավար ԱԺ ՔՊ փոխխոսնակի թեկնածուն ընդունեց, որ հակառուսական ակտիվիստ է եղել ու Պուտինի հակառակորդ Նավալնու պաշտպանը. Տեսանյութ ԱԺ փոխնախագահի պաշտոնում ՔՊ-ն առաջադրել է մոլի հակառուսական գործիչ Հակոբ Արշակյանին և Թուրքիայում գործունեություն իրականացրած Ռուբեն Ռուբինյանին.ֆոտոշարք ԱԺ ութերորդ գումարման խորհրդարանի նիստը․ Տեսանյութ Ադրբեջանական զինված ուժերը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել Երասխի եւ Կութի ուղղությամբ. ՊՆ Ընդդիմությունը բոյկոտեց, բայց ՔՊ-ն ԱԺ նախագահ ընտրեց Ալեն Սիմոնյանին Ալիևն ու «Պարտության» կուսակցությունը հարձակվել են Հայաստանի վրա. Անդրանիկ Թևանյան. Տեսանյութ Ընդդիմադիր խմբակցությունները լքեցին ԱԺ դահլիճը․ ուղիղ «Հայաստան» դաշինքի կալանավորված պատգամավորները հարցում տեղի է ունենում «ալիևություն»․ Անդրանիկ Թևանյան. Տեսանյութ Երասխում ադրբեջանցիները կրակել են սնունդ տեղափոխող մեքենայի վրա Պատերազմ Արցխում
Այդ տոնով չխոսեք մեզ հետ, թե չէ մեր անցած ճանապարհով տոնայնության պակաս չենք ունեցել. Սեյրան Օհանյան Սյունիքի Արավուս գյուղին սահմանակից 13 ադրբեջանական դիրքերում վերջին մեկ շաբաթում շարժն ակտիվացել է, ուժեղ ինժեներական աշխատանքներ են իրականացնում․ բնակավայրի ղեկավար Ադրբեջանում վառվում են հարավային շրջանների անտառները. Տեսանյութ Երկրին պարտություն բերած քաղաքական ուժը չի կարող շարունակել կառավարել երկիրը, դա նոնսենս է, շուտով քաղաքական նոր հոսանք է առաջանալու, որը փոխելու է այս իրավիճակը․ Գեղամ Նազարյան. Տեսանյութ Եթե նույնիսկ Ադրբեջանը իր սահմանները չի ճանաչել, մենք ինչո՞ւ ենք ճանաչում. Արթուր Խաչատրյան. Տեսանյութ Վաղարշակ Հակոբյանի ելույթի ժամանակ ԱԺ-ում կրքերը թեժացան. Տեսանյութ Սիմոն Մարտիրոսյանը նվաճեց արծաթե մեդալ Արթուր Ալեքսանյանը՝ արծաթե մեդալակիր. Տեսանյութ ԱԺ ՔՊ փոխխոսնակի թեկնածուն ընդունեց, որ հակառուսական ակտիվիստ է եղել ու Պուտինի հակառակորդ Նավալնու պաշտպանը. Տեսանյութ Ինչի՞ց են սենց զգուշանում «դուխով» տղերքը… Ժողովուրդը հիտլերին ու մուսոլինիին էլ է քվե տվել, հետո ի՞նչ Մինչ օրս չհրապարակված կադրեր Մատաղիսում թշնամական 11-ից ավել БМП-ների խոցումից (2020 թ. հոկտեմբեր). Տեսանյութ Ռուս խաղաղապահները Ոսկեպարում ուղեկալ են դնելու «Հայաստան» դաշինքը բոյկոտում է Ռուբեն Ռուբինյանին խորհրդարանի փոխնախագահ ընտրելու քվեարկությունը Մենք չենք կարող բանակցել այս իշխանության հետ, որի օրոք կորցրել ենք Արցախի 75 տոկոսը, տվել ենք զոհեր․ Իշխան Սաղաթելյան Փաշինյանը փոխվարչապետ և նախարարներ նշանակելու առաջարկությամբ դիմել է Արմեն Սարգսյանին Ռուբինյանը ծիտիկների վրա է բարդում իրավիճակը․ Մամիջանյան. Տեսանյութ Ադրյոք պատերազմի վտանգի պարագայում նոր տարածքներ չեն հանձնվելու Ադրբեջանին. Աբրահամյանը՝ Ռուբինյանին. Տեսանյութ Ինչպես է քայլսիտ Ռուբեն Ռուբինյանը Շուշին անվանում «Շուշա». Տեսանյութ Թուրքիայում ուսանելու փորձն օգտագործե՞լ եք ՀՀ-ում հեղափոխություն անելու համար․ Խամոյանը՝ Ռուբինյանին. Տեսանյութ ԱԺ փոխնախագահի պաշտոնում ՔՊ-ն առաջադրել է մոլի հակառուսական գործիչ Հակոբ Արշակյանին և Թուրքիայում գործունեություն իրականացրած Ռուբեն Ռուբինյանին.ֆոտոշարք ԱԺ ընդդիմությունը որոշել է դիմել ՍԴ. Օգտվելու են ԲՀԿ-ի փորձից Ի՞նչ պաշտոն կստանձնի Տիգրան Ավինյանը. Նրա քաղաքական կարիերան չի ավարտվում Ռուբեն Ռուբինյանն իր կյանքի մի հատվածն անցկացրել է Թուրքիայում. Աննա Մկրտչյան. Տեսանյութ Մակունցն ԱՄՆ-ն մխրճեց իր մեջ Նիկոլ Փաշինյանը մտադիր է իրականացնել յուրատեսակ «համաշխարհային տուրնե» Ով է Գագիկ Ջհանգիրյանի լուր բերող խորհրդականը ԱԺ ութերորդ գումարման խորհրդարանի նիստը․ Տեսանյութ Ինչ տակտիկա է մշակել իշխող խմբակցությունը «Պատիվ ունեմ»-ին էլ հանձնաժողով կհասնի Իշխանությունը մի ամբողջ գումարտակ զորք էր տեղակայել ԱԺ տարածքում Ով կզբաղեցնի զինդատախազի պաշտոնը, և ինչ է սպասվում Արթուր Դավթյանին. Փաշինյանը որոշումներ է կայացրել Այն ինչ տեսաք ԱԺ-ում այսօր, տեսնելու եք առաջիկայում էլ՝ ավելի բարձր ինտենսիվությամբ. Արամ Վարդևանյան. Տեսանյութ Կազմված ցուցակի դեպքում, վստահ չէի, որ այդ սկզբունքը պահպանվում է. Ավինյանը խոսել է իր եւ թիմի տարաձայնությունների մասին Ամերիաբանկը գործարկել է փոքր և միջին ձեռնարկությունների աջակցման վարկային նոր ծրագիր Ադրբեջանական զինված ուժերը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել Երասխի եւ Կութի ուղղությամբ. ՊՆ Ընդդիմությունը բոյկոտեց, բայց ՔՊ-ն ԱԺ նախագահ ընտրեց Ալեն Սիմոնյանին Քրեական հետապնդման իրավասու մարմինը պարտավոր է անհապաղ ազատ արձակել պատգամավորին Լիլիթ Մակունցը նշանակվեց ԱՄՆ-ում ՀՀ դեսպան ԱԺ նախագահի քվեարկությունը դադարեցվել է՝ քվեաթերթիկում պատգամավորներից մեկի ազգանվան մեջ տառասխալի պատճառով. Տեսանյութ 44-օրյա պատերազմի խնդիրները չի կարելի իջեցնել ասֆալտի մակարդակին․ Սեյրան Օհանյան. Տեսանյութ Վերաքննիչը քննում է Առուշ Առուշանյանի խափանման միջոցի հարցը․ ուղիղ Ալիևն ու «Պարտության» կուսակցությունը հարձակվել են Հայաստանի վրա. Անդրանիկ Թևանյան. Տեսանյութ Ամերիաբանկի «Էրեբունի» մասնաճյուղի նորամուտը Էրեբունի համայնք Հոտնկայս ծափահարություններ՝ միայն Սյունիքի կալանավորված համայնքապետերին. Տեսանյութ Ագնեսա Խամոյան․ «Փաշինյանը վախենալու բան ունի ոչ թե պատգամավորների, այլ ծնողների հաշվեհարդարից» Այստեղ իրենց ցանկությունների ԱԺ-ն չէ, և իրենք պարտավոր են հետևել Սահմանադրությանը․ Աննա Մկրտչյան․ Տեսանյութ Հայաստանի և Արցախի վերջին 2-3 տարիների պատմությունը դավաճանության պատմության է․ Արծվիկ Մինասյան. Տեսանյութ Ընդդիմադիր խմբակցությունները լքեցին ԱԺ դահլիճը․ ուղիղ Արցախում հայտնաբերվել է անհայտ հանգամանքներում զորամասը լքած 22-ամյա զինծառայողի դին. ՊԲ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նշվեց Համբարձման տոնը

Մայիսի 13-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբեց մեր Տեր Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը: Այս տոնին հիշատակվում է նաև 1441 թվականին Ամենայն Հայոց Կաթողիկոսության Աթոռը Սիս քաղաքից Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին փոխադրելու պատմական օրը:
 
Տերունական տոնի կապակցությամբ Մայր Աթոռի միաբանությունը Սուրբ և Անմահ Պատարագին մասնակցեց Սուրբ Գայանե վանքում։ Պատարագիչն էր Գերմանիայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Սերովբե եպիսկոպոս Իսախանյանը։
 
Իր քարոզում Սրբազան Հայրն անդրադարձավ Տեր Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնի խորհրդին՝ ի մասնավորի նշելով. «Այսօր Հայ Եկեղեցին տոնախմբում է Տիրոջ Համբարձման տոնը, Նրա վերադարձը դեպի իր երկնավոր Հայրը։ Այսինքն՝ այն Հիսուսը, ով իր խորհախորհուրդ ծննդյամբ երկինքը բերել էր երկիր, այժմ իր հրաշալի համբարձմամբ երկիրը բարձրացնում է դեպի երկինք։ Հիսուս վերադառնում է այնտեղ, որտեղից ծնունդ էր առել, այսինքն՝ դեպի Աստված: Աստծո Որդին որպես մարդ եկավ դեպի մեզ, որպեսզի մարդկորեն մոտ լինի մեզ: ․․․Որքան էլ Հիսուս այսօր մեզ մեր երկրային մարմնավոր աչքերով տեսանելի չէ, մենք չենք կարող նրան շոշափել, նա մարմնավոր իմաստով չի քայլում մեզ հետ ու մեր կողքին, այնուհանդերձ նա այնտեղ է, ուր մենք ենք՝ նրա հետևորդներս, նա մեզ հետ է մինչև «ի կատարած աշխարհի»»:
 
Սերովբե եպիսկոպոսը հաստատեց, որ հավատացյալները Հիսուս Քրիստոսին հանդիպում են նաև Սուրբ Պատարագի միջոցով, Սուրբ Հաղորդության ճաշակմամբ, և Եկեղեցին մեզ համար այն վերնատունն է, ուր մենք հավաքվում ենք հանդիպելու Տիրոջն ու Փրկչին, եկեղեցում, Տիրոջ խորհախորհուրդ ներկայությամբ երկինքն ու երկիրը հանդիպում են իրար։ ««Երկինքն» այնտեղ է, ուր Աստված է ապրում։ Աստված ապրում է այնտեղ, ուր տիրում է սեր ու խաղաղություն, ուր կատարվում է Աստծո կամքը, ուր Աստծո շունչն է փչում»,- ընդգծեց Սրբազան Հայրը։
 
Պատարագիչ Սրբազանը հիշեցրեց ներկա հավատավոր ժողովրդին, որ այսօր նաև Ամենայն Հայոց Կաթողիկոսության Աթոռը Սիս քաղաքից Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին փոխադրելու պատմական հիշատակությունն է՝ փաստելով, թե ճիշտ էին արևելյան վարդապետները, երբ որոշում կայացրեցին Հայ Եկեղեցու հոգևոր կենտրոնը, Հայոց Կաթողիկոսության նստավայրը վերադարձնել դեպի իր աստվածօրհնյալ բնօրրանը՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին։
 
«Սուրբ Էջմիածինը, Աստուծո կողմից մեզ ընծայված այն մսուրն է, այն սրբազնասուրբ վայրն է, ուր մենք միասին ենք հավաքվում` փնտրելու Հիսուս Քրիստոսին, լսելու Նրա աստվածային ձայնը և հետևելու նրան: Եվ երբ ես ասում եմ Սուրբ Էջմիածին, ես հասկանում եմ ոչ միայն հավերժական Արարատի փեշերին վեր խոյացող Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարը, ուր իջավ Աստծո Միածին Որդին՝ Հիսուս Քրիստոս, այլ աշխարհասփյուռ ողջ Հայ Եկեղեցին, որի սրբազան խորաններում Հիսուս է իջնում երկնքից ի վար՝ տեսքով նշխարի ու կարմիր գինու, որպես կենսաբեր Մարմին ու Արյուն` «Էջ Միածին», իջավ Միածինը: Եվ մենք բոլորս կոչված ենք Սուրբ Էջմիածինը, Տիրոջ հավերժական նվերը մեր ազգին, դարձնելու մեր հոգևոր հայրենիքը, որը բանաստեղծի բառերով ասած` «Ծննդավայրն է մեր հոգու և դեպի երկինք բարձրացող գաղտնի ճամփայ մը ունի»»,- ասաց Սերովբե եպիսկոպոսը՝ հաստատելով, որ ամեն օր Սուրբ Էջմիածինը կանչում է մեզ նաև այս Սուրբ Պատարագի միջոցով՝ փնտրելու, գտնելու այդ ճամբան և այդ ճանապարհին լսելու Տիրոջ կանչող ձայնը, ընդունելու, որ «Նա է Տերը» և հետևելու Նրան»:
 
Հավարտ Սուրբ Պատարագի, հանդիսապետությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ Գերաշնորհ Տ․ Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի, կատարվեց Հայրապետական մաղթանք, որի ընթացքում հոգևոր դասն ու հավատացյալ ժողովուրդն աղոթք բարձրացրեցին առ Աստված Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ու Ամենայն Հայոց Հայրապետության անսասանության և հավերժ պայծառության համար:
 
 
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan