Ինչո՞ւ չեք ուղարկում ձեր ֆեյքերին ու չկայացած դերասաններին՝ վայրահաչելու ու հայհոյելու․ չէ՞ որ հենց Նիկոլ Փաշինյանն է խոստովանում 3,5կմ-ի մասին
Դիտել նաև
«Թուրքերն արդեն Բաղանիսի վերևում են»․ Հոխիկյան
«Ադրբեջանը թիրախավորելու է Երասխը, Վարդենիսը, Ջերմուկը»․ Նաիրի Հոխիկյան
«Արցախցիների չափ հենց տավուշցիները գիտեն, թե ինչ թշնամի է Ադրբեջանը»․ Նաիրի Հոխիկյան
«Խայտառակություն է, որ Հայաստանի հայերի ընդամենը 30%-ն է եղել Արցախում». Նաիրի Հոխիկյան
«Խոպան գնացած մեր հայրենակիցներից հարկ ուզելու լուրը հաստատվեց»․ Նաիրի Հոխիկյան
Նիկոլ Փաշինյանը ուշ երեկոյան հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ և խոստովանել, որ Ադրբեջանի զինված ուժերը ՀՀ տարածքում խորացել են 3,5կմ։
Սա ավելի մեծ տարածություն է, քան փորձագիտական դաշտի նշած 2-3կմ-ը։
Նիկոլ Փաշինյանը շեշտում է, որ փոխհրաձգություն առայժմ չկա, բայց իրավիճակը ճգնաժամային է։
Սա էլ է՞ խուճապի տարածում։ Ինչո՞ւ չեք ուղարկում ձեր ֆեյքերին ու չկայացած դերասաններին՝ վայրահաչելու ու հայհոյելու․ չէ՞ որ հենց Նիկոլ Փաշինյանն է խոստովանում 3,5կմ-ի մասին։
Սիրելի հայրենակիցներ ու հատկապես նրանք, ովքեր օրվա ընթացքում գրում էին, թե ես ու իմ մյուս գործընկերները սուտ տեղեկություններ են տարածում, հիմա գոնե համոզվեցի՞ք, թե ով էր ստում։ Ներողության խոսքի չեմ սպասում, բայց բարոյականությունը լավ բան է։
Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան էջից