Երբ դու ներսի հարուստներին ոչնչացնում ես, ի՞նչ ես մտածում. Ծառուկյանը չի կոտրվել. գիտեր, ընտանիքին զգուշացրել էր. հարձակվել, ոտքից քաշել են, որ կարողանան գցել. Երեմ Սարգսյան Արեգնազ Մանուկյանի փաստաբանական թիմը բողոք է ներկայացրել վերաքննիչ քրեական դատարան՝ կալանքի դեմ Հիշու՞մ էիք, որ ասում էի սա ՀՀ արդարադատության պատմության ամենախայտառակ գործն է ճանաչվելու. փաստաբան
20
Սրանք այն դատավորներն են, որոնք բավարարել են Անդրանիկ Թևանյանին ու Արեգնազ Մանուկյանին, ինչպես նաև Գագիկ Ծառուկյանին կալանավորու քննիչների միջնորդությունները Քաղբանտարկյալների խնդրով հանրային քննարկում դատարանի բակում Խոսքս ուղղում եմ ՀՀ քաղաքացի Նիկոլ Վովայի Փաշինյանին՝ հուսով եմ՝ գլխարկների վրայի անվանումը չի կորել. Դավիթ Մանուկյանի ուղերձը՝ Բաքվի բանտից (տեսանյութ) «Առինջ մոլ»-ում հարկային մարմինները ստուգումներ են կատարում, ամենայն հավանականությամբ, առևտրի կենտրոնը կկապարակնքվի Քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանը իշխանության ապօրինի հրահանգով կալանված է արդեն 59 օր ՄԱԿ-ի փորձագետները հարցականի տակ են դնում «Սրբազան պայքարի» գործը, Փաշինյանի ռեժիմը ներկայացրել է իր պատասխանը Wildberries-ի պահեստների վրա հարձակման հետևանքով միլիոնավոր դրամների վնասներ են կրել նաև հայաստանցիները Սարսափելի իրողությունն այն է, որ ենթադրությունների հիման վրա յուրաքանչյուր մեկին կարող են մեղադրանք ներկայացնել ու կալանավորել, խոշտանգել, բարի համբավն ու պատիվը արատավորել Իրանը դադարեցրել է կատարել Վաշինգտոնի հետ կնքված հուշագրով ստանձնած իր պարտավորությունները. ԱԳՆ Քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանի կալանքի հարցով դատական նիստը՝ հուլիսի 21-ին Պատերազմ Արցախում
Էնդի Բըրնհեմը ստանձնել է Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը Սրանք այն դատավորներն են, որոնք բավարարել են Անդրանիկ Թևանյանին ու Արեգնազ Մանուկյանին, ինչպես նաև Գագիկ Ծառուկյանին կալանավորու քննիչների միջնորդությունները Երբ դու ներսի հարուստներին ոչնչացնում ես, ի՞նչ ես մտածում. Ծառուկյանը չի կոտրվել. գիտեր, ընտանիքին զգուշացրել էր. հարձակվել, ոտքից քաշել են, որ կարողանան գցել. Երեմ Սարգսյան Ինչո՞ւ հրապարակ եկավ Գագիկ Ծառուկյանի ընտանիքը․ Հայկ Նահապետյան Գործարանները հրաժարվում են լոլիկը մթերել. գյուղացիները փակել են Երևան–Երասխ ավտոճանապարհը Արեգնազ Մանուկյանի փաստաբանական թիմը բողոք է ներկայացրել վերաքննիչ քրեական դատարան՝ կալանքի դեմ Քաղբանտարկյալների խնդրով հանրային քննարկում դատարանի բակում Փրկել ազատությունն «ազատականներից» Խոսքս ուղղում եմ ՀՀ քաղաքացի Նիկոլ Վովայի Փաշինյանին՝ հուսով եմ՝ գլխարկների վրայի անվանումը չի կորել. Դավիթ Մանուկյանի ուղերձը՝ Բաքվի բանտից (տեսանյութ) «Առինջ մոլ»-ում հարկային մարմինները ստուգումներ են կատարում, ամենայն հավանականությամբ, առևտրի կենտրոնը կկապարակնքվի Քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանը իշխանության ապօրինի հրահանգով կալանված է արդեն 59 օր ՄԱԿ-ի փորձագետները հարցականի տակ են դնում «Սրբազան պայքարի» գործը, Փաշինյանի ռեժիմը ներկայացրել է իր պատասխանը Հիշու՞մ էիք, որ ասում էի սա ՀՀ արդարադատության պատմության ամենախայտառակ գործն է ճանաչվելու. փաստաբան ԱՄՆ-ն պատրաստվում է Իրանի դեմ լայնամասշտաբ պատերազմի. ԶԼՄ-ներ Ռուսաստանը Կիևին հասցրած հարվածներով ոչնչացրել է ամերիկյան և գերմանական ընկերությունների պահեստները Իրանում չեն բացառում ԱՄՆ-ի հետ բանակցությունները՝ ռազմավարական առավելության հասնելուց հետո ԱԹՍ-ները հարվածել են Wildberries-ի պահեստին, Պոդոլսկի նավթաբազային և Դոմոդեդովոյի լոգիստիկ հանգույցին. ԱԹՍ-ներից մեկն ընկել է բնակելի շենքի վրա Հայհոյանք լսեցի, մոտ չգնացի պատուհանին, ասի՝ որպես վկա կկրակեն. Մուրացանի բնակիչ Այսօր մեր հայոց աշխարհը կարիք ունի երիտասարդների, որոնք ոչ թե հանդիսատեսներ են, այլ մեր կյանքի ու արդի պատմության կերտողները. Ռուբեն Սրբազան Wildberries-ի պահեստների վրա հարձակման հետևանքով միլիոնավոր դրամների վնասներ են կրել նաև հայաստանցիները Իսպանիայի հավաքականը՝ ֆուտբոլի 2026 թվականի աշխարհի առաջնության չեմպիոն Մուրացան փողոցից 15-ամյա տղա է տեղափոխվել հիվանդանոց. նոր մանրամասներ զինված միջադեպից Կրակոցներ՝ Երևանում. կա զոհ. դեպքի վայրում հայտնաբերվել է «Mercedes G» մակնիշի ավտոմեքենա` կրակոցի հետքերով Ընկճվելու ոչ մի բան չունենք. Ռոզա Ծառուկյան Սարսափելի իրողությունն այն է, որ ենթադրությունների հիման վրա յուրաքանչյուր մեկին կարող են մեղադրանք ներկայացնել ու կալանավորել, խոշտանգել, բարի համբավն ու պատիվը արատավորել Ավետիք Չալաբյանի դեմ հարուցել էին խայտառակ, ամբողջությամբ ապօրինի մի գործ, որ չես կարող անտարբեր անցնել. Ալեքսանյան Ադրբեջանում 6 երկրի մասնակցությամբ զորավարժություններ են նախատեսվում Բագրատ Սրբազանն իր կյանքի լավագույն տարիները նվիրել է Աստծո փառքին, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու զորացմանը. Տեր Վրթանես Ուժեղ քամու հետևանքով վնասվել են Արագածոտնի մարզի բնակավայրերի էլեկտրահաղորդման գծերի հենասյուները. 4 բնակավայր մնացել է առանց հոսանքի Իրանը դադարեցրել է կատարել Վաշինգտոնի հետ կնքված հուշագրով ստանձնած իր պարտավորությունները. ԱԳՆ

Պեղումների արդյունքում Արտաշատում բաղնիքներ, պալատներ և հռոմեական ակվեդուկ է հայտնաբերվել

Արտաշատի գետամերձ տարածքում և Խոր Վիրապի բլրաշարքի ստորոտում տեղակայված փոքր բլրակի ուսումնասիրությունների արդյունքում հռոմեկան բաղնիք, պալատներ և մ.թ 2-րդ դարի հռոմեական ակվեդուկի հիմքեր են հայտնաբերվել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մայիսի 12-ին լրագրողների հետ հանդիպմանը Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Հին Հայաստանի հնագիտության բաժնի վարիչ, Արտաշատի պեղումների արշավախմբի ղեկավար Մկրտիչ Զարդարյանն ասաց, որ Արտաշատում պեղումներ են իրականացվում դեռևս 1970 թվականից:

«Վերջին տարիներին քաղաքի ուսումնասիրությունն ընթանում է երկու տարածքներում՝ մեկը գետամերձ թաղամասն է, որն Արաքսի անմիջական հարևանությամբ է և այնտեղ աշխատում է մեր ինստիտուտի արշավախումբը և երկրորդը ստորին քաղաքի տարածքում է՝ Խոր Վիրապի բլրաշարքի ստորոտում տեղակայված փոքր բլրակի վրա, որտեղ աշխատում է հայ-գերմանական համատեղ արշավախումբը»,-նշեց Զարդարյանը:

Նրա խոսքով՝ գետամերձ թաղամասում բացահայտվել է մեծ հռոմեական բաղնիք, որը հարուստ է խճանկարներով, ունի կրկնակի տաքացվող հատակ, ջրամատակարարման ու ջրահեռացման բարդ զարգացած համակարգ, բացահայտվել է նաև տաճարական հարթակ՝ ռեգիա, այսինքն քաղաքային ճեմատարածք, որը ծածկված է եղել, գտնվել են տարբեր կառույցներ՝ զարդարված որմնանկարներով: Զարդարյանի համոզմամբ՝ թաղամասը բացահայտում է Արտաշատի կյանքի մի շատ հետաքրքիր շրջան, երբ տեղական մշակույթի վրա լուրջ ներգործություն է ունեցել հռոմեկան մշակույթը:

Անդրադառնալով Խոր Վիրապի բլրաշարքի ստորոտում տեղակայված փոքր բլրակի ուսումնասիրություններին՝ արշավախմբի ղեկավարն ասաց, որ այդտեղ աշխատում են մի քանի ուղղությամբ՝ բուն հնագիտական պեղումներ և Արտաշատի ստորին, այսինքն՝ դաշտավայրային քաղաքի գեոֆիզիկական ուսումնասիրություններ: Գեոֆիզիկական պեղումների շնորհիվ նախքան բուն պեղումները կարողանում են պարզել, թե հողի տակ ինչպիսի կառույցներ կան:

Զարդարյանը պատմեց, որ այդ աշխատանքները նախաձեռնել են 2018-2019 թվականներին: Այս տարի գարնանը շարունակել են պեղումները:

Երկու տարվա ընթացքում ուսումնասիրվել է գրեթե քառասուն հեկտար տարածք: Դեռ 1970-ական թվականներին սկսած պեղումների ժամանակ հնագետներն իմացել են, որ Արտաշատի 15 բլուրը խիտ կառուցապատված է եղել: Բլուրների վրա տեղակայված են եղել բնակելի և հանրային կառույցներ: Բլուրները շրջապատող պարիսպների երկարությունը հասել է շուրջ տասը կիլոմետրի, բայց հնագետները հստակ չեն իմացել, թե ինչպիսին է իրավիճակը դաշտավայրային տարածքում:

«Մեր առաջին իսկ ուսումնասիրությունների ընթացքում բացահայտվել է առնվազն երկու պալատական կառույց դաշտավայրային տարածքում: Շատ հետաքրքիր գեոֆիզիկական անոմալիա էր ուրվագծվում, որը մեծ տարակուսանքի տեղիք տվեց: Անընդհատ քննարկում էինք մեր կոլեգաների հետ, թե ինչ է այդ անոմալիան: Ի վերջո բացահայտեցինք հռոմեական ակվեդուկի հիմքեր: Սա եզակի երևույթ է ոչ միայն Հայաստանի, այլև Մերձավոր Արևելքի համար: Դատելով ուղղությունից և ակվեդուկի կառուցման օրինաչափություններից՝ մենք եկանք եզրահանգման, որ աղբյուրի ջուր է բերվել Արտաշատ ներկայիս Վեդի գետի ակունքներից: Դա մոտավորապես 30 կմ երկարություն ունեցող ակվեդուկ է եղել: Պարզել ենք նաև կառուցման թվագրությունը: Այն կառուցվել է մ.թ. 2-րդ դարում»,-մանրամասներ հայտնեց Զարդարյանը:

Նա հիշեցրեց, որ ակվեդուկները տիպիկ հռոմեկան կառույցներ են և կառուցվում էին բուն Հռոմի կայսրության տարածքում և ոչ նրա տարաքից դուրս: «Մեր թվարկության 114 թվականին Հռոմի Տրայանոս կայսրը զավթում է Հայաստանը և մինչև 116-ի վերջը Հայաստանը հռոմեական կայսրության կազմում էր: Հենց այդ ընթացքում են նախաձեռնել ակվեդուկի կառուցումը: 116-ի վերջին հռոմեացիները դուրս են գալիս, և ակվեդուկը մնում է անավարտ»,-հայտնեց արշավախմբի ղեկավարը:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>