Նիկոլ Փաշինյանը «լուծարում է» Սամվել Շահրամանյանին (տեսանյութ) Փաշինյանական քաղցր ստերի մահաբեր հետևանքների մասին Վլադիմիր Պուտինը շատ զարմացած էր, որ Փաշինյանը Լեռնային Ղարաբաղը ճանաչեց Ադրբեջանի մաս․ Լավրով
29
102-րդ ռազմաբազայի և ռուս սահմանապահների ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է. ՌԴ ԱԳՆ Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը Ալեք Մանուկյան—Սայաթ-Նովա խաչմերուկում է՝ ծառահատումների թեմայով (տեսանյութ) Ծառահատումներ՝ բռնությունների կիրառմամբ Փաշինյան-Ավինյան-ՔՊ-ն շարունակում է Երևանում ԾԱՌԱՄՈՐԹԸ ՀՀ-ում արգելափակվել են «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. Լավրով Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Նիկոլ Փաշինյանը «լուծարում է» Սամվել Շահրամանյանին (տեսանյութ) 102-րդ ռազմաբազայի և ռուս սահմանապահների ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է. ՌԴ ԱԳՆ Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը Ալեք Մանուկյան—Սայաթ-Նովա խաչմերուկում է՝ ծառահատումների թեմայով (տեսանյութ) Ռուսաստանի ԱԳՆ-ն՝ 102-րդ ռազմաբազայի և ռուս սահմանապահների Հայաստանից դուրսբերման մասին Քիչ առաջ հրավիրված էի ՔԿ կենտրոն բաժին. ինձ առաջադրվում է նոր մեղադրանք. Նարեկ Մանթաշյան Ծառահատումներ՝ բռնությունների կիրառմամբ Փաշինյանական քաղցր ստերի մահաբեր հետևանքների մասին Փաշինյան-Ավինյան-ՔՊ-ն շարունակում է Երևանում ԾԱՌԱՄՈՐԹԸ Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի Իմ պատվից և արժանապատվությունից ցածր կլինի Ալեն Սիմոնյանին դատի տալը. Աննա Մկրտչյան. Տեսանյութ Վլադիմիր Պուտինը շատ զարմացած էր, որ Փաշինյանը Լեռնային Ղարաբաղը ճանաչեց Ադրբեջանի մաս․ Լավրով Ալենը ստում է, ստում է, ստում է, ստում է․ Գագիկ Համբարյան ՀՀ-ում արգելափակվել են «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հակաարցախյան գրոհ. ի՞նչը չի մարսել Փաշինյանը. «Հրապարակ» Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ» Արցախցիների հանրահավաքը հունից հանել է Փաշինյանին Ոսկեպարցիներն անհամբեր Փաշինյանին են սպասում Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. Լավրով Լևոն Քոչարյանի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում (տեսանյութ) Նիկոլը Տավուշում պատերազմ է սկսում (տեսանյութ) Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն Ո՞րն է, Նիկոլ, քո հայրենիք. «Կարճ ասած» (տեսանյութ) Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Նոր ուժ». Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանի կողմնակիցներից և թիմակիցներից քանիսին դեռ կարգելեն մուտք գործել Ռուսաստան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը հանգեցնում է ՀՀ-ում պետականության վերացման․ ռազմական վերլուծաբան (տեսանյութ) Որոշակի իրադարձություններ և տրամադրություններ՝ Հայաստանի էլիտաների մասով, մտահոգիչ են․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Կորել են բնաՊԱՀՊԱՆԱԿները, համարել անվավեր

«Թավշյա» թաղապետեր. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն

Օրեր առաջ նշել էինք, որ վերջին մեկ-երկու տարում Հայաստանում քրեածին իրավիճակը դարձել է բացառիկ տագնապահարույց, հատկապես աճել է հրազենի գործադրմամբ անձի դեմ ուղղված հանցագործությունների թիվը։ Այս մասին հոդված է հրապարակել ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը:

Հոդվածում նաեւ ասվում է. «Հատկանշական է, որ այս ամենն ուղեկցվում է պետական պաշտոններում զբաղվածների ակտիվ մասնակցությամբ։ Ընդամենն օրեր առաջ էր հրազենի գործադրմամբ սպանության փորձը երևանյան հայտնի Թոխմախի գերեզմաններ կոչված մասում, որտեղ  գիշերային այդ ուշ ժամին իբր թե պատահաբար հայտնվել, տուժածներին «մարդասիրական» օգնություն էին ցույց տվել Շենգավիթի ու Մալաթիա-Սեբաստիա համայնքների ղեկավարները, թեպետ սույն դեպքից օրեր առաջ ոստիկանության Շենգավիթի բաժնում ահազանգ էր գրանցվել այն մասին, որ Շենգավիթի թաղապետի ավտոմեքենայի վրա առկա են հրազենային վնասվածքներ։

Այս երկու դեպքերի միջև եղած հնարավոր կապի առկայության վերհանումը թողնենք մեր իրավապահների պրոֆեսիոնալ որակներին՝ հիշատակելով ռազբորկաների մեկ այլ դեպք։ Արդեն իսկ կա պաշտոնական լրատվություն, որը հաստատում է ս/թ մայիսի 11-ին Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Արմեն Ազիզյանի և թաղապետարանի աշխատակից Արման Դավոյանի միջև եղած ծեծկտուքի փաստը։ Ավելին՝ փոխթաղապետ Արմեն Ազիզյանը ձերբակալվել է ՀՀ ՔՕ 309-րդ հոդվածի 2-րդ մասով /պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է  բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով/, իսկ միջադեպի մյուս մասնակիցը՝ ՀՀ ՔՕ 258-րդ հոդվածի 4-րդ մասով /խուլիգանությունը, որը զուգորդվել է անձի առողջությանը միջին ծարության վնաս պատճառելով/։ Հարկ համարենք նկատել, որ ըստ հավելվող տեղեկատվության, ծեծկռուքը կրել է խմբակային բնույթ:

Ցավով պիտի նկատել, որ ռազբորկաների եղանակով հարցեր լուծելը կայուն ավանդույթ ուժ է ձեռք բերում «թավշա» Հայաստանում, մինչդեռ թվում էր, թե պիտի ականատեսը լինեինք միանգամայն հակառակի՝ հիշելով, թե իմքայլական պատգամավորները խորհրդարանում ի՜նչ խանդավառությամբ ազդարարեցին քրեական ենթամշակույթի դեմ պայքարի մասին օրենքի ընդունումը։

Դառնալով հեղափոխական ավանդույթի ուժով հաստատված քրեական մշակույթին՝ հիշեցնենք, որ ընթացիկ տարվա մարտ ամսին նույն Կենտրոն թաղապետարանում թաղապետ Ավետ Պողոսյանն իր մոտ է կանչել բաժնի պետերից մի քանիսին ու դարձյալ ծեծկռտուքով ավարտված ռազբորկա սարքել իր դեմ հարուցված քրեական գործի մասին լուրի արտահոսքը կազմակերպելու համար՝ դրանով իսկ փորձելով լռեցնել մարդկանց, պարտակել իրողությունը։ Տեղեկացնենք, որ Ավետ Պողոսյանի դեմ քրեական գործ է հարուցվել թաղապետարանում աշխատանքի ձևակերպված, սակայն այդպես էլ աշխատանքի չներկայացած, բայց աշխատավարձ ու պարգևավճար ստացած երկու անձի առնչությամբ։

Կենտրոն թաղապետարանում արձանագրված վերոհիշյալ երկու դրվագներով միջադեպերը խնդրո առնչությամբ գալիս են հաստատելու Երևանի քաղաքապետի անգործությունը, ինչպես նաև վկայելու, որ պետական պաշտոնները «թավշյա» երիտհեղափոխականների համար դարձել են կայուն եկամտի աղբյուր, ինչը միանգամայն օրինական հիմք է ապահովում ուսումնասիրելու մասնավորապես թաղապետական ինստիտուտում գործերի դրվածքն ու բարքերը։ 

Միաժամանակ ուզում ենք նշել, որ վերը հիշատակվածները  հասարակությանը հասանելի դարձած դեպքերն են ընդամենը, մինչդեռ որքան գործեր խնամքով լռության են մատնվում, պարտակվում։ Մենք մեր պարտքն ենք համարում արատավոր երևույթների հետևողական վերհանումը՝ հասարակությանը հասանելի դարձնելով դրանց կանխմանն ու բացառմանը հասնելը։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan