Ինչու է Նիկոլ Փաշինյանը տեղայնացնում Տավուշի խնդիրը Գառնիկ Դանիելյանը Տավուշի ոստիկանապետից պահանջում է ձերբակալել ժողովրդի վրա քշող վարորդներին «Մեր դիրքերից, մեր զորքն արդեն նահանջել է, ադրբեջանական դրոշ է ծածանվում». Բագրատ Սրբազան
23
«Երկրապահի» մեքենան մարդուն գցեց տակը, տարել են հիվանդանոց». Նոյեմբերյանում վիճակը լարված է Երևան-Սևան Մայրուղին փակ է՝ ի աջակցություն պայքարող տավուշցիների Ասել եմ, եթե հայկական դիրք է տեղափոխվելու՝ հենց հիմա ինձ այդ հանձնաժողովի խմբից հանեք. Բաղանիսի ղեկավար Ինչ է պատմել Կիրանցի գյուղապետը Բագրատ Սրբազանին. մանրամասներ Փաշինյանի հարցազրույցը՝ Ադրբեջանի ու Թուրքիայի բարեկամ Մեծ Բրիտանիայի ԶԼՄ-ներին Մայր Աթոռը իշխանություն համարվողներին հորդորում է դադարեցնել Բագրատ սրբազանի դեմ ստի ու կեղծիքի արշավը Քիչ անց Տավուշում ականազերծման և պայթեցումներ աշխտանքներ կլինեն. ՊՆ Կիրանցում ենք․ Հայաստանի անվտանգության առաջնագիծն այս պահին անցնում է Տավուշի մարզով. Անդրանիկ Թևանյան Իշխանությունները որդեգրել են մարդկանց մոլորեցնելու, խաբելու և փաստի առաջ կանգնեցնելու մարտավարությունը. Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Անդրանիկ Թևանյանի գլխավորությամբ` «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները գտնվում են Կիրանց-Ոսկեպար փակ ճանապարահատվածում (տեսանյութ, լուսանկար) Պատերազմ Արցախում
«Թուրքերն արդեն Բաղանիսի վերևում են»․ Հոխիկյան «Ժողվարչապետի» հաշվետվությունը բրիտանական մամուլին Այս ամենը Փաշինյանի քաղաքական սխալներն են. Սերգեյ Մարկելով (տեսանյութ) Ինչու է Նիկոլ Փաշինյանը տեղայնացնում Տավուշի խնդիրը «Փաշինյանն էլ է դա հասկանում»․ Էրդողան Գառնիկ Դանիելյանը Տավուշի ոստիկանապետից պահանջում է ձերբակալել ժողովրդի վրա քշող վարորդներին «Երկրապահի» մեքենան մարդուն գցեց տակը, տարել են հիվանդանոց». Նոյեմբերյանում վիճակը լարված է «Մեր դիրքերից, մեր զորքն արդեն նահանջել է, ադրբեջանական դրոշ է ծածանվում». Բագրատ Սրբազան Հայաստանի իշխանության ներկայացուցիչները արդեն իսկ անթաքույց սկսել են առաջ մղել թուրքական ժխտողական մոտեցումները. ՀՅԴ Երևան-Սևան Մայրուղին փակ է՝ ի աջակցություն պայքարող տավուշցիների Սահմանազատման այս գործընթացը փաստացի Հայաստանի կողմից միակողմանի զիջում է. Նոյեմբերյան համայնք Ասել եմ, եթե հայկական դիրք է տեղափոխվելու՝ հենց հիմա ինձ այդ հանձնաժողովի խմբից հանեք. Բաղանիսի ղեկավար Ինչ է պատմել Կիրանցի գյուղապետը Բագրատ Սրբազանին. մանրամասներ Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին կանչել են զինվորական քննչական վարչություն (տեսանյութ) Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին կանչել են զինվորական քննչական վարչություն (տեսանյութ) Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը Թե ինչ է ասել Արայիկ Հարությունյանը, դժվար է նույնիսկ կանխատեսել Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել Այսօր միայն մեկ օրակարգ կա, և դա «լոկալ» օրակարգ չէ. «Փաստ» Մեր Հենրիխ Մխիթարյանը՝ Իտալիայի չեմպիոն Ռիչարդ Մուրի մեդիա դեսանտը եկել էր ևս մեկ անգամ թուրքադրբեջանական ալյանսին ծառայություն մատուցելու Փաշինյանի հարցազրույցը՝ Ադրբեջանի ու Թուրքիայի բարեկամ Մեծ Բրիտանիայի ԶԼՄ-ներին ԼՂ-ից դուրս եկած խաղաղապահները չեն կարող մնալ ՀՀ-ում. Արմեն Գրիգորյան Փաշինյանն իր մոտ է կանչել ԱԱԾ պետին, ոստիկանապետին, ՊՆ նախարարին Փաշինյանի գրպանում են նաև միջանցքի ու ադբեջանցիների վերաբնակեցման քարտեզները. «Կարճ ասած» (տեսանյութ) Հայաստանը պատրաստ է զորքերը միակողմանի հետ քաշել`անկախ Բաքվի գործողություններից. «Փաստինֆո» Մայր Աթոռը իշխանություն համարվողներին հորդորում է դադարեցնել Բագրատ սրբազանի դեմ ստի ու կեղծիքի արշավը Քիչ անց Տավուշում ականազերծման և պայթեցումներ աշխտանքներ կլինեն. ՊՆ Կիրանցում ենք․ Հայաստանի անվտանգության առաջնագիծն այս պահին անցնում է Տավուշի մարզով. Անդրանիկ Թևանյան Իշխանությունները որդեգրել են մարդկանց մոլորեցնելու, խաբելու և փաստի առաջ կանգնեցնելու մարտավարությունը. Մանուկ Սուքիասյան (տեսանյութ)

Վթարային շենքերի խնդիրը կարող է լուծվել

 Վթարային շենքերը գնալով լուրջ խնդիր են դառնում մայրաքաղաքի համար առաջացնելով սոցիալական արդարացի դժգոհություն։ Ըստ քաղաքաշինության կոմիտեի տվյալների այս պահին Երևանում հաշվառված են 120 վթարային շենք, որից 7-ը  4-րդ աստիճանի, իսկ մնացածը 3-րդ աստիճանի վթարայնության։ Այս խնդիրը իհարկե նորություն չէ ՝ նորությունը այս խնդրի լուծման նոր մոտեցումն է, որը հաստատվել է  կառուցապատողի  և կառավարության միջև։

Վերջերս «Ջի Էմ Քոնսթրաքշն» ՍՊԸ-ի առաջարկով կառավարությունը հաստատեց  սոցիալական – ներդրումային ծրագիր, ըստ որի Աջափնյակ  վարչական շրջանի Շինարարների 23 հասցեում գտնվող  երրորդ կարգի վթարային շենքի բնակիչները՝ «Ջի Էմ Քոնսթրաքշն» ՍՊԸ-ի, այսինքն  կառուցապատողից անհատույց  կստանան  բնակարաններ նորակառույցում։  Ինչ՞ գործընթացում է այս ծրագիրը.«Առաջին հերթին ուզում եմ նշել, որ և' կառավարությունը և' տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարությունը, և'  քաղաքաշինության կոմիտեն և քաղաքապետարանը շատ օպերատիվ արձագանքեցին մեր առաջարկին՝ եղան բազմաթիվ քննարկումներ, որին հետևեց կառավարության որոշումը։ Այս պահին  քաղաքապետարանում քաղաքաշինական փաստաթղթերի հաստատման  գործընթացն  է և օրեր առաջ ստացել ենք առաջին շենքի  Ճարտարապետանախագծային առաջադրանքը: Քաղաքապետարանը՝  կառավարության որոշմամբ արդեն կատարել է հողհատկացում  կադաստրային արժեքով, որը միացվել էր մեր կազմակերպության սեփականություն հանդիսացող հողին։ Հողի այդ լրացուցիչ քառակուսին անհրաժեշտ էր բազմաբնակարան շենքի ծավալների ապահովման համար, քանի որ  լրացուցիչ բնակարանների անհրաժեշտություն առաջացավ»,- մեզ հետ զրույցում ասաց «Ջի Էմ Քոնսթրաքշն» ՍՊԸ-ի տնօրեն Գեղամ Կիրակոսյանը։

Գաղտնիք չէ, որ ներդրումային ցանկացած ծրագրերի իրականացման համար շատ են  պահանջվող փաստաթղթերը, որոնց հաստատումը ժամանակատար գործընթաց է և հաճախ պատկան մարմիններում քաշքշուկներ են ստեղծվում։ «Ջի Էմ Քոնսթրաքշն» ընկերության տնօրենը վստահեցրեց, որ արհեստական ձգձգումներ չեն եղել, ընդգծելով. «Քաշքշուկ չի եղել։ Ընդհանրապես  բոլոր երկրների գերատեսչություններում էլ թղթաբանությունը ժամանակատար գործընթաց է։ Այնպես որ այս ծրագրի հետ կապված անհարկի ձգձգումներ չեն եղել։ Ծրագիրը սոցիալական - ներդրումային է, որի կարևոր նպատակն է վթարային շենքից բնակիչներին վերաբնակեցնել։ Այդ գաղափարը շատ ընդունելի եղավ բոլոր գերատեսչություններում»։

Նշենք, որ ըստ նախագծի կառուցվելու է բազմաբնակարան 18 հարկանի մի քանի մուտքերով շենք, որը բաղկացած է լինելու երկու մասնաշենքից։ Առաջին մասնաշենքի՝ առաջինից մինչև 7 հարկերում տեղակայված բնակարաններից անհատույց կտրամադրվեն վթարային շենքի ընդհանուր թվով 36 ընտանիքի։ Շենքի մնացած բնակարանները ենթակ՞ա են վաճառքի։ Հիշեցնենք, որ Շինարարների  վրա գտնվող շենքերի մեծ մասը այսպես կոչված «խրուշյովկաներ» են, որոնց բնակարանի ընդհանուր մակերեսը շատ փոքր է։ Արդյոք՞ կառուցապատողը նույն քառակուսուն համարժեք է փոխհատուցելու և այդ բնակիչները իրենց ուժերո՞վ են վերանորոգելու իրենց նոր բնակարանները թե կառուցապատողի։ Գեղամ Կիրակոսյանը վստահեցրեց. «Բնակիչներին հատուցվող բնակարանները  մի քանի քմ-ով ավելի են իրենց փաստացի բնակարաններից ընդհանուր մակերեսից։ Ինչ վերաբերվում է վերանորոգմանը, ապա բնակիչները իրենք են ընտրելու ինչ վերանորոգում են ուզում՝ աշխատանքները ամբողջությամբ իրականացնելու ենք մենք»։

Ի դեպ ` ուսումնասիրելով այս ծրագիրը բացահայտեցինք, որ նույն Աջափնյակ թաղամասում Արզումանյան փողոցի 8/1 հասցեում բազմաբնակարան բնակելի շենքերի կառուցապատող  «Նոբբի» ՍՊԸ-ի կողմից 2019 թ-ին մեկնարկել է և առաջիկա ամիսներին շահագործման կհանձնվի ևս մեկ  նմանատիպ ծրագիր։  «Երբ իմացանք, որ մեր հարևանությամբ շենք է կառուցվելու`խնդրեցինք կառուցապատողին մեր վթարային շենքի խնդիրներին էլ լուծում գտնեն, այսինքն նոր բնակարան տան:  Մեզ շատ դուր են եկել մեր նոր բնակարանները: Մեր երազանքը իրականացվեց: Գիտեք ինչ է նշանակում ապրել երրորդ, չորրորդ կարգի վթարային շենքում, այն էլ սեյսմիկ ոչ անվտանգ երկրում: Մեր` շատերիս տների պատերը ճաքած են, առաստաղները կաթում են և ոչ ոք խնդիրը չէր լուծում: Իսկ հիմա աչքներս լույսի է եկել` սպասում ենք վերանորոգման աշխատանքերի ավարտին, որպեսզի տեղափոխվենք մեր նոր բնակարանները»,- մեզ հետ հեռախոսազրույցում ասացին Արզումանյան 8/ա-ի հասցեի վթարային շենքի բնակիչները, որոնց այժմյան հասցեն է 8/1-ը: Նորակառույց շենքի անվտանգության աշխատակիցներն էլ փաստեցին, որ կան բնակիչներ, ովքեր օրը մի քանի անգամ են ել ու մուտ անում  իրենց նոր բնակարաններ: Նկատենք մի   կարևոր հարց ևս` ծրագրով նորակառույցի բնակիչները կունենան նաև իրենց պուրակը, որը կառուցվելու է  ապամոնտաժված  շենքի հողակտորի մի հատվածի վրա:  Նշենք, որ ծրագրի իրականացման   համար նախատեսված է մոտ 11.000.000 ԱՄՆ դոլարի ներդրում աշխատանքով  կապահովեն  մոտ 100-120 մարդ:

Վթարային շենքերի բնակիչների խնդրի լուծումը՝ նոր և ամուր բնակարաններով ապահովումը,  ըստ էության պետության թիվ մեկ հարցերից մեկն է: Սակայն այն կարող է հետաքրքիր լուծում ստանալ նախատեսվող սոցիալական – ներդրումային՝ պետություն մասնավոր համագործակցությամբ իրականացվող նմանատիպ ծրագրերի արդյունքում` թեթևացնելով պետբյուջեի ծանրաբեռնվածությունը, քանի որ կառուցապատող ընկերությունները  իրենց միջոցներով անհատույց  հատկացնում են նոր և վերանորոգված բնակարաններ։ Մինչդեռ ՀՀ հարկային օրենսդրությամբ կառուցապատողը պարտավորված է հարկ վճարել անհատույց փոխհատուցվող բնակարանների համար` նույն չափով, որքան որ  հարկվում  է վաճառվող բնակարանների դեպքում: Կարևորելով վթարային շենքերի խնդրի մեկընդմիշտ լուծումը, կարծում ենք օրենսդրության այս կետի վերանայման անհրաժեշտություն կա: Ի՞նչուօրինակ սոցիալական-տնտեսական  ծրագրերի դեպքում չթեթևացնել կառուցապատողի հարկային բեռը:

 

Ժասմին Վիլյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan