Իշխանասարի մոտակայքում մարտեր չեն ընթանում. գյուղապետ. Տեսանյութ
Դիտել նաև
Ավտովթար՝ Իշխանասարի ճանապարհին․ 4 զինվորականները Mercedes-ով հայտնվել են դաշտում
Իշխանասարի դիրքերի ուղղությամբ ադրբեջանական կողմը հրետանի է կիրառում
«Կոնկրետ մեր տերիտորիայում որևէ բան չենք տեսել, տեսանելի չէ, ամեն ինչ խախանդ է». Իշխանասարի գյուղապետ
Իշխանասարից «նահանջի» միֆն ու իրականությունը
Իշխանասարում կրակոց չկա․ Մարատ Պետրոսյան
Իշխանասարի գյուղապետ Մարատ Պետրոսյանը Հայլուրի թղթակցի հետ զրույցում հերքել է, թե Սյունիքի մարզի այդ գյուղի մոտակայքում մարտեր են եղել ադրբեջանցիների հետ: Ըստ գյուղապետի՝ Իշխանասարի մոտակայքում կրակադաշտ կա, որտեղ այս պահին զորավարժություն է տեղի ունենում: Հավանաբար ուսումնական կրակոցների ձայները լսելով են մարդիկ կարծել, թե մարտեր են տեղի ունենում: Սյունիքից ընտրված ԼՀԿ-ական պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը ևս Հայլուրի թղթակցի հետ զրույցում հերքել է տեղեկությունը՝ վկայակոչելով Սիսիանի գնդի հրամանատարի տեղեկությունները: Իշխանասարի մոտակայքում մարտական գործողությունների մասին հայտնել էր մի քանի տելեգրամյան ալիք՝ նշելով, թե նույնիսկ վիրավորներ կան:
Կից տեսանյութն՝ այստեղ