Էշով իջևանցին, կանեփը և իջևանցու էշը
Իջևանից էշով Փաշինյանի ետևից եկած քաղաքացու մոտ կանեփանման զանգված է հայտնաբերվել, նրան կալանավորել են: Առաջին հայացքից սովորական թվացող այս դեպքը կարող է մտնել «թավշյա» Հայաստանի արդարադատության զավեշտալի պատմության մեջ և ահա թե ինչու: Նախ մի անեկդոտ հիշեցնեմ: Հռչակավոր Շտիրլիցը սովետական հետախուզության գնդապետի համազգեստով ու կարմիր դրոշով Ռեյխստագի առաջ հականացիստական կոչեր է անում: Կադրի ետևում Կոպելյանի ձայնով հնչում է. «Նա երբեք այդքան մոտ չէր եղել ձախողմանը»:
Ուրեմն, էշով Երևան հասած քաղաքցին, ով լրջաքույն քաղաքկան խնդիր է բարձրացնում, այնքան միամիտ է կամ տգետ, որ գրպանում կանեփանման զանգվա՞ծ է պահել: Նույնիսկ ամենաապաքաղաքական հայաստանցին գիտի, որ Փաշինյանից մի քանի մետր հեռավորությամբ կանգնելու, քայլելու և ողջույն բառն արտասանելու համար (եթե իհարկե դրանք կեղծ որդեկորույս մայրեր չեն կամ Գյումրի Երևան մայրուղու «ինքնաբուխներ») բերման են ենթարկում, ստորացնում տեսախցիկների առաջ: Շատ տարիներ առաջ ոստիկանությունում «ավանդույթ» կար՝ քաղաքացու գրպանը պլան գցել ու կալանավորել, որպեսզի հետո ինչ-որ բան վրան բարդեն, կամ մեկ ուրիշի դեմ ցուցմունք կորզեն: Գրպանը բան գցելը կարծես մոռացել էինք, եթե ինքը՝ Փաշինյանը դա նորից շրջանաեռության մեջ չդներ, ասելով, թե արցախյան պատերազմը նախկիններն էին հրահրել և իր գրպանը գցել: Տարօրինակ զուգադիպություն է, բայց հոգեբանությունը դա բացատրում է: Մարդը ուրիշներին վերագրում է այն, ինչ ինքն է անում կամ ունակ է անել: Ավելի պարզ ասած՝ ամեն մարդ իր աշինով է դիմացինին չափում:
Համոզված եմ, որ իջևանցի հումորաշատ քաղաքացին պատվով դուրս կգա այս պատմությունից, որովհետև գիտեր, թե ինչ քայլի է գնում: Համոզված եմ նաև, որ իջևանցիների մեծ մասը պատրաստ են իրենց էշերը տրամադրել Փաշինյան Նիկոլին: Բայց այս պատմության մեջ ինձ ամենաշատը հուզում է իջևանցու էշի ճակատագիրը: Մինչև ե՞րբ է մնալու Երևանում: Չեմ զարմանա, որ քաղաքական կարերա էլ անի՝ այդպիսի մի դեպք արդեն եղել է:
Էդուարդ Սարիբեկյանի ֆեյսբուքյան էջից