Ձերբակալվել են կենտրոն վարչական շրջանի ղեկավարի տեղակալը և վարչական շրջանի գլխավոր մասնագետը

Դիտել նաև
Նախկին ոստիկանապետի դստերը սպանած տղամարդը ձերբակալվել է
Մահվան ելքով վրաերթի գործով ՀՀ ոստիկանության ՃՈ ծառայության ուղեկցող սպայական վաշտի հրամանատարը ձերբակալվել է
Ձերբակալվել է «Հաղթանակ» զբոսայգու մոտ 27-ամյա կնոջ սպանության մեջ կասկածվող անձը
Երևանում սպանության փորձ է եղել․ 19-ամյա երիտասարդը ձերբակալվել է
ՀՀ սոցապնախարարությունում առերևույթ չարաշահումների գործով մեղադրանք է առաջադրվել մեկ անձի, 2-ը՝ ձերբակալվել են
Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Արմեն Ազիզյանը և վարչական շրջանի գլխավոր մասնագետ Արման Դավոյանը ձերբակալվել են։
Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:
Արևիկ Խաչատրյանn նշեց, որ Ազիզյանը ձերբակալվել է 309-րդ հոդվածի 2-րդ մասով, իսկ Արման Դավոյանը՝ 258-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված արարք կատարելու կասկածանքով։
Միջադեպից հետո թաղապետարանի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի պետ Մանվել Մարգարյանը լրատվամիջոցներին հայտնել է, որ իրեն մոտ 15 հոգով ծեծի են ենթարկել, ըստ որում՝ գլխավոր դերակատարները եղել են Դավոյանն ու Ազիզյանը: