Զոհրաբ Մնացականյանը «իր դասալքության» համար ամոթից կարմրեց. Տեսանյութ 600 դոլար եմ աշխատում, որի կեսը պիտի ադրբեջանցիներին տամ, ինչպե՞ս կերակրեմ երեխաներիս. իրանցի վարորդ. Տեսանյութ Փաշինյանը հերթական անգամ խայտառարկվել է ՀԱՊԿ-ում. Տեսանյութ
17
Ադրբեջանական մամուլը հրճվանք է ապրում Ալեն Սիմոնյանի պահվածքի առիթով. Տեսանյութ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման որոշակի գործընթաց պետք է սկսել. փոխվարչապետ Գրիգորյանը՝ Զախարովայի հայտարարության մասին Բոլոր պատգամավորները պարգևավճար են ստացել, մենք չենք օգտվելու այդ գումարից․ Իշխան Սաղաթելյան. Տեսանյութ Վախենամ, որ այս կապիտուլյացիան դավաճանության հետևանք է. Կոլերով Հայ-ադրբեջանական համաձայնագրի դետալները հայտնի են Ադրբեջանը Հայաստանում պատժում է իրանցիներին․ Կոմերսանտ Իրանական բեռնատարների վարորդները սպառնում են փակել Գորիս–Կապան ճանապարհը Երեկ Փաշինյանը խոստովանեց, որ ինքն է եղել հայ-իրանական տրանսպորտային արտերիայի փակման պատճառը Ե՞րբ է ստել Փաշինյանը՝ երեկ, թե՞ մեկ տարի առաջ. Տեսանյութ Türkiye. Ռուսաստանը քայլ առ քայլ շրջափակում է Թուրքիան, և Ղարաբաղում տեղակայված ռազմակայանը այս ռազմավարության մի մասն է Պատերազմ Արցխում
Իրենց լկտի ձեւով են պահել. Որոտանի հատվածում ադրբեջանցիները կանգնեցրել են զինվորներին հաց տանող մեքենան Ադրբեջանական մամուլը հրճվանք է ապրում Ալեն Սիմոնյանի պահվածքի առիթով. Տեսանյութ Այո՛, տարբեր չափերի գումարներ են ստացել ըստ պաշտոնի՝ Անկախության տոնի առթիվ. Հերիքնազ Տիգրանյան. Տեսանյութ 41-ամյա վարորդը անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման որոշակի գործընթաց պետք է սկսել. փոխվարչապետ Գրիգորյանը՝ Զախարովայի հայտարարության մասին Առանց ազգային էլիտայի երկիրը չի կարող մոդերնիզացվել Եթե վարչատարածքայինով է, բերենք նախաձեռնություն, որ ՀՀ-ի սահմաները Բաքու է հասնում․ Վարդևանյան. Տեսանյութ Նախապատրաստվում է կապիտուլյացիայի փուլ ենթադրող խաղաղության փաստաթղթի ստորագրում, որը, բացի պատերազմից, երկրին ոչինչ չի տալու. Հայկ Մամիջանյան Սեպտեմբերի 20-ին և 21-ին Հանրապետության հրապարակ տանող փողոցները փակ են լինելու Ինչպե՞ս է վարվելու տրված պարգևավճարի հետ «Պատիվ ունեմ»-ը․ հայտարարություն Նորից հայախոս քաղաքական թուրքերի մասին. Տեսանյութ Աննա Մկրտչյանի հոր՝ Արա Մկրտչյանի գործը դատարանում է Երևան-Գյումրի ճանապարհին հետաքրքրությունից դրդված կրակող տղամարդը հրավիրվել է բաժին «Դրանով մենք կփոխենք բանակցային գործընթացի բովանդակային ուղղվածությունը». ՀԴԿ-ն առաջարկով դիմել է ԱԺ խմբակցություններին Պատճառը անձնական էր. հրաժարականի դիմումս հետ եմ վերցրել. Արարատի մարզպետ Ամբողջ աշխարհը խոսում է Արցախի կարգավիճակից, բացի Հայաստանի եւ Արցախի կառավարություններից. «Հանուն Հադրութի» ՀԿ ղեկավար Իշխանությունը հարցի լուծման փոխարեն ասում է՝ մեր տարածքներն ադրբեջանական են. պետական դավաճանության դասական օրինակ. Սաղաթելյան Էդ ո՞վ է ասել, որ ադրբեջանցին թշնամի է, իրենց հողում են նստած. Տաթեւում ՔՊ-ի թեկնածու Տեղանունները ինքնության հիմքում. գոյություն չունի «Գյանջա». իրանագետ. Տեսանյութ Զինվորի տան պաշտպաններից հինգը կաշխատեն մաքսային ծառայությունում. ՊԵԿ-ն աշխատանք է առաջարկել Զինվորի տան զինվորներին Երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի Սա ինչ համառ տգիտություն է, որ թույլ չի տալիս վերանայել որոշումը․ Վահե Հովհաննիսյան Եղեք Հանրապետության հրապարակում, որ մեր պահանջն ավելի տեսանելի և հասկանալի լինի. Գեղամ Նազարյան «Արևիկ» ազգային պարկի տարածքում հրդեհը դեռ չի մարվել. Տեսանյութ Հովհաննես Հովհաննիսյանը ԵՊՀ-ում «բեսպրեդել» սկսելու համար վազել է Նիկոլ Փաշինյանի մոտ և ստեր փչել. Գեւորգ Էմին-Տերյան Զոհրաբ Մնացականյանը «իր դասալքության» համար ամոթից կարմրեց. Տեսանյութ Կորոնավիրուսով վարակման 759 և մահվան 26 նոր դեպք Բոլոր պատգամավորները պարգևավճար են ստացել, մենք չենք օգտվելու այդ գումարից․ Իշխան Սաղաթելյան. Տեսանյութ Արցախից տեղահանված բնակիչների բողոքի ակցիան Կառավարության շենքի մոտ. Տեսանյութ Շուրջ մեկ ամիս է ինչ ՀՀ ԶՈւ ավագ լեյտենանտ Արթուր Դավիդյանը դուրս է եկել իր զորամասի մշտական տեղակայման վայրից և անհայտ պայմաններում, հայտնվել ադրբեջանական կողմում «Բոլորին ժպիտ պարգեւեք․․․ թքած, թե ձեզ արցունքներ չեն վերադարձնում». Նազենի Հովհաննիսյան Ֆիլիպ Կիրկորովը Երևանում է 600 դոլար եմ աշխատում, որի կեսը պիտի ադրբեջանցիներին տամ, ինչպե՞ս կերակրեմ երեխաներիս. իրանցի վարորդ. Տեսանյութ ՀՀ-ն ընդդեմ Ադրբեջանի գանգատ է ներկայացրել Արդարադատության միջազգային դատարան «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի հայց կներկայացնի ՄԱԿ-ի միջազգային դատարան». Էլնուր Մամեդով Արարատում իշխանության սցենարները փոխվել են. Ում պաշտոնի նշանակվելը «փոզմիշ» եղավ Փաշինյանը Ալեքսանյանին «Լֆիկ» էր ասում, իսկ հիմա Ալեքսանյանը դարձել է նրա սրտի գործարարը Տաջիկստանում տեղի է ունենում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսիի հանդիպումը Արարատ Միրզոյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարին. քննարկել են «Հյուսիս-Հարավ»-ի շուրջ զարգացումները Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում և 8 մարզերում Փաշինյանը հերթական անգամ խայտառարկվել է ՀԱՊԿ-ում. Տեսանյութ ԲՀԿ-ն կմասնակցի նոյեմբերին կայանալիք ՏԻՄ ընտրություններին Լեւոն Տեր-Պետրոսյանի թիմը սկսել է բացահայտ ծաղրել իշխանավորներին Վախենամ, որ այս կապիտուլյացիան դավաճանության հետևանք է. Կոլերով Զուտ ասեմ, որ կորոնավիրուս տանելուց հետո մեծ է երիկամային և լյարդային անբավարարության զարգացման վտանգը Ժեխտախտ Հայ-ադրբեջանական համաձայնագրի դետալները հայտնի են Չարչյանի նկատմամբ պետական մակարդակով խոշտանգում է իրականացնէում. Հովհաննես Խուդոյան. Տեսանյութ «Տղերքին տարավ, մատաղ արեց, ի՞նչ ներողություն». Զոհվածի մայրը՝ Փաշինյանին Բժիշկներ նրբանկատորեն «հորդորում են» առայժմ չպատվաստվել

Պաղեստինաիսրայելական հակամարտության վերջին սրացումների մասին

Պաղեստինաիսրայելական հակամարտության վերջին սրացումների մասին
 
Շարունակվող պաղեստինաիսրայելական լարվածությունն ամենամասշտաբայինն է 2018-19թթ. Երուսաղեմի վերաբերյալ ԱՄՆ նախկին՝ Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից ընդունված խնդրահարույց իսրայելամետ որոշումներից հետո։ Պաղեստինյան կողմից արդենիսկ արձանագրվել է 25 զոհ, շուրջ 100 վիրավոր, Իսրայելի կորուստների թիվն առայժմ սահմանափակվում է մոտ 1 տասնյակի հասնող վիրավորներով։
Ընթացիկ լարվածությունն ունի մի շարք խորքային և իրավիճակային պատճառներ, որոնք կարելի է շարադրել հետևյալ պայմանական հաջորդականությամբ։
 
Խորքային պատճառներ
 
1. ԱՄՆ-ում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո Թել Ավիվ-Վաշինգտոն հարաբերություններում նկատվող տարաձայնությունները, որոնք արտացոլվում են նաև այս հակամարտության շրջանակներում։ Դ. Թրամփի «Դարի գործարքի» իրացման ձախողումից հետո իսրայելական կողմը խախտել է ամերիկա-իսրայելական պայմանավորվածությունները՝ պաղեստինյան տարածքներում իսրայելական բնակավայրերի ընդլայնման վերաբերյալ։ Հենց նման որոշումներից մեկն էլ առիթ դարձավ Արևելյան Երուսաղեմի թաղամասերից մեկում բախումների վերսկսման։
 
2. Դ. Թրամփի վարչակազմի վարած աննախադեպ իսրայելամետ քաղաքականության և դրա արդյունքներից մեկով Իսրայելի ու մի շարք կարևոր արաբական երկրների միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը, որն արտացոլվեց նաև «Աբրահամյան համաձայնագրերի» տեսքով, իրենց հերթին հանգեցրին Իսրայելի առավել անզիջում և ագրեսիվ վարքին ամբողջ տարածաշրջանում։
 
3. Իսրայելում և Պաղեստինում նախաձեռնված ընտրական գործընթացների շուրջ տեղ գտած զարգացումները ևս վերջին լարվածության առանցքում են։ Մասնավորապես, արդեն իսկ հայտնի է, որ Իսրայելում անցած 2 տարիների ընթացքում տեղի ունեցած չորրորդ ընտրությունների արդյունքներով ներկայում գործող վարչապետ Բենյամին Նեթանյահուին չհաջողվեց ձևավորել նոր կառավարություն։ Հետևաբար Իսրայելին սպասվում են կա՛մ նոր կառավարություն նոր վարչապետի գլխավորությամբ, կա՛մ հերթական՝ արդեն հինգերորդ արտահերթ ընտրությունները։ Վերոնշյալի համատեքստում, քանի որ Նեթանյահուի համար սկզբունքային կարևորություն ունի վարչապետի պաշտոնը պահելը, նրա գլխավորած թիմը գնում է իրավիճակի սրման։ Իսկ այս բախումները և հրա ու արաբ ժողովրդի միջև կրկին խորացող թշնամանքը հավելյալ կխոչընդոտեն Իսրայելում նոր կառավարության ձևավորման գործընթացին, որը չի կարող տեղի ունենալ առանց Կնեսեթ անցած արաբական կուսակցությունների աջակցության։
 
3. Բացի Իսրայելից, մայիսի 22-ին նախանշվել էին 2006թ.-ից ի վեր մի քանի անգամ հետաձգված խորհրդարանական ընտրությունները Պաղեստինյան ինքնավարությունում, որոնք հերթական անգամ չեղարկվեցին ապրիլի 30-ին՝ պաղեստինյան խմբավորումների միջև եղած տարաձայնությունների պատճառով։ Այս լարվածությունը բավարար հիմնավորում է պաղեստինյան կողմի համար՝ խորհրդարանական ընտրությունների հերթական չեղարկումը հիմնավորելու համար։
 
Իրավիճակային պատճառներ
 
1. Պաղեստինաիսրայելական լարվածության վերջին սրացման առաջին իրավիճակային առիթը մուսուլմանների սուրբ ամսվա՝ «Ռամադանի» վերջին ուրբաթօրյա(մայիսի 7-ին) աղոթքի ծեսն է, որն ամենազգացականն է և համընկավ Իսրայելում տեղ գտած այլ իրադարձությունների հետ։
 
2. Իսրայելում մայիսի 9-10-ին նշվող «Երուսաղեմի օրվա» միջոցառումները, որոնք մշտապես բավականաչափ հուզական ազդեցություն ունեն և՛ հրեաների, և՛ արաբների համար, այս տարի համընկան «Ռամադանի» ավարտի և 8 պաղեստինցի ընտանիքներին ունեզրկելու վերաբերյալ իսրայելական շրջանային դատարանի որոշման հետ։ Բոլոր զարգացումները տեղի են ունեցել Արևելյան Երուսաղեմում, մասնավորապես՝ սրբազան՝ Տաճարի լեռան շրջակայքում։
 
3. Հակամարտ կողմերն աչքի են ընկնում նաև ռազմական գործողությունների՝ քարոզչական տեսանկյունից իրար չզիջող կոդային անվանումներով. պաղեստինյան «Երուսաղեմյան սուրը»՝ ընդդեմ իսրայելական «Պատերի պահապան» գործողության։ Ամենայն հավանականությամբ, գործողությունները կմնան միայն օդային պայքարի հարթությունում և չեն ունենա ցամաքային ընդլայնում(վերջին լայնամասշտաբ գործողությունը 2014թ. Իսրայելի կողմից իրականացված «Անսասան ժայռն» էր Գազայի հատվածում)։
 
Հ.Գ. Ինչպես այս հակամարտության նախկին սրացումների ընթացքում, այս անգամ ևս դրանից առավելագույն կողմնակի օգուտ է քաղում Թուրքիան։ Այդ երկրի ղեկավարությունն ամենակտրուկն է քննադատել Իսրայելի իշխանությունների «ահաբեկչական գործելաոճը»՝ կրկին ընդգծելով իսլամական աշխարհն առաջնորդելու հին և նոր հավակնություններն այդ աշխարհի ամենազգայուն հիմնախնդրի հարցում դրսևորած «սկզբունքային» դիրքորոշման միջոցով։
 
Արմեն Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan