Այսօր հայտնաբերվել է պատերազմում զոհված տղաների ևս 8 աճյուն Երեխեք ջան, գոռում ենք «Նիկոլ վարչապետ»․ Փաշինյանի համակիր. Տեսանյութ Մենք անցնում ենք այս փորձության վերջին փուլը. Արմեն Գևորգյան
13
Քոչարյանը քարոզարշավի ավարտին հազարավոր մարդկանց հրավիրում է Հանրապետության հրապարակ, Փաշինյանը չեղարկել է հանրահավաքը․ News.am Գերիներին վերադարձնելու պայմանավորվածության հարցում վճռորոշ դեր է ունեցել Մուրադովը. Sputnik Արմենիա «Հայաստան» դաշինքն Ալավերդիում. ՈՒՂԻՂ ՀՐԱՏԱՊ. Հայաստանի իշխանությունը Վրաստանի միջոցով Ադրբեջանին է հանձնել Արցախի օկուպացված շրջանների ականապատ տարածքների քարտեզը, ինչի դիմաց Ադրբեջանը 15 հայ ռազմագերի է վերադարձրել Թուրքական տարբերանշանով զինվորականի լուսանկարն արվել է հայ-ադրբեջանական սահմանի ոչ հայկական հատվածում. ՊՆ «Քո-չար-յա՛ն». Նիկոլին խայտառակել են Բաղանիսում. Տեսանյութ Այս ընտրությունները ճակատագրական են լինելու. Հայ ժողովուրդն ընտրելու է պետականության պաշտպանության և չգոյության միջև. Տեսանյութ «Ինձ պաշտոնանկ են արել Ռոբերտ Քոչարյանին աջակցելու համար»․ Գյումրու թիվ 1 պոլիկլինիկայի տնօրեն Քոչարյան. Հունիսի 20-ից հետո կհայտնվի մի երիտասարդ թոշակառու, որը ստիպված կլինի պատասխան տալ իր գործողությունների համար. Տեսանյութ Արմեն Գևորգյանը հանդիպումներ է ունեցել դիվանագիտական կորպուսի և միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ Պատերազմ Արցխում
«Ասել եմ՝ Օնիկ, մի արատավորիր քո գեներալի պագոնները». Սերժ Սարգսյանը պատմել է Օնիկ Գասպարյանի հետ խոսակցության մասին. Տեսանյութ Քոչարյանը քարոզարշավի ավարտին հազարավոր մարդկանց հրավիրում է Հանրապետության հրապարակ, Փաշինյանը չեղարկել է հանրահավաքը․ News.am «Նիկոլը դիտավորյալ գերիներին չէր ազատում, որպեսզի նրանց օգտագործի իր քաղաքական խաղերում…». Գագիկ Համբարյան Փաշինյանը պատրաստվում է քաղաքացիական բախումների․ Նաիրա Զոհրաբյան Գերիներին վերադարձնելու պայմանավորվածության հարցում վճռորոշ դեր է ունեցել Մուրադովը. Sputnik Արմենիա «Հայաստան» դաշինքն Ալավերդիում. ՈՒՂԻՂ ՀՐԱՏԱՊ. Հայաստանի իշխանությունը Վրաստանի միջոցով Ադրբեջանին է հանձնել Արցախի օկուպացված շրջանների ականապատ տարածքների քարտեզը, ինչի դիմաց Ադրբեջանը 15 հայ ռազմագերի է վերադարձրել նիկոլին իշխանության բերողներն ամեն ինչ ճիշտ էր հաշվարկել, բացառությամբ մեկ բանի «Հանրայինը «Գռզո TV» է աշխատում». Արմեն Աշոտյան. Տեսանյութ Այսօր հայտնաբերվել է պատերազմում զոհված տղաների ևս 8 աճյուն «Նաիրա Զոհրաբյանին «ժեխ» արտահայտության համար հանել տվեցիր պաշտոնից, ա՛յ ապիկար»․ Նաիրա Զոհրաբյան Հունիսի 21-24-ը Հանրապետության հրապարակը զբաղված է Երեխեք ջան, գոռում ենք «Նիկոլ վարչապետ»․ Փաշինյանի համակիր. Տեսանյութ Թուրքական տարբերանշանով զինվորականի լուսանկարն արվել է հայ-ադրբեջանական սահմանի ոչ հայկական հատվածում. ՊՆ Ինչպես մարտի 1-ին, նա վերջին պահին թռնելու է ու թողնի իր իսկ հավաքած ժողովրդին Բոլոր քաղաքական կուսակցություները և դաշինքները ամենատարբեր եղանակներով ներկայացնում են իրենց ծրագրերը,բայց գերակշռողը հայհոյանքն է, անձնական վիրավորանքները, վենդետայի կոչերը և հիստերիկ աղմուկը Փաշինյանի անհավասարակշիռ հոգեվիճակը փաստում է, որ ինքն ամեն օր բախվում է իր պարտության հետ, որքան էլ շրջիկ խմբերով մարդաշատության պատրանք ստեղծի. Ագնեսա Խամոյան Հակոբյան Աննային, ում ձեռքերին հազարավոր տղերքի արյուն կա, շնորհակալություն են հայտնում պատերազմը դադարեցնելու ու կյանքեր փրկելու համար «Որտեղ թափ տաս՝ կոռուպցիա է». Հրանտ Բագրատյանը՝ Փաշինյանի կառավարության մասին. Տեսանյութ «Մարդ թռչուն լիներ ... Աշխարհն իրենը կլիներ, ոչ թե ինքը՝ «աշխարհինը» ... ու թռչեր, թռչեր... անվերջ...»․ Նազենի Հովհաննիսյան Խոսալու վրա ա. Ստեփանավանցին Քոչարյանին խնդրեց դառնալ իր չորս երեխաների քավորը. Տեսանյութ նիկոլը չէր եկել Նիդերլանդներում կառավարելու, որ մեկ էլ հոպ՝ Արցախի հարցը քցեցին ջեբը. նա 2018-ից նա գիտեր, որ եկել ա Արցախը տալու «Ասի՝ մի հատ զուգարան մտնեմ, մեկ էլ էս մարդն ասում ա՝ չես կարա, էսի Նիկոլի շտաբն ա»․ Վ. Սաղաթելյան Պապիկյանն ու Սանոսյանը «լայաղ» չեն անում պատասխանեն, իրենք ինչի՞ համար են փող ստանում․ սևանցին՝ Փաշինյանին. Տեսանյութ Գ.Ծառուկյանը ջերմ ընդունելության է արժանացել Վայոց Ձորում. Տեսանյութ 37 անշարժ գույք, 8 մլն դրամը գերազանցող 29 գույք, 4 մլրդ դրամ, 2 մլն դոլար. Խաչատուր Սուքիասյանի հայտարարագիրը ՔՊ ցուցակում ընդգրկված Տիգրան Դավուդյանն ունի նաև Իրանի քաղաքացիություն․ նրա գրանցումն անվավեր է ճանաչվել Բանակը 2000-ականներին թալանելու միֆը. Գուրգեն Մելքոնյանը նախկինների օրոք գրեթե չի հարստացել. նրա ունեցվածքը՝ թվերով ՔՊ-ի ցուցակից Գուրգեն Արսենյանի ունեցվածքը. 82 մլն դոլարանոց ժամացույց, 120 մլն դրամանոց նկար, 4 ավտոմեքենա և ոչ միայն «Քո-չար-յա՛ն». Նիկոլին խայտառակել են Բաղանիսում. Տեսանյութ Հայաստանն ու Ռուսաստանը կապված են ռազմավարական գործընկերության ամուր հարաբերություններով. ՀՀ նախագահը՝ Միշուստինին Եթե 3 տարի Սպիտակ քաղաքում ոչինչ չի արել կառավարությունը, ապա ինչ երեսով են նրանք գալիս ձեզ մոտ ու հանրահավաք կազմակերպում. Ռոբերտ Քոչարյան Ավինյանի նոր որոշումը. Պատվիրակություն է մեկնում Ռուսաստան «Կոռումպացված հոգևորականները վարկաբեկում են ավանդական արժեքները». Նիկոլ Փաշինյան. Տեսանյութ Մի ֆենոմեն կա, որը հոգեբանական առումով բացատրության կարիք ունի. Լուսանկար Անդրանիկ Քոչարյանը նեղվել է կապիտուլյանտ և դավաճան պիտակից և հեռացել պիցերիայից Ուղիղ 1 ամիս է` նիկոլն ու իր հանցակիցները թշնամուն մեր տարածքից հետ շպրտելու համար ՈՉԻՆՉ ՉԵՆ ԱՆՈՒՄ, ավելին` արգելում են ՀՀ ԶՈՒ-ին որևէ քայլ անել Կարեն Կարապետյանին «իսկանդեր-վարչապետ» անվանող մոմավաճառ կինը Փաշինյանի շտաբում է. Տեսանյութ Հայ-ռուսական փոխգործակցությունը վստահորեն զարգանում է բոլոր ուղղություններով․ Արմեն Սարգսյանը` Պուտինին Ողջ հասարակությամբ սպասում ենք Նիկոլի դեմ կոմպրոմատին․ Վահե Հովհաննիսյան «Աբգար, առանց քեզ նայեցինք ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը». Գեղամ Նազարյան Մենք անցնում ենք այս փորձության վերջին փուլը. Արմեն Գևորգյան Փաշինյանն էմոցիոնալ եղել է, բայց իրեն անադեկվատ չի պահել․ Հովիկ Աղազարյան Ընտրությունների վերաբերյալ կարծիք արտահայտող քաղաքացիներին վիրավորելն ու ծաղրելը, այդ թվում` նրանց լուսանկարներ ու տեսանյութեր տարածելով, պետք է դադարեցնել. ՄԻՊ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 88 նոր դեպք, մահացել է 1 մարդ Նիկոլ Փաշինյանը ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը Անդրանիկ Մարգարյանի 70-ամյակի առթիվ Իոաննիսյանների Արցախյան արկածների, լուսանկարների և քրեական գործի մասին. Փաստաթուղթ Չե՛ս մարսելու հորդածդ արյունն ու ավերը, չկասկածե՛ս։ Հայաստանի ապագան առանց նիկոլիզմի է. Լուսանկար Սյունիքի տարածք են մտել Թուրքիայի հատուկջոկատայիններ. Տեսանյութ

Կապիտույլանտի սոցիալական հենարանը տգետ և անհայրենիք մասսան է

Կապիտուլյանտի իշխանությունը հիմնվում է երկու կատեգորիայի խմբերի վրա՝ տգետների և անհայրենիքների։

Որպեսզի այս բառերը ոչ թե որպես վիրավորոնք, այլ բնութագրում հնչեն, բացատրեմ.

Տգետները

Անձինք, որոնք գաղափար չունեն ընդհանրապես, թե ինչ է պետությունը, նրա մեջ կոռուպցիայի հնարավորությունը, հասարակական շերտերի հարաբերակցությունները, երկրի տնտեսության առաջընթացի կամ ճգնաժամի պատճառները, հասարակության ներսում գաղափարախոսական հակամարտությունները և այլն։ Մի բան գիտեն միայն՝ կոռուպցիա, թալան, ինչ ձախողում լինում է, կոռուցիայի պատճառով է, կոռուպցիան վերացնես, երկիրը դրախտ կդառնա։

Այս պարզունակ մասսան տեղյակ չէ, որ կոռուպցիան բնորոշ է գրեթե բոլոր պետություններին, ՄԱԿ֊ի անդամ 193 պետություններից մատների վրա հաշված մի քանի պետություն կա, որտեղ կոռուպցիան մոտեցել է զրոյի` Սկանդինավյան երկրներում, այն էլ երևի վերջին 20-30 տարիներին, մյուս բոլոր երկրնրում, որոնց մեջ աշխարհի ամենահզորները՝ Չինաստան, Հնդկաստան, Պակիստան, Սաուդյան Արաբիա, Իրան, Ռուսաստան, ԱՄՆ, Թուրքիա, Ֆրանսիա, Կանադա և այլն, կոռուպցիայի մեջ ծփում են։ Իհարկե, կոռուպցիան էլ տարբեր բնույթի է, կանադացի բարեկամս, որ պետական կառույցների հետ է աշխատում, պատմում էր վերին օղակներում հսկա կոռուպցիայի մասին, այնպիսի գումարներ, որոնց համեմատությամբ Հայաստանում կոռուպցիան մանրադրամ է, ու ասում, որ երկրի բնակչության 99 տոկոսը և ավելին տեղյակ էլ չեն։ Իսկ, օրինակ, Հնդկաստանում եղել եմ, աչքովս եմ տեսել, ամեն քայլափոխին կոռուպցիա է ու կաշառք, Հայաստանը Հնդկաստանի համեմատ, սրբերի երկիր է, բայց կոռուպցիան չի խանգարում, որ Հնդկաստանը այսօր լինի աշխարհի ամենաարագ զարգացող երկիրը, կանխատեսում են, որ 5-10 տարի անց կանցնի Չինաստանից։

Հայ տգետ զանգվածը տեղյակ չի աշխարհից, և կապիտուլյանը նրանց տգիտությունը հեշտորեն խաղացնում է՝ ֆռցնելով, թե պատերազմում պարտության պատճառը նախկիների կոռուպցիան էր, հավատացնելով տգետին, որ եթե երեք տարի առաջ կոռուպցիա է եղել մի երկրում, ուրեմն, այդ երկիրը հնարավորություն չունի պատերազմում հաղթելու։

Քանի որ ավելի շատ խոսվում է բանակում կոռուպցիայի մասին, և պարտված հրամանտարը իրեն պատռում է, թե բանակը 30 տարի թալանելու պատճառով պարտվեց, մի կոռուպցիոն օրինակ ԱՄՆ֊ից. 2015 թվին Պենտագոնը 500 միլիոն դոլար է ծախսել Սիրիայում «Սիրիայի դեմոկրատական ուժեր»-ի զինվորական պատրաստության վրա, որի արդյունքում զինավորական պատրաստությունը անցել են ընդամենը 100 հոգի, որոնցից միայն մոտ 60-ն են մասնակցել մարտերի, մի այլ տեղեկությամբ ընդամենը 7 հոգի են կռվել։ Բայց ուղղակի անհնար է պատկերացնել, որ Օբամայից հետո եկող նախագահը՝ Թրամփը, ինչ-որ բանում ձախողվեր, ասենք՝ Սիրիայում կամ Իրաքում, ու մեղադրեր Օբամային կամ վարկաբեկեր բանակը։ Հնարավոր չէր, քանի որ այն քաղաքական մշակույթը, որտեղ ԱՄՆ֊ի նախագահը գործում է, իր ձախողումը նախկինների վրա բարդելը թուլության, անպատասխանատվության, անկարողության դրսևորում կորակվեր ու այդպիսի մեկը դուրս կնետվեր հասարակական կյանքից՝ որպես ստախոս, անկարող ու լուզեր։ Իշխանության հավակնություն են ունենում հենց այն գործիչները, ովքեր նախ գործող իշխանության սխալներն են թվարկում, ապա ընտրողներին հավատացնում, որ հենց իրենք են այն անձինք, որ իշխանության գալով՝ շտկելու են այդ սխալները, ու տեղում կվռնդվեն նրանք, որ իշխանության փառքն ու բարիքը իրենց պահեն, ձախողումները գցեն ուրիշի վրա։

Ո՞ր երկրի ղեկավարը այդ աստիճան տգետ մասսա կպատկերացնի իր դիմաց, որ իր ձախողման համար մեղադրի նախկին ղեկավարներին։

Տգետը չգիտի նաև՝ ինչ է նշանակում երկրի ղեկավար, ղեկավարի պատասխանտվություն, և նրա տգիտությունը հեշտորեն խաղացնում է կապիտուլյանտը՝ իր ձախողումների համար բոլորին մեղադրելով։

Հայոց պատմությունից օրինակ՝ 1918֊ին Հայաստան պետություն ընդհանրապես չկար, աղքատ բնիկներ ու սոված, հիվանդ գաղթականներով բնակեցված մի տարածքի պաշտպանության համար մնացել էին ռուսական նահանջած բանակից բեկորներ, որևէ հաշվարկով անհնար էր պատկերացնել, թե հնարավոր է կանգնեցնել թուրքական բանակը։ Հայկական վերնախավը պատրաստվում էր նահանջել Սևան։ Իսկ հետո՞, էլ տեղ չկար նահանջելու, երևի ազգովին լճում խեղդվելն էր մնում։ Բայց Արամ Մանուկյանը ընդամենը երկու ամսում կարողացավ չեղածի վրա կազմակերպել պաշտպանություն աշխարհի ամենահզոր բանակներից մեկի դեմ։ Նույնը 1990֊ականներին, Հայաստանը նոր անկախացել էր, բանակ չուներ, իսկ Ադրբեջանը մի քանի անգամ ուժեղ էր՝ Սովետական Միությունից Ադրբեջանին էր մնացել մի քանի անգամ ավելի զինտեխնիկա, սակայն Հայաստանը հաղթեց պատերազմում, նրանք կռվում էին հանուն հայրնիքի և ոչ թե մտքներում ունենալով պարտությունը՝ որպես Ադրբեջանի ու Թուրքիայի հետ բարեկամանալու միջոց, որ պարտության դեպքում էլ Սովետին կամ կոմունիստներին մեղադրեն։

Դե համեմատեք, 1918֊ը և 1993֊ը 2018֊ի հետ, կապիտույլանտը ստացել էր մարտունակ, զինված բանակ ու պետություն, որից հետո էլ երեք տարի կառավարել է այդ պետությունը իր ուզածի պես, ամենաանհեթեթ հանցագործություններ իրեն թույլ տալով՝ դատարաններ շրջափակել, Սահմանդրությունը տրորելով ՍԴ դատավորներ հանել-դնել, ու ոչ ոք ձեռքը չի բռնել։ Ինքն ու իր թիմն ստացել էին հնարավոր ամեն ինչ երկրի անվտանգությունը ապահովելու համար, սակայն այդ ամբողջը փոշիացրեցին՝ հազարավոր երիտասարդների գլուխը կերան ու դարավոր բնակավայրեր հանձնեցին թշնամուն՝ իրենց տգիտության, անպատասխանվության, անբարոյականության պատճառով, և ավերված հայրենիքից մնացած փոշին կուլ տալով նրա տգետ երկրպագուները նրա շուրջը պար են բռնել։

Անհայրենիքները

Որոշ հայերի հավաքականության զգացումը այնքան է նոսրացել, որ իր բնակարանի սահմաններից դուրս հայրենիք չեն ճանաչում, հետևաբար, ոչ միայն Արցախի պետականության ավերման, Շուշիի ու Հադրութի կորստի համար ցավ չեն ապրում, այլև բուն Հայաստանի հանրապետության սահմաններից ներս Սյունիքում բնակավայրերի ու տարածքների կորստի համար։

Ահա, այս տգետ և անհայրենիքներն են հենց Փաշինյանի հենարանը։

Ինչպես առաջացան Փաշինյանն ու այս տգիտությունը

1991֊ին Հայաստանը անկախանալով՝ որդեգրեց ազատականությունը՝ լիբերալիզմը։ Որոշ ժամանակ ազատականության դեմ ընդդիմություն էր Կոմկուսը, սակայն Կոմկուսի քատուղար Սերգեյ Բադալյանի մահից հետո Կոմկուսը թուլացավ և կորցրեց որևէ դերակատարություն։

Արդյունքում, Հայաստանի ազատականությունը դարձավ պետական գաղափարախոսություն, բոլոր քաղաքական ուժերը՝ ընդդիմություն, թե իշխանություն, ազատական էին ու են և նրանց մեջ միակ գաղափարական տարաձայնությունը Արցախի խնդրի և Թուրքիայի հետ հարաբերությունների հարցում էր և է։

Եթե բոլոր քաղաքական ուժերը՝ թե՛ իշխանություն, թե՛ ընդդիմություն, կողմ են պետական ունեցվածքի սեփականաշնորհմանը, ազատ շուկայական հարաբերություններին, միայն մասնավոր սեփականության վրա հիմնված տնտեսությանը, ապա ինչո՞ւմ միմյանց մեղադրեն, մնում է բարոյական մեղադրանքներ հղեն՝ դու սխալ ազատական ես, թալանչի, մարդասպան և այլն։ Իսկ հայտնի է, որ բարոյական մեղադրանքների մեջ ամենավարպետը ամենաանբարոյականներն են։ Ձեզ ծանոթ չի՞ այն կաթոլիկ հոգևորականի կերպարը, որ Եկեղեցու ետնաբեմում պեդոֆիլիայով է զբաղվում, իսկ կիրակնօրյա պատարագին դուրս է գալիս բեմ ու բարոյախոսում՝ հանել այն աչքը, որը կգայթակղվի կամ կտրել այն ձեռքը, որ կգայթակղվի։ Բարոյախոսությունը անբարոյականների գլխավոր զենքն է, որով վերահսկում են մարդկանց ու իշխանություն հաստատում տգետ մասսայի վրա։

Ահա, և միմյանց վրա այս բարոյական կրակահրեթերի ծիրում էլ իշխանությունը զավթեց ամենանբարոյական գործիչը. մեկը, որ ամեն ինչի ընդունակ է, չունի որևէ բարոյական կամ էթիկական արգելակ, լեզուն ինչ կողմ ասես՝ կպտտվի, ում ասես՝ կզրպարտի։

Սովորաբար որևէ անձ կոռուպցիայի մեջ մտնում է պետական պաշտոն ստանալով, Փաշինյանը կոռուպցիայի մեջ էր թերթի խմբագիր եղած ժամանակ. եթե օլիգարխներից և պաշտոնյաներից շանտաժով փող շորթելը կամ թերթի տպաքանակը սաղացնելը կոռուպցիա չէ, ապա շատ ավելի կեղտոտ հանցագործություն է։ Աղասի Ենոքյանն է գրում. «Մենք մեր Նիկոլին լավ գիտեինք, հոդված էր գրում, գործ էր սարքում այս կամ այն օլիգարխի վրա, հետո գումարը վերցնում էր ու դադարում խոսել այդ սուբյեկտից։ Մեզ թվում էր, թե վարչապետ դառնալով՝ նա ավելի մեծ խնդիրներ է դնում։ Թե ինչ խնդիրներ՝ չէինք կարողանում հասկանալ։ Հիմա հասկացանք՝ նա նորից նույն գործն է անում, ուղղակի ավելի մեծ մասշտաբով»։

Այդ բարոյախոսական քաղաքականության մթնոլորտում էլ ձևավորվեց այն տգետ մասսան, որ աշխարհից բեխաբար՝ քաղաքական բառապաշարը սահմանփակվում է թալանչի ու կոռուպցիա բառերով ու որին լավ իշխում է կապիտուլյանտը։

Վահան Իշխանյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan