Ավանտյուրիստն այժմ էլ փորձում է արդարեցնել պետական պարտքի աննախադեպ աճը
Դիտել նաև
Մենք քիչ թե շատ գործոն էինք, քանի դեռ կար հայկական Արցախը․ Վահե Դավթյան
«Երեկվա փաստաթուղթը ծնվեց նենգաբար»․ Վահե Հովհաննիսյան
ՀՀ քաղաքացու գրպանը ռեզինից չէ․ Վահե Գրիգորյան
Տրագիկոմեդիա, որտեղ բեմադրվում է հայրենիքի դավաճանական հանձնման հերթական սցենարը... Վահե Սարգսյան
Պետության պահպանման տակ գտնվող անձին պետական մակարդակով ահաբեկելը նշանակում է, որ պետություն չկա
Ավանտյուրիստն այժմ էլ փորձում է արդարեցնել պետական պարտքի աննախադեպ աճը։ Բնականաբար, արդարեցման հիմքում դրվում է չափազանց պրիմիտիվ, մակերեսային մոտեցում։ Ավանտյուրիստի համոզմամբ, եթե որոշ երկրներ «իրենց ՀՆԱ-ի 200%-ի չափով պետական պարտք ունեն», ապա նույնը կարող է կիրառելի լինել նաև Հայաստանի դեպքում։
Հայտնի է, որ Հայաստանի պետական պարտքը գերազանցում է 8 մլրդ դոլարը։ Ընդ որում ՀՆԱ-ն կազմում է մոտ 12,8 մլրդ դոլար:
Հատուկ ավանտյուրիստի համար նշեմ, որ համաձայն միջազգային ֆինանսական կառույցների ու մի շարք ուղեղային կենտրոնների՝ ինստիտուցիոնալ զարգացման ցածր մակարդակ ունեցող պետությունների համար պետական պարտքի օպտիմալ չափը չպետք է գերազանցի ՀՆԱ-ի 37-38%-ը:
Հաշվի առնելով Հայաստանում առկա ինստիտուցիոնալ աղետն ու այլևս անկառավարելի քաոսը՝ աճող պետական պարտքն այլևս ազգային անվտանգության վտանգ է։
Քաղաքագետ Վահե Դավթյանի ֆեյսբուքյան էջից