«Միանում և սատարում եմ Ռոբերտ Քոչարյանին». Սերգեյ Համբարձումյանի («Մոնարխ»-ի ) հայտարարությունը Սուրեն Պապիկյանը՝ իր և Դիանա Գասպարյանի հեռախոսազրույցի մասին. Տեսանյութ «Երկիրը ճգնաժամից կարող է հանել Ռոբերտ Քոչարյանը». Կարեն Կարապետյան
14
«Հայաստան» դաշինքն այսօր այցելել էր Արմավիրի մարզ. Տեսանյութ Փաշինյանը ծնող է հայհոյել Գասպարյանին, սպառնացել է, որ ընտրությունից հետո մաքրելու է իր շրջապատը և սկսելու է հենց Էջմիածնից Մենք կարող էինք բերել բոլորին, ադրբեջանցիները քարտեզների դիմաց պատրաստ էին տալ բոլորին․ Ավագյան ՆՈՐ ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ. Դիանա Գրիգորյանն առաջարկում է Սուրեն Պապիկյանին «հանուն պետության» փոխարինել «տարած» Փաշինյանին. Տեսանյութ «Հայաստան» դաշինքի հանդիպումը Դիլիջանում․ Տեսանյութ «Հայաստան» դաշինքի հավաքն ավարտվելու է 21: 00-ին. Դատարանը որոշում է կայացրել Տեղ գյուղի 2 բնակիչ հայտնվել են ադրբեջանական տարածքում․ հաջողվել է նրանց հետ բերել. ՀՀ ՊՆ Քոչարյանը քարոզարշավի ավարտին հազարավոր մարդկանց հրավիրում է Հանրապետության հրապարակ, Փաշինյանը չեղարկել է հանրահավաքը․ News.am Գերիներին վերադարձնելու պայմանավորվածության հարցում վճռորոշ դեր է ունեցել Մուրադովը. Sputnik Արմենիա «Հայաստան» դաշինքն Ալավերդիում. Տեսանյութ Պատերազմ Արցխում
«Հեղափոխությունից հետո 20 մլրդ դոլար վարկ եմ բերել՝ չեն ընդունել»․ Գագիկ Ծառուկյան «Հայաստան» դաշինքն այսօր այցելել էր Արմավիրի մարզ. Տեսանյութ Նիկոլ Փաշինյանն ու իր մարզային ճուտիկները. Լուսանկար «ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄ» դաշինքի նախընտրական քարոզարշավը Վանաձորում ավարտվել է երթով (լուսանկարներ) Մոսկվայի «Սպարտակի» նախկին գլխավոր մարզիչը՝ «Արարատ-Արմենիայի» նոր գլխավոր մարզիչ «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչների ասուլիսը․ ՈւՂԻՂ Փաշինյանի երեկվա երթի ժամանակ դիպուկահարներն անհանգիստ էին. նկատվեց զենքի շարժ. Տեսանյութ Արամ Գաբրելյանովի անցկացրած հարցման համաձայն՝ Քոչարյանի օգտին կքվեարկի 44%-ը, իսկ Փաշինյանի օգտին՝ 15% «Դատարանը մերժել է Վահագն Չախալյանին կալանավորելու միջնորդությունը». Արա Զոհրաբյան «Հյուսիս-Հարավ» էլեկտրաէներգետիկ միջանցքը Ադրբեջանի տարածքով անցկացնելու էլեկտրաէներգետիկ համակարգերը գնալով միս ու արյուն է ստանում ՏԻՄ ներկայացուցիչներն այցելել են դիրքեր Մնաց 6 օր. Նիկոլ Փաշինյանին չի հաջողվի կրկնել Շոուշենկի կալանավորի փախուստը. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն Մենք ամեն ինչ անելու ենք՝ Մեծամորի ատոմակայանի կյանքը երկարացնելու համար. Ռոբերտ Քոչարյան. Տեսանյութ Եւս մի օրինակ, թե ինչպես են Ադրբեջանում պաշտպանում Հայաստանի կապիտուլիանտ իշխանություններին Լսի'ր, ա'յ հողատու. Իշխան Սաղաթելյանի պատասխանը՝ Փաշինյանին. Տեսանյութ ԱԱԾ-ն դիմել է ինձ և խնդրել՝ աջակցել իրենց, ես պատրաստակամություն եմ հայտնել օժանդակել մեր ԱԱԾ-ին, սա է ամբողջը. Արարատ Միրզոյանը՝ Թուրքիայի գործակալ լինելու մասին Նիկոլն այնքան սրիկա է, որ գերիների հարցը ևս օգտագործում է իր անձնական քարոզչության համար. Իշխան Սաղաթելյան ՏԻՄ ներկայացուցիչներն այցելել են դիրքեր Փաշինյանի դիվահարությունը գնալով ավելի ցցուն է դառնում. Անդրանիկ Միհրանյան. Տեսանյութ Թող մասնակցեն, ոչինչ, հետո կգնանք դասի. Արևշատ գյուղի դպրոցի տնօրենը՝ Փաշինյանի հավաքին. Տեսանյութ Ժամը 11:00-ից մինչև 17:00-ն ընկած հատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից 29-ամյա կինը նորածին երեխային վաճառել է 1.200.000 դրամով, ամուսնուն ասել՝ երեխան մահացել է «Միանում և սատարում եմ Ռոբերտ Քոչարյանին». Սերգեյ Համբարձումյանի («Մոնարխ»-ի ) հայտարարությունը Համաշխարհային ամենախոշոր քաղաքական ընտանիքներից մեկն իր սատարումն է հայտնում Հանրապետականին Մակունցը՝ Դիանա Գասպարյանի և Սուրեն Պապիկյանի հեռախոսազրույցի մասին. Տեսանյութ «Ընտրությունների վերահսկման կոմիտե»-ի անդամների ասուլիսը՝ ուղիղ Այս օրերին ադրբեջանում դատվող հայ ռազմագերիների մեջ նաև մի քանի ազատանցի կա. թե ինչի վրա էին սրանք բերանները բայցել այդ գյուղում, դժվար է ասել Նրանք ամեն ինչում «հայր ու որդի» են: Թե՛ «հայրը», թե՛ «որդին» նախընտրական քարոզչության ընթացքում օգտագործում են երեխաներին. Տեսանյութ «Ձեր թիմում էլ ե՞ն կարծում՝ Դուք հոգեկան առողջության հետ կապված խնդիր ունեք»․ Փաշինյանին ուղղված հարցը մնաց անպատասխան. Տեսանյութ ՀՀ ՄԻՊ-ը շարունակում է ահազանգեր ստանալ Սյունիքում բնակվող քաղաքացիներից՝ խաթարվել է մարդկանց ողջ ազատ տեղաշարժը Աղվան Վարդանյանը՝ Փաշինյանի մասին. «Դա» կործանեց բանակը, սակայն նրա օրերը հաշված են. Տեսանյութ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել ռուսական պետական մի շարք լրատվամիջոցի Սիրելի ուսուցիչներ և դասախոսներ, հունիսի 20-ը դառնալու է մեր երկրի վերածնունդը խորհրդանշող նոր սկիզ. դա կախված է նաև ձեզանից Այս Կառավարության անճարությունը բերեց ողբերգության, պատերազմի, կորուստների. Քոչարյան. Տեսանյութ Ենթագիտակցաբար արդեն ընկալում է պարտության անխուսափելիությունը. Գևորգ Դանիելյան Սկանդալային բան չկա․ Սուրեն Պապիկյանը՝ իր և Դիանա Գասպարյանի հեռախոսազրույցի մասին. Տեսանյութ «Նիկոլ հողատու». Փոքր Վեդիում քաղաքացին՝ Փաշինյանին. Տեսանյութ Էջմիածնի բնակիչները Ռոբերտ Քոչարյանին դիմավորեցին վանկարկումներով ու երկինք բաց թողնված աղավնիներով «Կորեայի ձորում» «Ford Transit»-ը հայտնվել է գետի մեջ. փրկարարները դուրս են բերել Վանի Սուրբ Թովմաս լքված հայկական վանքը ախոռի է վերածվել. Լուսանկար ՌԴ-ում հունիսի 1-ից գործում է պանրի և պաղպաղակի մակնշման պահանջը. Ինչ պետք է անեն հայ գործարարները. ՊԵԿ Կոչ էի անում Արցախում հեղափոխություն անել, որպեսզի ինքնուրույն որոշումներ ընդունեն. Վազգեն Մանուկյան. Տեսանյութ Վարչական դատարանը երկրորդ անգամ անվավեր ճանաչեց ԿԸՀ որոշումը. Ռոբերտ Քոչարյանի «Կյանք և ազատություն» գրքի պատկերով պաստառը քարոզչության հետ կապ չունի Բակո Սահակյանը «արդյունավետ» է գնահատել ռուս խաղաղապահների առաքելությունը․ Տեսանյութ Պապիկյանը Մասիսում հուշարար էր «աշխատում» Եկեղեցու և ազգային-հոգևոր արժեքների հանդեպ ներկա իշխանության վերաբերմունքը մեր ժողովրդին հայտնի է. Մայր Աթոռից արձագանքում են Փաշինյանին «Էրեխեք, վանկարկման հարց ա, պիտի աջակցեք». Փաշինյան. Տեսանյութ Արարատում բոլորին ոտքի են հանել՝ Փաշինյանի հանրահավաքին գնալու համար Հունիսի 18-ին հանդիպում ենք Հանրապետության հրապարակում. Տեսանյութ Փաշինյանը ծնող է հայհոյել Գասպարյանին, սպառնացել է, որ ընտրությունից հետո մաքրելու է իր շրջապատը և սկսելու է հենց Էջմիածնից

«Ազգային տոնացույցում Մայիսի 9-ը առանձնահատուկ խորհուրդ ուներ, սակայն այսօր այլ իրականություն է մեզ պարտադրված»․ Սեյրան Օհանյան

Սեյրան Օհանյանն ուղերձ է հղել մայիսի 9-ի կապակցությամբ, որում ասվում է․

«Ազգային տոնացույցում Մայիսի 9-ը առանձնահատուկ խորհուրդ ուներ յուրաքանչյուր հայի համար․

Շուշիի ազատագրման կապակցությամբ համազգային մեր ցնծությունը, Արցախի պաշտպանության բանակի կազմավորման, Երկրապահի օրվա հպարտությունը Մեծ հաղթանակի օրը դարձնում էին հերոսների ոգեկոչման, արիության, կամքի մեծագույն Եռատոն։

Սակայն այսօր այլ իրականություն է մեզ պարտադրված, և Մայիսի 9-ը նոր խորհուրդ է ստացել․ նոր էջ է բացվել մեր պատմության մեջ, նոր էջ է գրվում, և մե՛նք ենք ընտրելու՝ մենք կլինենք գործո՞ղ, թե խաղաքարտ, մե՞նք կկերտենք մեր ապագան, թե թույլ կտանք՝ օտար ուժեր մեր փոխարեն մեր տան համար սահման գծեն և մեզ մեր տեղը ցույց տան։

Ուստի սթափ գնահատելով արտաքին վտանգի սպառնալիքը, տարածաշրջանային և միջազգային բարդ զարգացումները, համաշխարհային ուժային կենտրոնների շահերը և այդ շահերի բախման հնարավոր հետևանքները մեզ համար՝ պետք է նոր մարտավարություն մշակել մեր ժողովրդի անվտանգությունն ապահովելու, Արցախը և Հայաստանը պաշտպանելու, արժանապատիվ խաղաղություն հաստատելու նպատակով։

Իսկ արտաքին ճակատում հաջողություններ գրանցելու, կորցրած արժեքները, հաղթողի հեղինակությունը վերականգնելու և մեր կշիռը էապես բարձրացնելու համար պետք է նախ փոփոխություններ իրականացնել մեր պետության ներքաղաքական կյանքում՝ ապահովելով ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված գաղափարական բազմակարծությունը՝ յուրաքանչյուր անձի տրված խոսքի ազատության իրավունքով, ակտիվ մասնակցություն ունենալ առաջիկա ընտրական գործընթացներին, քանի որ այս ընտրություններն իրենց պատճառահետևանքային բովանդակությամբ արմատապես տարբերվում են նախորդներից և վճռորոշ նշանակություն են ունենալու հետագայում՝ մեր պետության առջև ծառացած մարտահրավերները, ռազմաքաղաքական բարդ գործընթացները լուծելիս։ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի պետք է հասկանա՝ ովքեր են այսօր պետության ղեկին, ինչ ունեինք մինչև նրանց հայտնվելը և ինչ ունենք այսօր, կամ դեպի ուր են մեզ տանում (այսօր զերծ եմ մնում փաստեր շարադրելուց՝ ապավինելով մեր հայրենակիցների հիշողությանն ու խելամտությանը, միևնույն ժամանակ ուզում եմ վստահությունս հայտնել, որ մի օր նրանք, ովքեր մեղանչել են Արցախի, Հայաստանի դեմ և հանցավոր անտարբերությամբ, հանցավոր համաձայնություններով զոհաբերել մեր որդիների կյանքը, կանգնելու են համազգային դատի առջև և խստագույն պատիժ են կրելու)։ Յուրաքանչյուր ազատ, պատվախնդիր քաղաքացի գիտակցում է, որ մեր պետության ապագան նաև իր ձեռքերում է, և համադրելով անցյալն ու ներկան, ընտրապայքարին մասնակցող քաղաքական գործիչների անցած ճանապարհը և նրանց մատուցած ծառայությունները մեր Հայրենիքին՝ պետք է միայն ճիշտ ընտրություն կատարի։

Իմ աջակցությունը հայտնելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրա շուրջ համախմբված պետականամետ, առողջ ուժերի նորաստեղծ դաշինքին՝ այն խորին համոզմունքն ունեմ, որ Արցախյան առաջին պատերազմի դժվարություններն իր ուսերին կրած, Արցախի պետականության կերտման հիմքում կանգնած, Արցախի Պաշտպանության պետական կոմիտեի (ՊՊԿ), Արցախի Հանրապետության առաջին նախագահ, այնուհետև՝ Հայաստանում քաղաքական կշիռ ունեցող ուժերի խնդրանքով, որոշմամբ Հայաստանի Հանրապետության վարչապետ ընտրված, Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր ծանրակշիռ փորձառությամբ, գիտելիքներով, հեղինակությամբ կարող է վերականգնել մեր պետության ներքին, արտաքին քաղաքականության սկզբունքային հավասարակշռությունը, որ հիմնովին խարխլվել է ներկայիս կառավարության ապաշնորհ գործունեության հետևանքով և ամեն օր նոր ձախողումների պատճառ է դառնում․ կարող է միջազգային ատյաններում պատվով, անխոցելի տեղեկացված ներկայացնել մեր խնդիրներն ու շահերը և հակառակորդի հետ բանակցություններ վարել ոչ պարտվածի դիրքից կամ կեցվածքով։

Ուստի կոչ եմ անում մեր պետության ճակատագրով մտահոգ քաղաքացիներին, համախոհներին՝ այսօր՝ ժամը 16․00, գալ Ազատության հրապարակ՝ հիշելով՝ ինչպես 1988 թվականին այնտեղ ալիք տվեց, զարթոնք ապրեց Արցախյան ազգային-ազատագրական շարժումը, և համայն հայության սիրտն էր բաբախում․ այնտեղից է սկսվել մեր նորագույն պատմության հերոսական հաղթանակների դժվարին ուղին, և այսօր մենք նորից հավաքվում ենք այնտեղ՝ հանուն ուժեղ Հայաստանի կերտման, հավատալով մեր ուժերին։ Կանգնած լինելով մեր պետության և բանակի ստեղծման ակունքներում՝ ես չեմ կարող դիտորդի կարգավիճակով հետևել երկրում ընթացող զարգացումներին: Ինձ համար քաղաքական գործընթացներին մասնակցելը ինքնանպատակ չէ, այլ մեր պետականության ամրապնդմանը ծառայելու, Հայկական բանակին ամուր թիկունք ապահովելու ևս մեկ հնարավորություն:

Եվ ինչպես նախկինում, այնպես էլ իմ հետագա գործունեության ընթացքում մշտապես կանգնած եմ լինելու իմ ժողովրդի, իմ ծառայակից և մարտական ընկերների, մտավորականների, ուսանողների, սահմանին ապրող, իրենց հողին ամուր կառչած մեր ազնիվ քաղաքացիների կողքին: Սիրելի՛ հայրենակիցներ Ուզում եմ այսօր հպարտ տեսնել ձեզ։

Թող մայիսյան փառահեղ հաղթանակների պատմությունը նոր սխրանք կերտելու հավատ, կամք, արիություն տա մեր ժողովրդին։ Իմ խորին երախտագիտությունն եմ հայտնում Հայրենական պատերազմի փառապանծ վետերաններին, Արցախյան ազատամարտի քաջ մարտիկներին, մեր արհեստավարժ, պատվախնդիր զինծառայողներին, մեր պայքարող, արարող ժողովրդին։

Եվ խոնարհվում եմ այն հերոսների պայծառ հիշատակի առջև, ովքեր իրենց կյանքը Հայրենիքի փրկությանը նվիրաբերեցին: Նրանք այսօր էլ մեր շարքում են:

Նրանց հավերժ փա՛ռք ու պատիվ»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan