Մենք անցնում ենք այս փորձության վերջին փուլը. Արմեն Գևորգյան Չե՛ս մարսելու հորդածդ արյունն ու ավերը, չկասկածե՛ս։ Հայաստանի ապագան առանց նիկոլիզմի է. Լուսանկար Քանի դեռ լուծված չէ Արցախի կարգավիճակի հարցը, դեմարկացիայի հարց չի կարող քննարկվել. Արամ Օրբելյան. Տեսանյութ
12
«Հայաստան» դաշինքը Տաշիրում է. ՈՒՂԻՂ «Քո-չար-յա՛ն». Նիկոլին խայտառակել են Բաղանիսում. Տեսանյութ Այս ընտրությունները ճակատագրական են լինելու. Հայ ժողովուրդն ընտրելու է պետականության պաշտպանության և չգոյության միջև. Տեսանյութ «Ինձ պաշտոնանկ են արել Ռոբերտ Քոչարյանին աջակցելու համար»․ Գյումրու թիվ 1 պոլիկլինիկայի տնօրեն Քոչարյան. Հունիսի 20-ից հետո կհայտնվի մի երիտասարդ թոշակառու, որը ստիպված կլինի պատասխան տալ իր գործողությունների համար. Տեսանյութ Արմեն Գևորգյանը հանդիպումներ է ունեցել դիվանագիտական կորպուսի և միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ Հունիսի 20–ը Հայաստանի անկախության 2–րդ հանրաքվեի օրն է Տարեցին վիրավորելու համար Արշակյանն ու 3 ՔՊ-ականներ ծեծվել են Հայաստանի նոր միլիոնատերերը․ Պապիկյանը 3 տարում ԱՍՖԱԼՏԻ վրա դարձել է դոլարային միլիոնատեր ՔՊ շտաբի պետերը մարզպետարանների՞ց են վարձատրվում Պատերազմ Արցխում
«Որտեղ թափ տաս՝ կոռուպցիա է». Հրանտ Բագրատյանը՝ Փաշինյանի կառավարության մասին. Տեսանյութ «Մարդ թռչուն լիներ ... Աշխարհն իրենը կլիներ, ոչ թե ինքը՝ «աշխարհինը» ... ու թռչեր, թռչեր... անվերջ...»․ Նազենի Հովհաննիսյան Խոսալու վրա ա. Ստեփանավանցին Քոչարյանին խնդրեց դառնալ իր չորս երեխաների քավորը. Տեսանյութ «Հայաստան» դաշինքը Տաշիրում է. ՈՒՂԻՂ նիկոլը չէր եկել Նիդերլանդներում կառավարելու, որ մեկ էլ հոպ՝ Արցախի հարցը քցեցին ջեբը. նա 2018-ից նա գիտեր, որ եկել ա Արցախը տալու «Ասի՝ մի հատ զուգարան մտնեմ, մեկ էլ էս մարդն ասում ա՝ չես կարա, էսի Նիկոլի շտաբն ա»․ Վ. Սաղաթելյան Պապիկյանն ու Սանոսյանը «լայաղ» չեն անում պատասխանեն, իրենք ինչի՞ համար են փող ստանում․ սևանցին՝ Փաշինյանին. Տեսանյութ Գ.Ծառուկյանը ջերմ ընդունելության է արժանացել Վայոց Ձորում. Տեսանյութ 37 անշարժ գույք, 8 մլն դրամը գերազանցող 29 գույք, 4 մլրդ դրամ, 2 մլն դոլար. Խաչատուր Սուքիասյանի հայտարարագիրը ՔՊ ցուցակում ընդգրկված Տիգրան Դավուդյանն ունի նաև Իրանի քաղաքացիություն․ նրա գրանցումն անվավեր է ճանաչվել Բանակը 2000-ականներին թալանելու միֆը. Գուրգեն Մելքոնյանը նախկինների օրոք գրեթե չի հարստացել. նրա ունեցվածքը՝ թվերով ՔՊ-ի ցուցակից Գուրգեն Արսենյանի ունեցվածքը. 82 մլն դոլարանոց ժամացույց, 120 մլն դրամանոց նկար, 4 ավտոմեքենա և ոչ միայն «Քո-չար-յա՛ն». Նիկոլին խայտառակել են Բաղանիսում. Տեսանյութ Հայաստանն ու Ռուսաստանը կապված են ռազմավարական գործընկերության ամուր հարաբերություններով. ՀՀ նախագահը՝ Միշուստինին Եթե 3 տարի Սպիտակ քաղաքում ոչինչ չի արել կառավարությունը, ապա ինչ երեսով են նրանք գալիս ձեզ մոտ ու հանրահավաք կազմակերպում. Ռոբերտ Քոչարյան Ավինյանի նոր որոշումը. Պատվիրակություն է մեկնում Ռուսաստան «Կոռումպացված հոգևորականները վարկաբեկում են ավանդական արժեքները». Նիկոլ Փաշինյան. Տեսանյութ Մի ֆենոմեն կա, որը հոգեբանական առումով բացատրության կարիք ունի. Լուսանկար Անդրանիկ Քոչարյանը նեղվել է կապիտուլյանտ և դավաճան պիտակից և հեռացել պիցերիայից Ուղիղ 1 ամիս է` նիկոլն ու իր հանցակիցները թշնամուն մեր տարածքից հետ շպրտելու համար ՈՉԻՆՉ ՉԵՆ ԱՆՈՒՄ, ավելին` արգելում են ՀՀ ԶՈՒ-ին որևէ քայլ անել Կարեն Կարապետյանին «իսկանդեր-վարչապետ» անվանող մոմավաճառ կինը Փաշինյանի շտաբում է. Տեսանյութ Հայ-ռուսական փոխգործակցությունը վստահորեն զարգանում է բոլոր ուղղություններով․ Արմեն Սարգսյանը` Պուտինին Ողջ հասարակությամբ սպասում ենք Նիկոլի դեմ կոմպրոմատին․ Վահե Հովհաննիսյան «Աբգար, առանց քեզ նայեցինք ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը». Գեղամ Նազարյան Մենք անցնում ենք այս փորձության վերջին փուլը. Արմեն Գևորգյան Փաշինյանն էմոցիոնալ եղել է, բայց իրեն անադեկվատ չի պահել․ Հովիկ Աղազարյան Ընտրությունների վերաբերյալ կարծիք արտահայտող քաղաքացիներին վիրավորելն ու ծաղրելը, այդ թվում` նրանց լուսանկարներ ու տեսանյութեր տարածելով, պետք է դադարեցնել. ՄԻՊ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 88 նոր դեպք, մահացել է 1 մարդ Նիկոլ Փաշինյանը ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը Անդրանիկ Մարգարյանի 70-ամյակի առթիվ Իոաննիսյանների Արցախյան արկածների, լուսանկարների և քրեական գործի մասին. Փաստաթուղթ Չե՛ս մարսելու հորդածդ արյունն ու ավերը, չկասկածե՛ս։ Հայաստանի ապագան առանց նիկոլիզմի է. Լուսանկար Սյունիքի տարածք են մտել Թուրքիայի հատուկջոկատայիններ. Տեսանյութ Եվրո-2020. Իտալիան առաջնության մեկնարկային խաղում խոշոր հաշվով հաղթեց Թուրքիային. Տեսանյութ Երբ խոսում ենք նախորդ իշխանությունների սխալներից, Խաչատուր Սուքիասյանն այդ սխալներից մեկի վառ օրինակն է «Անկախ Հայաստանի ամենահոռի օլիգարխիկ տրադիցիաների հիմնադիր Գռզոյի ձեռքը տեքստ են տվել, դրել է ֆեյսբուքում»․ Արթուր Վանեցյան Քանի դեռ լուծված չէ Արցախի կարգավիճակի հարցը, դեմարկացիայի հարց չի կարող քննարկվել. Արամ Օրբելյան. Տեսանյութ Փաշինյանը իրեն չտրվող ձայները խնդրում է տալ Արամ Սարգսյանին Փաստաբաններն ու լրագրողներն՝ իրենց թիրախավորելու մասին․ քննարկում. Տեսանյութ «Ստի վրա ստեղծված իշխանությունը ընդունակ է կեղծել նաև ընտրությունները». Էլինար Վարդանյան. Տեսանյութ Մեծամոր քաղաքում ջրանցքում քաղաքացու դի է հայտնաբերվել Այս ընտրությունները ճակատագրական են լինելու. Հայ ժողովուրդն ընտրելու է պետականության պաշտպանության և չգոյության միջև. Տեսանյութ Արմավիրի մարզում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացել է գեներալ Սեյրան Սարոյանի քրոջ որդին Բոլոր մտածող մարդիկ կիսագրագետ ղժղժանի թշնամիներն են Գռզո, ես էլ եմ հիշում, երբ մենք 90-ականներին կռվում էինք, դու թուրք Սոյակին էիր հարգում ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Գողականների մեծ մասը չեզոք դիրք է բռնել Փաշինյանն իրագործում է պետության դեմ հաղթանակի վերջին արարը Մի ամբողջ հասարակություն, հետևելով «քայլ արա» կարգախոսին, անդառնալի քայլ կատարեց դեպի անդունդ, որում, ինչպես համոզում է գլորողը, ապագա կա Փաշինյանն այսօր ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժած ադրբեջանցիներից ընդամենը մի քանի կիլոմետր հեռավորության վրա քարոզարշավ կանի

Թիրախում Քոչարյանն էր, քանի որ նա ձախողեց սորոսական խունտայի և նրանց պատվիրատուների դավադիր և հակահայ ծրագրերը․ Արմեն Գրիգորյան

 Եկեք փազլը հավաքենք, հետադարձ հայացքով:

Մեր հարևան, բարեկամ Վրաստանում 2003 թվականի նոյեմբերի 2-ին տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ, ընդդիմության առաջնորդ Սահակաշվիլին շարժում սկսեց իշխանության դեմ և նոյեմբերի 22-ին գրավեցին խորհրդարանի շենքը: Վրաստանում գունավոր հեղափոխությունը կոչում էին վարդերի հեղափոխություն: Արաբական գարուններից սկսյալ արևմուտքի և հյուսիս սառը պատերազմը /երբեմն ոչ այնքան սառը/ մտել է հարավային կովկաս: Ինչևէ, 2004-ին Վրաստանում տեղի ունեցավ իշխանափոխություն: Սահակաշվիլին վարեց ընդգծված պրոարևմտյան քաղաքականություն, թե ինչ եղավ Աբղազիայի և Հարավային Օսեթիայի հետ բոլորս գիտենք, մանրամասների մեջ չմտնենք: Արևմուտքի որոշ ուժային կենտրոններ, որոնց այս հոդվածում կկոչենք սորոսական կենտրոններ, փորձեցին շարժումը հարավային կովկասում թեժ պահել և մի քանի տարի հետո, փափուկ տեղափոխեցին Հայաստան:

2008 թվականի փետրվարին ՀՀ-ում տեղի ունեցավ նախագահական ընտրություններ, որից հետո, մարտի 1, իր բոլոր հետևանքներով: Հավանաբար արևմտյան ուժերին՝ սորոսականներին, պետք էր, որպեսզի ՀՀ-ում չլինի մի ուժ, որը կարող է լինել քաղաքական առումով հենարան ՌԴ-ին: Արևմտյան ուժերին չհաջողվեց փոփոխություն մտցնել ՀՀ արտաքին քաղաքական կուրսում և անցան կոշտ միջոցների և ծախսերն ավելացրեցին: Խափանվեցին նրանց պլանները, իսկ ՀՀ-ում առկա էր Արցախի հարցը, գինը Արցախն էր լինելու, հիմա արդեն պարզ է: Բայց գեներացվել էր ատելության մթնոլորտ ընդդեմ Արցախի, արցախցիների, թիրախում բանակն էր, ավանդույթներն ու արժեքները, եկեղեցին ու մշակույթը: ՀՀ թշնամիների նկատմամբ տարվում էր մի կեղծ խաղաղասիրության թեզ: Ծրագիրը մեկն էր, հանձնել հողերը և ինչպես Բաբաջանյան Արմանն է պարբերաբար պնդում Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի անխափան աշխատանքը: Հիշու՞ք եք, որ նույնիսկ 44 օրյա պատերազմի ընթացքում էր նույն պնդումն անում ԱԺ ամբիոնից:

Ինչևէ վերադառնանք, փազլին: Ենթադրում եմ հավաքագրվել էր մեծաքանակ մարդկանց խումբ, մեկին կանանց բռնության պաշտպանության անվան տակ, մյուսներին, սևազգեստ մայրերի /չշփոթել զինվոր կորցրած մայրերի հետ/, կանաչներ, իրազեկներ, ռեստարտներ, բաց հասարակություններ, գլոբալիստներ, կոսմոպոլիտներ, ֆլաններ-ֆստաններ: Մի խոսքով լիքը մարդիկ, որոնք կոնկրետ աշխատում էին հայ հասարակության հետ՝ ծախսեր անում, եվրոպաներից օրենքներ ու կոնվենցիաներ բերում, ասուլիսներ տալիս, կարճ ասած ամեն ինչ՝ օվերթոնի պատուհանի կիրառման տրամաբանությամբ:

Ենթադրում եմ այս ուժերին օգտագործեցին նաև նախագահական ընտրություններում և փափուկ դրվեցին Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքների տակ: Կարծում եմ Րաֆֆի Հովհաննիսյանը պատահական մարդ չէր, նա ԱՄՆ-ում կրթություն էր ստացել և 90-ականներին եղել էր արտգործնախարար: Հիմա, որ արդյունքով գնահատում եմ, նա գործարքի չգնաց այդ ուժերի հետ և պատահական չէր, որ բախումներ չլինելու համար գնաց մի օր Ծիծեռնակաբերդ, մի օր մարզեր, մինչև վերջացավ սորոսականների հույսը: Արդյունքում սորոսականներին նույնպես չհաջողվեց կատարել իրենց ծրագիրը և ամենևին կապ չուներ մյուս թեկնածուն ով էր, կարևորը կտրուկ փոփոխության ենթարկվեր ՀՀ ներքին և արտաքին քաղաքական ուղղությունները:

Անցավ ևս մի քանի տարի, մի խումբ մարդիկ որոշեցին, որ գրավել ՊՊԾ գունդը՝ երկրում հրահրելով նոր հակառուսական ալիք: Շահարկվեց 2016-ի ապրիլյան պատերազմը, մարդիկ կիսվեցին երկու մասի /բայց անհավասար/, մի փոքր մաս կարծում էր, որ դա պարտություն էր, իսկ մյուս մասը՝ հակառակը: Նորից դրսում էին, իրեց առաջը փակած ոստիականական ուժերին թեյ ու փախլավա տվողներ, ազատության մասին գոռացող աղջիկներ և տղաներ, փշալարերի մոտ համբուրվող զույգեր, տարատեսակ երևույթներ: Մեկ էլ հո՛պ եկավ Նիկոլը, ձեռքերը բարձրացրեց, թե բա սկսում ենք բաց ձեռքերի արշավ, համարյա վարդերի հեղափոխության տեխնոլոգիայով: Առաջին արձագանքը եղավ Պավլիկ Մանուկյանից, որն ասաց. դրան գցեք աղբամանը: Պավլիկին իհարկե հանեցին այդ խմբից, կամ այնպես արեցին, որ ինքը դուրս եկավ, հիմա արդեն կարևոր չի: Մի Պավլիկ իմ կարծիքով շատ պատահական քար գցեց սորոսականների դավադիր ծրագրի վրա:

2018 թվական: Գյումի: Քայլում է մի մարդ, որը երբեք ոչ մի լավ բան չի արել /ես ոչ մի դեպք չգիտեմ/, ոչ մի նորմալ ծրագիր չի առաջակել, ընկալելի չի, ինձ համար գոնե մինչև հիմա: Այս մարդը մերժելով եկավ-եկավ հասավ Երևան և նրան սպասում էին այն խմբերը, որոնք 2008-ին օգտագործվել էին, էլ աղանդավորներ, ՀԿ-ականներ, գրանտակերեր, կանանց բռնության պրոֆեսիոնալ մասնագետներ, բանակի դեմ տարկետման ակցիաների ակտիվիստներ և այլն, մի խոսքով լիքը փոքր միավորներ: Այս մարդիկ կարողացան հայ ժողովրդի մի զգալի մասի մոտ դրական փոփոխությունների հույս ստեղծել: Եղան հանրահավաքներ, որոնց մասնակցեցին նաև մեր պարզ ու միամիտ քաղաքացիները` իրենց սպասումներով: Էյֆորիան տեխնոլոգիաներով այնքան բարձրացրեցին, որ արդեն ՀՀ-ն կամ կունենար նոր վարչապետ կամ վարչապետ առհասարակ չէր ունենա, ինչպես ասում էր մի կիսագրագետ թեկնածու:

Արդյունքում տեղի ունեցան փոփոխություններ, որին հաջորդեց ԱԺ արտահերթ ընտությունները: Իշխանության եկան մարդիկ, որոնք ՌԴ-ի վրա էին գցել ապրիլյան պատերազմը, թե իբր դա պլանավորված էր, որպեսզի Ադրբեջանը ԵԱՏՄ մտնի, եկան մարդիկ, ովքեր ՌԴ դեսպանատան դիմաց բազմաթիվ բողոքի ակցիաներ էին արել, Գյումրու ռազմաբազայի դեմ հրապարակումներ էին արել և այլն: իշխանության եկան մարդիկ որոնց, եթե սկսեմ նկարագրել կձանձրացնեմ ընթերցողին, կարճ ասած մարդիկ ովքեր զուրկ էին արժեքային համակարգից և չունեն բարոյականության արգելակներ: Ի՞նչ ասացին, փոխարենը արեցին տրամագծորեն հակառակը /մարդ հավես աներ նման մի տեղեկանք սարքեր, հրապարակեր մեր քաղաքացիների համար/: Արդյունքում հանձնեցին Արցախի զգալի մասը, ունենք հազարավոր զոհեր, անհետ կորածներ, գերիներ և հաշմված մարդիկ: Վտանգված է ՀՀ-ն:

Մի շատ կարևոր հանգամանք, ինչու՞ թիրախ դարձավ Ռոբերտ Քոչարյանը: Կարծում եմ դա նույն արևմուտքի պատվերն էր, քանի որ նա ձախողեց 2008 թվականի սորոսական խունտայի և նրանց պատվիրատու՝ արևմտյան որոշ կենտրոնների, դավադիր և հակահայ ծրագրերը: Դա ստիպել էր նրանց ևս 10 տարի ծախսեր անել ՀՀ-ում: Կարծում եմ Քոչարյանը պատախան էր այդ ծրագերի ձախողման և լրացուցիչ չնախատեսված ծախսերի համար: Իսկ ՀՀ-ում միլիարդավոր դոլարների հասնող «թալանի» մասին տարիներով տեղեկատվական տարափ էր, երբեմն թվերը այնպիսի մասշտաբների էին հասցնում, որ Քոչարյանի նախագահության շրջանի բոլոր տարիների բյուջեները գումարենք իրար, էլի այդ թվերը չենք ստանա: Արշավ էր, արշավ կոնկրետ անձանց դեմ, կոնկրետ նպատակներով, իսկ միամիտ մարդիկ կային, որ անմտաբար հավատում էին: Ճանաչում եմ բազմաթիվ մարդկանց, ովքեր ժամանակին կերել էին այդ կուտը, իսկ հիմա լրիվ հակառակ տեսակետն ունեն և ճիշտ են արել, որ վերանայել են իրենց դիրքորոշումը: Հիմա բոլորն իրենց դիրքորոշումը պետք է վերանայեն:

Հայ ժողովուրդը այս անգամ պետք է խորությամբ գնահատի այն խնդրները, որի արդյունքում ձևավորվեց այս վիճակը: Այս ընտությունները պարզ քաղաքական գործընթացներ չեն, սա մեր բոլորի քավարանն է, չպետք է սխալվենք և դառնանք ՀՀ կործանման մասնակիցը, այլ կանխել է պետք: Սխալվել կնշանակի վճարել վերջին և միակ գինը, որից հետո պետություն էլ չենք ունենա:

Հ.Գ. Սա անձնական տեսակետ է, կարծիք, որը փորձեցի կիսվել ձեր հետ: Կարող եք համաձայնվել, կարող եք չհամաձայնվել: Բայց հանգամանքներն ու դրվագները, որ շարում եմ մի առանցքի վրա պատկերը պարզ է դառնում: Ապագա կա միայն առանց Նիկոլ Հայաստանում:

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan