Ամերիկացիներն ասում են՝ չեն ուզում ձեզ հետ ամուսանանալ, ո՞ւմ եք խաբում. Արթուր Խաչիկյան (տեսանյութ) Բնակիչներով որոշել ենք ինքնապաշտպանություն կազմակերպել. Ոսկեպարի զինղեկը՝ մանրամասներ է պատմել Փաշինյանի հետ հանդիպումից «Զգուշացնում ենք, որ նման հրամանը ապօրինի է, հակասահմանադրական և խիստ պատժի է ենթակա». «Հայաքվե»
19
Հայերը Փաշինյանի ավտոշարասյունն ազդանշաններով ու վաստակած «դա-վա-ճա՛ն» վանկարկումներով են «ողջունել» (տեսանյութ) Քաղաքացին քարով հարվածել է կառավարության շենքի պատուհանին. նրան բերման ենթարկեցին (տեսանյութ) «Մենք միասնական ենք Ռուսաստանի հետ». հայ կամավորները շնորհավորել են Պուտինին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ ԱԱԾ պեհեստազորի սպաները շնորհավորել են Պուտինին՝ վերընտրվելու առթիվ Բացահայտվել է Արաբկիրի շուկայի սեփականատերը (տեսանյութ) Ոսկեպարցիները Փաշինյանի ադրբեջանցիներին հանձնելու տարածք չունեն Փաշինյան. Երևանում ոչ մի բուհ չպետք է լինի... Թերևս, մնում է հայտարարի, որ Երևանն էլ չպետք է լինի Սահմանագծումը սկսել են Տավուշից, որ թշնամուն բերեն մեր զինվորի թիկունք. Իշխան Սաղաթելյան (տեսանյութ) Փաշինյանն իր «ախրանիկներով» «Էրեբունի» բիզնես կենտրոնում է․ ոստիկանները փնտրում են դավաճան գոռացող կնոջը (տեսանյութ) Եվ նորից՝ Կոմիտասի շուկայի մասին Պատերազմ Արցախում
Հայաստանին է մոտենում է հաջորդ ցիկլոնը Թևերի տակ դրված եվրա... բարձ. «Փաստ» Ո՞րն է «դարակազմիկ» նախագծի առանցքային նպատակը. «Փաստ» Ամերիկացիներն ասում են՝ չեն ուզում ձեզ հետ ամուսանանալ, ո՞ւմ եք խաբում. Արթուր Խաչիկյան (տեսանյութ) «Ադրբեջանը կարևոր է ՆԱՏՕ-ի համար... Ադրբեջանի գազը շատ կարևոր է». Սթոլթենբերգ 20 Հարց՝ ԱԺ օրակարգում. Տեսանյութ Բնակիչներով որոշել ենք ինքնապաշտպանություն կազմակերպել. Ոսկեպարի զինղեկը՝ մանրամասներ է պատմել Փաշինյանի հետ հանդիպումից Ի՞նչ են ասել Փաշինյանին Նոյեմբերյանում Փաշինյանի և Ալեն Սիմոնյանի եղբայրները բիզնեսմեններ են Ինչ է քննարկվել ՔՊ խմբակցության փակ նիստում Ալիևը ցուցմունք տվեց Փաշինյանի դեմ, ԵՄ-ն ավետեց՝ Հայաստանը կտրվի Թուրքիայի կառավարմանը, թուրքական նվաճումը պոզով-պոչո՞վ է լինում. Վարուժան Գեղամյան Քաղբանտարկյալներ Արմեն Աշոտյանի, Նարեկ Մալյանի և Մամիկոն Ասլանյանի պայքարի լուսանկարները՝ Երևանում Խնդիրը մեկն է՝ դժվարացնել Իրան-Հայաստան-Վրաստան-Ռուսաստան հաղորդակցության ուղին․ Ոսկանյան «Զգուշացնում ենք, որ նման հրամանը ապօրինի է, հակասահմանադրական և խիստ պատժի է ենթակա». «Հայաքվե» Ըստ Փաշինյանի՝ 6-րդ դարի հայկական եկեղեցին ադրբեջանական է. «Կարճ ասած» (տեսանյութ) Փաշինյանը՝ լինելով թերուս և կիսագրագետ, դասակարգային ատելություն ունի գրագիտության և կրթության նկատմամբ. Լևոն Զուրաբյան Հարավային Օսիան և Աբխազիան Վրաստանի մաս են. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Հայերը Փաշինյանի ավտոշարասյունն ազդանշաններով ու վաստակած «դա-վա-ճա՛ն» վանկարկումներով են «ողջունել» (տեսանյութ) Փաշինյանի «ահաբեկչական» այցը Ոսկեպար Քաղաքացին քարով հարվածել է կառավարության շենքի պատուհանին. նրան բերման ենթարկեցին (տեսանյութ) «Մենք միասնական ենք Ռուսաստանի հետ». հայ կամավորները շնորհավորել են Պուտինին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ Ադրբեջանցիներն ավերել են գետավանցի ազատամարտիկների հիշատակին նվիրված հուշահամալիրը (լուսանկար) Սա զոռբա, տգիտության ձեռագիր է․ պատգամավորը՝ ակադեմիական քաղաքի մասին Հայտնել է, որ 4 գյուղերը պետք է անհապաղ հանձնել, այլապես պատերազմ կլինի․ Գառնիկ Դանիելյան ԱԱԾ պեհեստազորի սպաները շնորհավորել են Պուտինին՝ վերընտրվելու առթիվ Ոսկեպարում Փաշինյանին շատ սառն են ընդունել, վախեցրել է պատերազմով. Ոսկան Սարգսյան Ընդմիջումից հետո մենք ամեն ինչ շտկելու ենք. Մխիթարյան Փաշինյանական քաղցր ու մահաբեր ստեր Ինչու են Սամվել Ալեքսանյանի որդուն բերման ենթարկել Մոսկվայում Զանգեզուրի միջանցքը նույնպես պետք է բաց լինի․ Յըլդըրըմ

44-օրյա պատերազմի ընթացքում Ավստրիայից Հայաստան ուղարկածս օգնությունն այդպես էլ տեղ չի հասել, դեսպանը տեղեկություն էլ չի տալիս, ասում է` պետական գաղտնիք է. ավստրիահայ գործարարն ահազանգում է

44-օրյա պատերազմի ընթացքում Ավստրիայից օգնություն եմ Հայաստան ուղարկել՝ տեղի ՀՀ դեսպանության միջոցով, սակայն ուղարկածս օգնությունն այդպես էլ տեղ չի հասել, անհետացման պատճառը որևէ մեկը չի ասում, ասում են՝ պետական գաղտնիք է: Այս մասին այսօր Tert.am-ը տեղեկացավ Ավստրիայում բնակվող գործարար Գևորգ Գրիգորյանից:

Գրիգորյանի խոսքով՝ օգնության բեռի մի մասը նախատեսված է եղել «Սև հովազ» կամավորական ջոկատի համար, սակայն ջոկատին այդպես էլ ոչինչ չի հասել: «Մենք որպես հայ պետք է անեինք այն, ինչը մեզնից հասնում էր, երբ հասկացա, որ տղաները շաբաթներով դրսում են քնում, հնարավորություններ չկային, իհարկե, հասկանում էինք պատերազմական վիճակը, ես շատ արագ կողմնորոշվեցի, որ պետք է վրաններ, դիմացկուն ներքնակներ ուղարկել: Կազմակերպեցինք, ինձ հատուկ վրաններ, ներքնակներ տրամադրեցին, ուղարկելու հետ կապված միակ խնդիրը քանակն էր, քանի որ ինքնաթիռով պետք է ուղարկվեր»,-ասաց նա և հավելեց, որ ուղարկվող բեռը փոխանցել էր ընկերոջը, որպեսզի Ավստրիայի օդանավակայան հասցնի:

Գևորգ Գրիգորյանը նշեց, որ իրեն մի քանի անգամ ավելի վրան ու ներքնակ են տրամադրել. «Ինձ մոտ ցուցակ ունեմ, որտեղ գրված է, որ ուղարկվելու է 160 ներքնակ և 30 վրան: Ես ասել էի, որ եթե բեռն ուղարկեմ, ապա դրա 10 տոկոսը պետք է փոխանցվի «Սև հովազ» ջոկատին, իսկ մնացածի ճակատագիրը պետք է որոշի ՀՀ-ն: Մի քանի օր անցավ, զանգեցի՝ ճշտելու, թե ինչ կա օգնությունից, ընկերս ասաց, որ ապրանքը շատ է, չի գնում, մի շաբաթ սպասել է պետք: Օդանավակայանից սակայն մինչ այսօր ինձ չեն տվել թուղթ, որ ՀՀ իմ անունից 1600 կգ ապրանք է մտել, ասում են՝ պետական գաղտնիք է, բայց շուտով դա էլ կբացահայտվի»:

Ավստրիահայի խոսքով՝ տեղի Հայաստանի դեսպանատնից փոխանցել էին, որ այդ ընթացքի տուգանքները պատրաստ են իրենք վճարել, իսկ բեռն ուղարկում են Հայաստան, նա նշեց, որ լսած լուրն ուրախալի էր, սակայն մեկ-երկու շաբաթ անցան Հայաստանից զանգում են ու ասում, որ իրականում, օգնության կարիքը շատ է զգացվում: «Ինձ դեսպանատնից աբսուրդ բացատրություններ են գալիս, տեղեկություններ են հասնում, որ այս ամբողջ գործընթացը կառավարվում էր Ավստրիայում Հայաստանի դեսպանի կնոջ միջոցով, ասում եմ՝ ո՞նց դեսպանի կնոջ միջոցով, բա դեսպանը կամ դեսպանի կինն ի՞նչ իրավասություն ունի այս իրավիճակը կարգավորելու համար: Ասաց՝ ինչ-որ խնդիրներ են եղել, ասում եմ՝ ինչ խնդիրներ, ասում են՝ արգելված դեղամիջոցներ են ուղարկվել, որն իբր թե իմ անունով ուղարկված բեռն է»,-ասաց նա:

Գրիգորյանը հանդիպել է նաև դեսպանին, ով հարցրել է՝ ինչ խնդիր է առաջացել. «Ասացի՝ այն օգնությունը, որն ուղարկել եմ իմ եղբայրների համար, ուզում եմ իմանալ, թե որտեղ է, ասաց՝ գնացեք, գրավոր գրեք»:

Գործարարը փոխանցեց, որ իր հետ Հայաստանից կապ է հաստատել ոմն Արթուր Պետրոսյան անունով պաշտոնյա, որը վստահեցրել է, թե իր ուղարկած բեռը տեղ է հասել, սակայն որևէ ապացույց այս մասով չի ներկայացվել:

Վերջինիս խոսքով՝ մինչև վերջ պայքարելու է ու գտնելու է այն օգնությունը, որն անհասկանալի կերպով անհետացել է: Ըստ նրա՝ այսօր շատ սփյուռքահայեր նույն վիճակում են և այս պատճառով չեն պատրաստվում այլևս օգնություն ուղարկել Հայաստան: Հետագա գործողությունների մասով Գրիգորյանը նշեց, որ պատրաստվում է Ավստրիայում Հայաստանի դեսպանի մասին ունեցած տեղեկություններն ուղարկել Ավստրիայում գործող բոլոր դեսպանատներին և դատական հայց ներկայացնել դեսպանի դեմ։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan