«Ինչպիսի զուգադիպություն. Ադրբեջանի արձագանքը ևս չուշացավ». Անի Սամսոնյան
Դիտել նաև
Նույն սցենարը կիրարկվելու ա 14 տարի անց
Ընդդիմության հիմնական խնդիրը ԱԺ-ից դուրս, բայց ԱԺ-ից մի քանի անգամ ավելի ազդեցիկ քաղաքական ամբիոնի ձևավորումը պետք է լինի
Երեկ հրապարակում գտնվող բազմությունն է, որ կարող է հեռացնել այս ազգադավներին ու, հատկապես երեկվանից հետո, եթե չեք օգնում հիմնական ընդդիմությանը գոնե մի խանգարեք
Հասավ զորքի հետ կոֆե խմելու տեսարանին. սրանից ակնհայտորեն բխում է, որ վերջը մոտ է
Յասաման ռեստորանը չեղարկել է թուրքերին հաց տալը․ Նարեկ Սամսոնյան. Տեսանյութ
«Ինչպիսի զուգադիպություն։ Երեկ ՀՀ ԱԺ-ում քննարկվում էր Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան զեկույցը։ Զեկույցը այնքան փաստարկված և բովանդակալից էր, որ իմաստալից թերություններ հնարավոր չէր պարզապես գտնել։ Բայց իշխանական մի պատգամավոր փորձեր արեց գտնել և ինչքան սուտ ու կեղծիք կար, խմբակցության անունից ելույթով հնչեցրեց ՄԻՊ-ի հասցեին։ Իրեն էլ խայտառակեց, խմբակցությանն էլ, ինձ էլ մեղադրեց Ադրբեջանի հետ աշխատելու մեջ և արժանացավ ծաղրուծանակի այդ անհեթեթության համար։
Ադրբեջանի արձագանքը ևս չուշացավ։ Ադրբեջանի Մարդու իրավունքների պաշտպանը բողոք-նամակ է գրել Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչին մեր մարդու իրավունքների պաշտպանի դեմ»:
Անի Սամսոնյանի ֆեյսբուքյան էջից