«Ես միշտ եմ հերոս»․ Հովիկ Աղազարյան. Տեսանյութ
Դիտել նաև
Հովիկ Աղազարյանը՝ սկանդալային պտմության կիզակետում
Աղազարյանի որդուն ազատել են պաշտոնից
Բաքվի հետ անկեղծ չենք լինի, եթե պահպանենք Արցախի պետական ինստիտուտները. Աղազարյան
Քաղաքացու կարտոֆիլները գետնին գցե՞լն էր պատգամավորին հարիր․ լրագրողները՝ Աղազարյանի. Տեսանյութ
Գործարարի կինը դատարանին խնդրում է թույլ տալ վճարել Աբրահամյանի որդուց գնած առանձնատան համար․ «Հետք»
Իմքայլական պատգամավոր Հովիկ Աղազարյանը լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտնեց, որ «բոլորը պետք է մեծ վստահությամբ լցվեն, քանի որ կորոնավիրուսի դեմ պատվաստումներն անվնաս են»: Որպես ասածի ապացույց՝ մեջբերեց Առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանի խոսքերը՝ կորոնավիրուսի վերաբերյալ: Լրագրողների հարցին, թե այսինքն անվերապահորեն հավատո՞ւմ է Թորոսյանին, Աղազարյանն ասաց. «Պատկերացրեք, որ հա՛: Սկզբից չէի հավատում, բայց հետո սկսեցի իմ կարծիքը փոխել նրա մասին»:
Պատգամավորը հիշեց դպրոցական տարիները. «Մեզ էլ փոքր ժամանակ որ տանում էին, էտի մի հատ մե՜ծ եսիմ ինչ արարողություն էր. ով որ ուժեղ տղա էր, առաջինն էր էթում պատվաստվելու, որ հերոսանար, բան աներ»: Լրագրողների հարցին, թե «հիմա ինքը հերո՞ս է», պատասխանեց. «Ես միշտ եմ հերոս»: