ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը՝ հայկական գերեզմանատան նկատմամբ վանդալիզմի մասին
ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը հաղորդագրություն է տարածել. «Ըստ ստացված տվյալների՝ Յարոսլավլի մարզի Կուրբա գյուղում անհայտ անձինք վանդալիզմի ակտ են իրականացրել հայկական գերեզմանատան տարածքում. վնասվել է մոտ 50 գերեզմանաքար։
Մենք դատապարտում ենք տեղի ունեցածը. ակնհայտ սադրիչ գործողությունը ոտնձգություն է հոգևոր արժեքների դեմ:
Վստահ ենք, որ Յարոսլավլի մարզի իրավապահ մարմիններն ամենակարճ ժամկետում կձեռնարկեն անհրաժեշտ քայլերը՝ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար»։