Բուժաշխատողների շրջանում խուճապ է. պարտադրում են պատվաստվել «Աստրազենեկա»-ով, այլապես կզրկվեն աշխատանքից
Դիտել նաև
Հանրապետությունում դիտվում է «Սինոֆարմ» պատվաստանյութի որոշակի անբավարարություն
Նիկոլ Փաշինյան, նման փնթի ու անպատասխանատու մոտեցում մարդկանց առողջությանն ու կյանքին Հայաստանում երբեք չի եղել
Քանի՞ հոգի կհասցնի պատվաստվել մինչև մայիսի 31-ը, և որքա՞ն գումար կընկնի ջուրը
Մեզ պարտադրված Astra Zeneca պատվաստանյութը Առողջապահության համաշխարհային կազմակերպության հաստատմամբ եւս թրոմբոզ է առաջացնում
Դեղերի եվրոպական գործակալության ներկայացուցիչը հայտարարել է, որ առկա է AstraZeneca պատվաստանյութով պատվաստվելու և թրոմբոզների միջև ուղիղ կապ
«Հրապարակ» թերթը գրում է. «Բուժաշխատողներից ահազանգ ենք ստանում, որ պոլիկլինիկաների, հիվանդանոցների տնօրինությունն աշխատակիցներին պարտադրում է կորոնավիրուսի դեմ պատվաստվել, եւ հատկապես շեշտում են, որ պետք է պատվաստվել «Աստրազենեկա» պատվաստանյութով։ Ասվում է նաեւ, որ դա առողջապահության նախարարության հրահանգն է, եթե ոչ, ապա կզրկվեն աշխատանքից։
Բանն այն է, որ այս պատվաստանյութի ժամկետը մայիսի 31-ին լրանում է, եւ իշխանությունն ամեն ինչ անում է, որ այն «նաղդի» բնակչության վրա, որ իրեն չմեղադրեն պետական միջոցները փոշիացնելու մեջ։ Իսկ բուժաշխատողների շրջանում խուճապ է, քանի որ այդ պատվաստանյութի կողմնակի էֆեկտների մասին շատ է խոսվում»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում