Սյունիքի արևելքում ոչ թե Ադրբեջանն է, այլ Արցախի Քաշաթաղի շրջանը, որը միայն ժամանակավորապես է օկուպացված Ադրբեջանի կողմից. Էդգար Էլբակյան. Տեսանյութ
Դիտել նաև
Նրանց հաջորդ թիրախը մեր ու ձեր տներն են․ Եթե չկարողանանք Հայաստանում ձևավորել հայկական պետական իշխանություն, բոլորիս սպառնում է Արցախի հայերի ճակատագիրը
Քանի Քաշաթաղը վերաազատագրված չէ, Սյունիքն ու մնացյալ Հայաստանը հանգիստ լինել չեն կարող
Սա այն է, ինչ միշտ ՀԻՄՆԱՎՈՐՎՈՒՄ ԷՐ 1994 թ․-ից սկսած, որ եթե Արցախը նույնիսկ մասամբ կորցնենք, պատերազմը շարունակվելու է ՀՀ տարածքում
ՊԱՏԵՐԱԶՄԻՑ ՎԱԽՆ ԱՅՍ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՆԱՐԱՆՆ Է
Այս է պատճառը, որ Հայաստանը, նույնիսկ այսքան փոքրացած, աչքի գրող է թուրքերի համար
Բռնապետությունը պոզով-պոչով չի լինում։ Բռնապետության ժամանակ քեզ փորձում են պարտադրել պարադիգմեր, որոնցով դու պիտի դատողություններ կազմես։ Օրինակ՝ կապիտուլյացիոն վարչակարգը փորձում է պարտադրել այն պարադիգմը, թե Հայաստանի և Ադրբեջանի սահմանը Սյունիքում անցնում է ԽՍՀՄ ԳՇ քարտեզում նշված գծով։
Սա ներկա կոլաբորացիոնիստական վարչակարգի հնարած կեղծ պարադիգմն է։ Իրականում
1) Սյունիքի արևելքում ոչ թե Ադրբեջանն է, այլ Արցախի Քաշաթաղի շրջանը, որը միայն ժամանակավորապես է օկուպացված Ադրբեջանի կողմից;
2) Հայաստանի ու Ադրբեջանի միջև չկա միջազգայնորեն ճանաչված սահման, որովհետև միջազգային իրավունքն ամփոփված է միջազգային իրավունքի աղբյուրներում, այս դեպքում՝ պայմանագրերում, իսկ այս երկու երկրները նման պայմանագիր չունեն։
3) Նախկին կայսրության վարչական սահմանները միջազգային իրավունքի աղբյուր չեն կարող լինել (ավելի մանրամասն տե՛ս https://www.youtube.com/watch?v=00lubGDKvD8);
3) Սյունիքի ցանկացած կետ, որտեղ այս պահին կանգնած է ադրբեջանցի զինծառայող, կապիտուլյացիոն վարչակարգի կողմից թշնամուն հանձնված հայոց հայրենական տարածք է՝ լինի դա Արցախի, թե Սյունիքի մասում;
4) այս պարզ ճշմարտությունները չհասկացող և «մենակ թե կռիվ չլինի» ասող մեր խեղճ բնակչությունը գտնվում է արտաքին ուժերի և տեղում նրանց շահերն սպասարկող կապիտուլյացիոն վարչակարգի՝ ահռելի չափերի հասնող տեղեկատվական քարոզչության ճահճի մեջ, և նրան այնտեղից պետք է հանել։
Ադրբեջանագետ Էդգար Էլբակյանի ֆեյսբուքյան էջից