Ռոբերտ Քոչարյանը ընտրություններին կգլխավորի «ՀՅԴ» և «Վերածնվող Հայաստան» կուսակցությունների դաշինքը
Դիտել նաև
Ամեն հերթական անհիմն որոշումից մենք ընկնում ենք ավելի շատ աբսուրդի մեջ. Լևոն Քոչարյան
ԱՅՍ ՊԱՀԻՆ I ՈւՂԻՂ I Դատական նիստ․ Լևոն Քոչարյանի փաստաբանները միջնորդություն են ներկայացնում (տեսանյութ)
Դիվերսանտին բաց են թողնում, Լևոն Քոչարյանին՝ ոչ
Սիրելի կանայք, մայրեր և քույրեր, շնորհավոր մարտի 8․ Ռոբերտ Քոչարյան
«Երբ մի պրոցեսից բարոյականությունը դուրս է գալիս, հայտնվում ենք այս վիճակում»․ Լևոն Քոչարյան (տեսանյութ)
«Վերածնվող Հայաստան» կուսակցությունը և Հայ հեղափոխական դանակցությունը արտահերթ խորհրդարանական ընտրություններին կմասնակցեն դաշինքով, որը կգլխավորի Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Հայտարարությունը հրապարակված է «Վերածնվող Հայաստանի» Ֆեյսբուքի էջում։
«Հաշվի առնելով Հայաստանում և Արցախում ստեղծված օրհասական վիճակը, ելնելով գաղափարակից և համախոհ քաղաքական ուժերի հետ միասնաբար հանդես գալու անհրաժեշտությունից՝ «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը որոշում է կայացրել հնարավոր արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցել Հայ հեղափոխական դանակցության հետ նախընտրական դաշինքով, որը կգլխավորի Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը»,- ասված է հայտարարությունում։
Zham.am