Չէի մտածում, որ էս տարիքում ստիպված կլինեմ փողոց փակել․ քաղաքագետը միացել է ակցիային Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ)
25
«Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ». Պաստառներ Երևանի վարչական շրջաններում Հայաստանի տարբեր հատվածներում ճանապարհներ են փակվում․ ուղիղ Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Երևանում նույնպես փողոցներ են փակվել Պատերազմ Արցախում
«Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Չէի մտածում, որ էս տարիքում ստիպված կլինեմ փողոց փակել․ քաղաքագետը միացել է ակցիային Օրվա կադր. «Երևա՛ն, ոտքի, քանի չի հանձնել» Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ». Պաստառներ Երևանի վարչական շրջաններում Հայաստանի տարբեր հատվածներում ճանապարհներ են փակվում․ ուղիղ «Սահմանը ձգվելու է Բաղանիսի այժմյան աղբավայրի մեջտեղով»․ Ոսկան Սարգսյան Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց. Տեսանյութ Նիկոլ Փաշինյանին պետական դավաճանության հոդվածով քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն «Թող հետո չլացեն, ասեն՝ Նիկոլի հրամանն էինք կատարում»․ Գեղամ Մանուկյանը՝ բարձրաստիճան զինվորականներին. Տեսանյութ Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Զախարովան հերքել է ՀՀ իշխանությունների պնդումները, թե Պուտինը դեռևս 2020 թվականին Արցախը ճանաչել է ադրբեջանական Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Մենք միշտ Հայոց ցեղասպանության ողբերգությունն ընդունել ենք որպես մեր սեփական ցավը. Զախարովա Երևանում նույնպես փողոցներ են փակվել Ոստիկանները փորձում են բացել Ապարան-Վանաձոր ճանապարհի Ալագյազի հատվածը Չուշացան Ալիևի նոր հրամաններն «իր Նիկոլին». հլա շուտ փոխե՛ք Սահմանադրությունն, արա՛... Կարծես թե վերջապես բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից․ Քրիստինե Վարդանյան Ի նշան բողոքի փակվել են Երևան-Սևան-Մարտունի, Երևան-Մեղրի ճանապարհները. Փաշինյանի իշխանության որոշման դեմ ժողովրդական ընդվզումը ծավալվում է Քաղաքացիները փակել են Գյումրի-Երևան ճանապարհը Դասադուլ են անում սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները Ինչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամասներ Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ» Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ»

Անդրանիկ Քոչարյանի ղեկավարած հանձնաժողովից տեղեկություններ արտահոսե՞լ են Ադրբեջան

Politik.am-ը գրում է․ Այսօր էլ շատերի համար  անհասկանալի է, թե ինչպե՞ս ստացվեց, որ Ադրբեջանը պատերազմի ընթացքում տիրապետում էր Արցախի բանակի մասին հնարավոր բոլոր տեղեկություններին: Շատերը խոսում են դավաճանության մասին և տարբեր առաջարկներ առաջ քաշում: 

Արցախի բանակի մասին առկա տեղեկությունները կարող էին լինել ԱԱԾ-ում, բայց դժվար է պատկերացնել, որ այդ կառուցից նման արտահոսք կարող էր լինել: Բանակի մասին աննախադեպ մեծ ծավալի տեղեկատվություն կար նաև ԱԺ պաշտպանության և ազգային անվտանգության հարցերի հանձնաժողովում, որը իշխանափոխությունից հետո իրականացնում էր նաև Ապրիլյան պատերազմի հանգամանքները ուսումնասիրող հանձնաժողովի գործառույթները: Այս հանձնաժողովը հնարավորություն էր ստացել տիրապետել ամենաանահասանելի գաղտնի տեղեկություններին անգամ:

Այս ընթացքում ապացուցվել է, որ հանձանժողովից կարող են փաստաթղթեր արտահոսել: 2020 թվականին, պատերազմից 19 օր առաջ, Արման Բաբաջանյանի թիմակից, ԱԺ աշխատակից Գարիկ Ղազարյանը  ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «Ընկերներ ջան, աչքովս ընկավ Ապրիլյան պատերազմի մասով ԱԺ քննիչ հանձնաժողովի մեկ-երկու արձանագրություն, ճիշտն ասած այն չանվանել որպես խայտառակություն՝ պարզապես չեմ կարող և մեղք է։ Փաստորեն իբր հերքվում է, թե տանկերում վառելիքի փոխարեն ջուր է եղել, զենքի ու փամփուշտի խնդիր է եղել, Խաչատուրովը «բիլիարդ խաղալուց» է եղել, մինչդեռ բոլորս ենք հիշում անգամ այդ ժամանակվա վարչապետ Կարեն Կարապետյանի հայտարարությունները, տարբեր զինվորների, սպաների ու զինվորականների «գոռոց-գոչոցները։ Լավ, ես հո գիտեմ, չէ՞, որ հենց իմ բարեկամն է Ջաբրայիլում երկու օր փչացած տանկի մեջ մնացել ...։ Էս ի՞նչ անհեթեթություններ ենք լսում»:

Հետաքրքիր է, որ Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի արձանագրությունը հայտնվել էր մի մարդու ձեռքին` ում ղեկավարը, ըստ մամուլի հրապարակումների  ԱՄՆ հատուկ ծառայությունների գործակալ է։  Այս արձանագրությունների արտահոսքի մասով ևս ԱԱԾ-ն պետք է զբաղվի։ Եթե հաստատվի տեղեկատվությունը, ապա կարելի է ենթադրել, որ Հայաստանն այլևս պետական գաղտնիք պահպանելու ունակ երկիր չէ ու պետության համար ամենակարևոր տեղեկությունները կարող են հայտնվել ցանկացած պատահական անցորդի ձեռքում, իսկ եթե չհաստատվի տեղեկատվությունը, ապա իշխանությունները պետք է կամք ունենան մեկ անգամ պատժելու կեղծիքների գեներատոր Արման Բաբաջանյանին, որն իր ներկայությամբ թունավորում է քաղաքական դաշտը։

Այս միջադեպից հետո իրավապահ կառույցները որևէ գործողություն չարեցին պարզելու համար, թե որտեղից նշված անձին հասանելիություն գաղտնի փաստաթղթերին։ Ու հիմա, երբ տարբեր վարկածներ են հնչում Ադրբեջանին հասած տեղեկությունների մասին, պետք է ուշադրության արժանանա նաև  վարկածը, ըստ որի Ադրբեջանին տեղեկություններ կարող էին հասնել Անդրանիկ Քոչարյանի ղեկավարած հանձնաժողովի ձեռքի տակ եղած փաստաթղթերի արտահոսքի արդյունքում: Մենք իհարեկ որևէ պնդում չենք անում, բայց առնվազն կասկածելու իրավունք ունենք և այդ կասկածելու տեղիքը տվել են հենց իշխանությունները՝ Արման Բաբաջանյանի թիմակցին պատասխանատվության չկանչելով:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan