Մենք անցնում ենք այս փորձության վերջին փուլը. Արմեն Գևորգյան Չե՛ս մարսելու հորդածդ արյունն ու ավերը, չկասկածե՛ս։ Հայաստանի ապագան առանց նիկոլիզմի է. Լուսանկար Քանի դեռ լուծված չէ Արցախի կարգավիճակի հարցը, դեմարկացիայի հարց չի կարող քննարկվել. Արամ Օրբելյան. Տեսանյութ
12
«Հայաստան» դաշինքը Տաշիրում է. ՈՒՂԻՂ «Քո-չար-յա՛ն». Նիկոլին խայտառակել են Բաղանիսում. Տեսանյութ Այս ընտրությունները ճակատագրական են լինելու. Հայ ժողովուրդն ընտրելու է պետականության պաշտպանության և չգոյության միջև. Տեսանյութ «Ինձ պաշտոնանկ են արել Ռոբերտ Քոչարյանին աջակցելու համար»․ Գյումրու թիվ 1 պոլիկլինիկայի տնօրեն Քոչարյան. Հունիսի 20-ից հետո կհայտնվի մի երիտասարդ թոշակառու, որը ստիպված կլինի պատասխան տալ իր գործողությունների համար. Տեսանյութ Արմեն Գևորգյանը հանդիպումներ է ունեցել դիվանագիտական կորպուսի և միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ Հունիսի 20–ը Հայաստանի անկախության 2–րդ հանրաքվեի օրն է Տարեցին վիրավորելու համար Արշակյանն ու 3 ՔՊ-ականներ ծեծվել են Հայաստանի նոր միլիոնատերերը․ Պապիկյանը 3 տարում ԱՍՖԱԼՏԻ վրա դարձել է դոլարային միլիոնատեր ՔՊ շտաբի պետերը մարզպետարանների՞ց են վարձատրվում Պատերազմ Արցխում
Բոլոր քաղաքական կուսակցություները և դաշինքները ամենատարբեր եղանակներով ներկայացնում են իրենց ծրագրերը,բայց գերակշռողը հայհոյանքն է, անձնական վիրավորանքները, վենդետայի կոչերը և հիստերիկ աղմուկը Փաշինյանի անհավասարակշիռ հոգեվիճակը փաստում է, որ ինքն ամեն օր բախվում է իր պարտության հետ, որքան էլ շրջիկ խմբերով մարդաշատության պատրանք ստեղծի. Ագնեսա Խամոյան Հակոբյան Աննային, ում ձեռքերին հազարավոր տղերքի արյուն կա, շնորհակալություն են հայտնում պատերազմը դադարեցնելու ու կյանքեր փրկելու համար «Որտեղ թափ տաս՝ կոռուպցիա է». Հրանտ Բագրատյանը՝ Փաշինյանի կառավարության մասին. Տեսանյութ «Մարդ թռչուն լիներ ... Աշխարհն իրենը կլիներ, ոչ թե ինքը՝ «աշխարհինը» ... ու թռչեր, թռչեր... անվերջ...»․ Նազենի Հովհաննիսյան Խոսալու վրա ա. Ստեփանավանցին Քոչարյանին խնդրեց դառնալ իր չորս երեխաների քավորը. Տեսանյութ «Հայաստան» դաշինքը Տաշիրում է. ՈՒՂԻՂ նիկոլը չէր եկել Նիդերլանդներում կառավարելու, որ մեկ էլ հոպ՝ Արցախի հարցը քցեցին ջեբը. նա 2018-ից նա գիտեր, որ եկել ա Արցախը տալու «Ասի՝ մի հատ զուգարան մտնեմ, մեկ էլ էս մարդն ասում ա՝ չես կարա, էսի Նիկոլի շտաբն ա»․ Վ. Սաղաթելյան Պապիկյանն ու Սանոսյանը «լայաղ» չեն անում պատասխանեն, իրենք ինչի՞ համար են փող ստանում․ սևանցին՝ Փաշինյանին. Տեսանյութ Գ.Ծառուկյանը ջերմ ընդունելության է արժանացել Վայոց Ձորում. Տեսանյութ 37 անշարժ գույք, 8 մլն դրամը գերազանցող 29 գույք, 4 մլրդ դրամ, 2 մլն դոլար. Խաչատուր Սուքիասյանի հայտարարագիրը ՔՊ ցուցակում ընդգրկված Տիգրան Դավուդյանն ունի նաև Իրանի քաղաքացիություն․ նրա գրանցումն անվավեր է ճանաչվել Բանակը 2000-ականներին թալանելու միֆը. Գուրգեն Մելքոնյանը նախկինների օրոք գրեթե չի հարստացել. նրա ունեցվածքը՝ թվերով ՔՊ-ի ցուցակից Գուրգեն Արսենյանի ունեցվածքը. 82 մլն դոլարանոց ժամացույց, 120 մլն դրամանոց նկար, 4 ավտոմեքենա և ոչ միայն «Քո-չար-յա՛ն». Նիկոլին խայտառակել են Բաղանիսում. Տեսանյութ Հայաստանն ու Ռուսաստանը կապված են ռազմավարական գործընկերության ամուր հարաբերություններով. ՀՀ նախագահը՝ Միշուստինին Եթե 3 տարի Սպիտակ քաղաքում ոչինչ չի արել կառավարությունը, ապա ինչ երեսով են նրանք գալիս ձեզ մոտ ու հանրահավաք կազմակերպում. Ռոբերտ Քոչարյան Ավինյանի նոր որոշումը. Պատվիրակություն է մեկնում Ռուսաստան «Կոռումպացված հոգևորականները վարկաբեկում են ավանդական արժեքները». Նիկոլ Փաշինյան. Տեսանյութ Մի ֆենոմեն կա, որը հոգեբանական առումով բացատրության կարիք ունի. Լուսանկար Անդրանիկ Քոչարյանը նեղվել է կապիտուլյանտ և դավաճան պիտակից և հեռացել պիցերիայից Ուղիղ 1 ամիս է` նիկոլն ու իր հանցակիցները թշնամուն մեր տարածքից հետ շպրտելու համար ՈՉԻՆՉ ՉԵՆ ԱՆՈՒՄ, ավելին` արգելում են ՀՀ ԶՈՒ-ին որևէ քայլ անել Կարեն Կարապետյանին «իսկանդեր-վարչապետ» անվանող մոմավաճառ կինը Փաշինյանի շտաբում է. Տեսանյութ Հայ-ռուսական փոխգործակցությունը վստահորեն զարգանում է բոլոր ուղղություններով․ Արմեն Սարգսյանը` Պուտինին Ողջ հասարակությամբ սպասում ենք Նիկոլի դեմ կոմպրոմատին․ Վահե Հովհաննիսյան «Աբգար, առանց քեզ նայեցինք ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը». Գեղամ Նազարյան Մենք անցնում ենք այս փորձության վերջին փուլը. Արմեն Գևորգյան Փաշինյանն էմոցիոնալ եղել է, բայց իրեն անադեկվատ չի պահել․ Հովիկ Աղազարյան Ընտրությունների վերաբերյալ կարծիք արտահայտող քաղաքացիներին վիրավորելն ու ծաղրելը, այդ թվում` նրանց լուսանկարներ ու տեսանյութեր տարածելով, պետք է դադարեցնել. ՄԻՊ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 88 նոր դեպք, մահացել է 1 մարդ Նիկոլ Փաշինյանը ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը Անդրանիկ Մարգարյանի 70-ամյակի առթիվ Իոաննիսյանների Արցախյան արկածների, լուսանկարների և քրեական գործի մասին. Փաստաթուղթ Չե՛ս մարսելու հորդածդ արյունն ու ավերը, չկասկածե՛ս։ Հայաստանի ապագան առանց նիկոլիզմի է. Լուսանկար Սյունիքի տարածք են մտել Թուրքիայի հատուկջոկատայիններ. Տեսանյութ Եվրո-2020. Իտալիան առաջնության մեկնարկային խաղում խոշոր հաշվով հաղթեց Թուրքիային. Տեսանյութ Երբ խոսում ենք նախորդ իշխանությունների սխալներից, Խաչատուր Սուքիասյանն այդ սխալներից մեկի վառ օրինակն է «Անկախ Հայաստանի ամենահոռի օլիգարխիկ տրադիցիաների հիմնադիր Գռզոյի ձեռքը տեքստ են տվել, դրել է ֆեյսբուքում»․ Արթուր Վանեցյան Քանի դեռ լուծված չէ Արցախի կարգավիճակի հարցը, դեմարկացիայի հարց չի կարող քննարկվել. Արամ Օրբելյան. Տեսանյութ Փաշինյանը իրեն չտրվող ձայները խնդրում է տալ Արամ Սարգսյանին Փաստաբաններն ու լրագրողներն՝ իրենց թիրախավորելու մասին․ քննարկում. Տեսանյութ «Ստի վրա ստեղծված իշխանությունը ընդունակ է կեղծել նաև ընտրությունները». Էլինար Վարդանյան. Տեսանյութ Մեծամոր քաղաքում ջրանցքում քաղաքացու դի է հայտնաբերվել Այս ընտրությունները ճակատագրական են լինելու. Հայ ժողովուրդն ընտրելու է պետականության պաշտպանության և չգոյության միջև. Տեսանյութ Արմավիրի մարզում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացել է գեներալ Սեյրան Սարոյանի քրոջ որդին Բոլոր մտածող մարդիկ կիսագրագետ ղժղժանի թշնամիներն են Գռզո, ես էլ եմ հիշում, երբ մենք 90-ականներին կռվում էինք, դու թուրք Սոյակին էիր հարգում ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Գողականների մեծ մասը չեզոք դիրք է բռնել

Հրապարակավ կրկնում եմ իմ առաջարկը ՀՀ երկրորդ և երրորդ նախագահներին. Լևոն Տեր–Պետրոսյան

Լրագրող Էմմա Գաբրիելյանը այսօր, մայիսի 5-ին հրապարակած «Եթե երեք նախագահները միանային» խորագիրը կրող իր հոդվածում, մասնավորապես, գրել է հետեւյալը. «Հնարավո՞ր էր այսօր Հայաստանում ունենալ նախընտրական լիովին այլ մթնոլորտ: Հնարավոր էր, բայց ամենաանհավանական ու ոչ ստանդարտ կոնֆիգուրացիայով. եթե առաջիկա ընտրություններում Հայաստանի նախկին երեք նախագահները միասնական հանդես գալու համարձակություն ունենային: Կարեւոր չէ, թե այդ եռամիասնությունը որքան տոկոսներ կհավաքեր, սակայն պարզ է, որ երեք նախագահների ստացած ձայների հանրագումարն ավելին կլիներ, քան հիմա ամենափայլուն նախընտրական արշավի պայմաններում նրանց բերած առանձին տոկոսները:

Խեղճացած, ընկճված Հայաստանը ոտքի կանգնեցնելու ճանապարհին ղարաբաղյան պատմության տարբեր դրվագներում յուրաքանչյուր փուլում իրենց հաղթանակը կնքած նախկին երեք նախագահների միավորումը փոքր-ինչ կմեղմեր պարտված երկրում ծանր մթնոլորտը եւ նրանց այդ քայլը, հնարավոր է, բավական տպավորիչ ու գործուն դառնար»։

Այս դիտարկումը ինձ հուշեց հրապարակել մի փաստ, որը մինչ այժմ գաղտնիք է մնացել մեր հասարակության համար։ Ինչպես հայտնի է, ս.թ. մարտի 25-ին տեղի էր ունեցել ՀՀ եւ Արցախի նախկին նախագահների հանդիպումը։ Վերջինս կայացել էր իմ նախաձեռնությամբ եւ իմ կողմից կազմված հետեւյալ հայտարարությունն ընդունելու առաջարկով.

ՀՀ նախկին նախագահների հայտարարությունը

Նկատի ունենալով՝

• պատերազմից հետո մեր ժողովրդի հոգեկան հավասարակշռության վերականգնման հրատապ անհրաժեշտությունը,

• ներքաղաքական գերլարված իրավիճակի շուտափույթ լիցքաթափման, ատելության խոսքի հետագա խորացումից և բախումներից խուսափելու հրամայականը,

• իր եռամյա գործունեության ընթացքում պետական կառավարման բոլոր բնագավառներում լիովին ձախողված իշխանության՝ ամեն գնով վերարտադրվելու հիվանդագին ձգտումն ու դրա ակնհայտ կործանարար հետևանքները,

• ինչպես նաև, Հայաստանում պահի պահանջները բավարարող նոր իշխանության ձևավորման և հանրային համերաշխության համազգային սպասումը,

Հայտարարում ենք՝

որ անկախ նախկինում մեր ունեցած սկզբունքային տարաձայնություններից և սուր հակասություններից, գիտակցելով մեր պատասխանատվությունը երկրի ճակատագրի հանդեպ, անձնապես չհավակնելով իշխանության նոր ձևավորվելիք համակարգում որևէ պաշտոն զբաղեցնելու, առաջիկա ընտրություններին մենք մասնակցելու ենք մեզ սատարող քաղաքական ուժերից, հասարակական կազմակերպություններից և հեղինակավոր մտավորականներից կազմված «Ազգային համաձայնության դաշինք» անվանումը կրող ցուցակով:

Համոզված ենք, որ այս նախաձեռնությունը դրական արձագանքի կարժանանա ողջ հայության և միջազգային հանրության կողմից։

Ընտրական գործընթացի սկզբնավորման պաշտոնական հայտարարումից և դաշինքի ցուցակի հրապարակումից հետո հանդես կգանք մամլո ասուլիսով։

Լևոն Տեր-Պետրոսյան

Ռոբերտ Քոչարյան

Սերժ Սարգսյան

Երևան, 25 մարտի 2021թ.

Քննարկում տեղի չունեցավ, քանի որ Ռոբերտ Քոչարյանն անմիջապես մերժեց այդ առաջարկը, դա պատճառաբանելով զուտ բարոյական նկատառումով, այն է՝ որ դրանով ինքը դավաճանած կլինի իր կողմից ստեղծված «Հայաստանի փրկության շարժմանը»։

Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանին, ապա նա որևէ կարծիք չարտահայտեց։ Այսօր ես հրապարակավ կրկնում եմ իմ առաջարկը ՀՀ երկրորդ եւ երրորդ նախագահներին։ Համոզված եմ, որ համապատասխան հասարակական ճնշման պարագայում դա միանգամայն իրականանալի ծրագիր է, որը թերեւս նոր աղետներից խուսափելու միակ ելքն է։ Ողջ հայության պարտքն է գիտակցել, որ Փաշինյանի վարչախմբի վերարտադրությունը Հայաստանի եւ Արցախի համար շատ ավելի վտանգավոր է, քան նույնիսկ Ադրբեջանից եւ Թուրքիայից բխող հնարավոր կամ ենթադրյալ սպառնալիքները։

Լևոն Տեր–Պետրոսյան
ilur.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan