«Հայաստանի» կանացի դեմքը. Տեսանյութ Թե՛ Թուրքիայում, թե՛ Ադրբեջանում անթաքույց ցանկանում են, որ Հայաստանում իշխանության ղեկը շարունակի մնալ կապիտուլյանտ Փաշինյանի գլխավոր թիմի ձեռքին Մարիա Զախարովան՝ հայրենիք վերադարձած 15 հայ ռազմագերիների մասին
13
«Հայաստան» դաշինքը Իջևան քաղաքում. LIVE «Հայաստան» դաշինքի հավաքն ավարտվելու է 21: 00-ին. Դատարանը որոշում է կայացրել Տեղ գյուղի 2 բնակիչ հայտնվել են ադրբեջանական տարածքում․ հաջողվել է նրանց հետ բերել. ՀՀ ՊՆ Քոչարյանը քարոզարշավի ավարտին հազարավոր մարդկանց հրավիրում է Հանրապետության հրապարակ, Փաշինյանը չեղարկել է հանրահավաքը․ News.am Գերիներին վերադարձնելու պայմանավորվածության հարցում վճռորոշ դեր է ունեցել Մուրադովը. Sputnik Արմենիա «Հայաստան» դաշինքն Ալավերդիում. Տեսանյութ ՀՐԱՏԱՊ. Հայաստանի իշխանությունը Վրաստանի միջոցով Ադրբեջանին է հանձնել Արցախի օկուպացված շրջանների ականապատ տարածքների քարտեզը, ինչի դիմաց Ադրբեջանը 15 հայ ռազմագերի է վերադարձրել Թուրքական տարբերանշանով զինվորականի լուսանկարն արվել է հայ-ադրբեջանական սահմանի ոչ հայկական հատվածում. ՊՆ «Քո-չար-յա՛ն». Նիկոլին խայտառակել են Բաղանիսում. Տեսանյութ Այս ընտրությունները ճակատագրական են լինելու. Հայ ժողովուրդն ընտրելու է պետականության պաշտպանության և չգոյության միջև. Տեսանյութ Պատերազմ Արցխում
«Հայաստանի» կերտման ճանապարհին. Տեսանյութ Նախաքարոզչական շրջանում անհանդուրժողական, սադրիչ կամ խտրական հռետորաբանությունն առանձնակի բարձր մակարդակի է եղել. ԵԱՀԿ ԺՀՄԻԳ Կեղտոտ ձեռքերդ հեռո՛ւ Հայ Առաքելական սուրբ եկեղեցուց. Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյան. Տեսանյութ «Հայաստան» դաշինքը Իջևան քաղաքում. LIVE «Հայաստանի» կանացի դեմքը. Տեսանյութ Թե՛ Թուրքիայում, թե՛ Ադրբեջանում անթաքույց ցանկանում են, որ Հայաստանում իշխանության ղեկը շարունակի մնալ կապիտուլյանտ Փաշինյանի գլխավոր թիմի ձեռքին Շատ լավ ա, որ թշնամին սահմանին ա, մեր Նիկոլը մնա ու վերջ. Փաշինյանի համակիր. Տեսանյութ «ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ից պահանջում ենք հրապարակավ դատապարտել Փաշինյանի վարքագիծը». Նաիրա Զոհրաբյան. Տեսանյութ Նիկոլ Փաշինյանը կոչ է անում գնահատել Ալիևի կողմից ցուցաբերված կառուցողական քայլը. ինքը գնահատում է. Տեսանյութ Մարիա Զախարովան՝ հայրենիք վերադարձած 15 հայ ռազմագերիների մասին Պատերազմի ընթացքում իշխանությունները բաժանել են 40 միլիոն դոլարի չափով պարգեւավճարներ. Հայկ Մամիջանյան Իրոք, թռիչքաձև աճ է լինելու, մարդկանց կյանքի որակը փոխվելու է․ Ռոբերտ Քոչարյան «Հայաստան» դաշինքի հավաքն ավարտվելու է 21: 00-ին. Դատարանը որոշում է կայացրել «Քաղաքական նպատակներով երբեք չպետք է շահարկվի գերիների հարցը». Մարուքյան Հոկտեմբերի 19-ի Պուտինի՝ պատերազմը կանգնեցելու առաջարկը կապիտուլանտը թաքցրել է նաև կուսակից ընկերներից. այդ պահից ցանկացած զոհված զինծառայողի միակ պատասխանատուն և մեղավորը Փաշինյանն է Միայն «Ապագա կա» կարգախոսի համար ՔՊ-ին ոչ միայն չի կարելի ընտրել, այլ որպես հանցագործ կառույց՝ պետք է արգելել Արցախի շրջանավարտներն են։ Ժապավենների վրա իրենց կորցրած հայրենի բնակավայրերի անուններով Ես հայտարարում եմ՝ մեր ժամանակ ընդհանրապես անկլավների մասին որևէ խոսք չի եղել. Սերժ Սարգսյան. Տեսանյութ Հանրայինը զրկում է «Պատիվ ունեմ» դաշինքին օրենքով նախատեսված եթերից. «Ընտրությունների վերահսկման կոմիտե» Էդ ո՞նց եղավ, որ քո կիրթ եղբայրը հենց էսօր քեզ նման լավություն արեց՝ նախընտրական շրջանում Հարց. ինչո՞ւ Նիկոլը դա չի արել դեռևս դեկտեմբերին «Ներկայիս իշխանությունները իրականացնում են ինտենսիվ քողարկված հակառուսական քարոզչություն»․ Արմեն Գևորգյան Փաշինյանը Եղվարդում է.ՈՒՂԻՂ ««Շիշ բռնողը» մոռացե՞լ է, թե իր արկածային կյանքի մասին ինչ մանրամասների եմ տիրապետում». Օսիպյանը` Հայկ Սարգսյանին Տեղ գյուղի 2 բնակիչ հայտնվել են ադրբեջանական տարածքում․ հաջողվել է նրանց հետ բերել. ՀՀ ՊՆ «Հայաստան» դաշինքն այսօր այցելում է Տավուշ Ռոբերտ Քոչարյանն առցանց հանդիպում է անցկացրել Սփյուռքի մեր հայրենակիցների հետ.Տեսանյութ Տվեցիք ականապատված տարածքների քարտեզները, բայց գերիների վերադարձը ներկայացնում եք դա որպես ԱՄՆ-ի և Վրաստանի մեծ օգնությունը Հայաստանին Թալինցիները ծեծի են ենթարկել Արագածոտնի մարզպետին ու Փաշինյանի օգտին քարոզարշավ անող խմբի մյուս անդամներին Մարդիկ սկսեցին արթնանալ այն հիպնոսից, որի մեջ նրանց հետևողականորեն պահում էին «Ասել եմ՝ Օնիկ, մի արատավորիր քո գեներալի պագոնները». Սերժ Սարգսյանը պատմել է Օնիկ Գասպարյանի հետ խոսակցության մասին. Տեսանյութ Քոչարյանը քարոզարշավի ավարտին հազարավոր մարդկանց հրավիրում է Հանրապետության հրապարակ, Փաշինյանը չեղարկել է հանրահավաքը․ News.am «Նիկոլը դիտավորյալ գերիներին չէր ազատում, որպեսզի նրանց օգտագործի իր քաղաքական խաղերում…». Գագիկ Համբարյան Փաշինյանը պատրաստվում է քաղաքացիական բախումների․ Նաիրա Զոհրաբյան Գերիներին վերադարձնելու պայմանավորվածության հարցում վճռորոշ դեր է ունեցել Մուրադովը. Sputnik Արմենիա «Հայաստան» դաշինքն Ալավերդիում. Տեսանյութ ՀՐԱՏԱՊ. Հայաստանի իշխանությունը Վրաստանի միջոցով Ադրբեջանին է հանձնել Արցախի օկուպացված շրջանների ականապատ տարածքների քարտեզը, ինչի դիմաց Ադրբեջանը 15 հայ ռազմագերի է վերադարձրել նիկոլին իշխանության բերողներն ամեն ինչ ճիշտ էր հաշվարկել, բացառությամբ մեկ բանի «Հանրայինը «Գռզո TV» է աշխատում». Արմեն Աշոտյան. Տեսանյութ Այսօր հայտնաբերվել է պատերազմում զոհված տղաների ևս 8 աճյուն «Նաիրա Զոհրաբյանին «ժեխ» արտահայտության համար հանել տվեցիր պաշտոնից, ա՛յ ապիկար»․ Նաիրա Զոհրաբյան Հունիսի 21-24-ը Հանրապետության հրապարակը զբաղված է Երեխեք ջան, գոռում ենք «Նիկոլ վարչապետ»․ Փաշինյանի համակիր. Տեսանյութ Թուրքական տարբերանշանով զինվորականի լուսանկարն արվել է հայ-ադրբեջանական սահմանի ոչ հայկական հատվածում. ՊՆ Ինչպես մարտի 1-ին, նա վերջին պահին թռնելու է ու թողնի իր իսկ հավաքած ժողովրդին Բոլոր քաղաքական կուսակցություները և դաշինքները ամենատարբեր եղանակներով ներկայացնում են իրենց ծրագրերը,բայց գերակշռողը հայհոյանքն է, անձնական վիրավորանքները, վենդետայի կոչերը և հիստերիկ աղմուկը Փաշինյանի անհավասարակշիռ հոգեվիճակը փաստում է, որ ինքն ամեն օր բախվում է իր պարտության հետ, որքան էլ շրջիկ խմբերով մարդաշատության պատրանք ստեղծի. Ագնեսա Խամոյան Հակոբյան Աննային, ում ձեռքերին հազարավոր տղերքի արյուն կա, շնորհակալություն են հայտնում պատերազմը դադարեցնելու ու կյանքեր փրկելու համար «Որտեղ թափ տաս՝ կոռուպցիա է». Հրանտ Բագրատյանը՝ Փաշինյանի կառավարության մասին. Տեսանյութ «Մարդ թռչուն լիներ ... Աշխարհն իրենը կլիներ, ոչ թե ինքը՝ «աշխարհինը» ... ու թռչեր, թռչեր... անվերջ...»․ Նազենի Հովհաննիսյան

Թուրքերի հետ համակեցության քարոզիչը գործուղվել է Սյունիք

Թուրքիայի և Ադրբեջանի հետ ամեն գնով բարեկամանալու ջատագով, նիկոլական խունտայի՝ այդ գծով արբանյակ,  «Հայոց պատմություն»«Համաշխարհային պատմություն», «Հասարակագիտություն»«Ես և իմ հայրենիքը» առարկաների չափորոշիչները լրամշակող փորձագիտական խմբի ղեկավար Լիլիթ Մկրտչյանը Սյունիքում է: Նրա գրառումներից ու հրապարակած լուսանկարներից տեղեկանում ենք, որ ակտիվորեն աշխատում է տեղի երիտասարդության հետ, Կապանը 2021-ի երիտասարդական մայրաքաղաք հռչակելու առիթով շնորհավորել է կապանցի երիտասարդներին: 

2020 թ. ամռանը տեղի ունեցած թեժ քննարկումներում մանրամասն ներկայացրել ենք, թե ով է իրականում Լիլիթ Մկրտչյանը, ինչ հայացքների տեր է, ինչ գաղափարներ է դավանում և ապագային միտված ինչպիսի վտանգներ է պարունակում նրա հակազգային ու հակապետական գործունեությունը: 

Եվս մեկ անգամ հիշեցնենք ու փաստենք՝ Լիլիթ Մկրտչյանը, հայտնի թուրքապաշտ, Թուրքիայի ու Ադրբեջանի հետ բարեկամության մոլի ջատագով և իշխանության առանցքային «գաղափարախոս» Մարիա Կարապետյանը և նրանց ծնող ու սնող այլ անձինք թուրք գործընկերների հետ իրականացրած բազմաթիվ ծրագրերի ու դրամաշնորհների  միջոցով տարիներ շարունակ պայքարել են, որպեսզի հայոց պատմության դասագրքերում վերանան թշնամական կերպարները, այսինքն՝ թուրքերը և ադրբեջանցիները չներկայացվեն որպես ջարդարարներ: 

Օրինակ՝ թուրքերի հետ և Թուրքիայի «Պատմություն» հիմնադրամի դրամաշնորհի միջոցով իրականացված բազմապիսի ծրագրերից մեկով, որի համար թուրքական հիմնադրամը հատկացրել է շուրջ 20 հազար եվրո բյուջե (19,995 եվրո), նպատակ է հետապնդվել «մարտահրավեր նետել պատմության դասագրքերում առկա՝ թշնամու կերպարին և ներկայիս պատմական գործընթացներինինչը կխթանի պատմության ուսուցումը Հայաստանում և Թուրքիայում»:

Լիլիթ Մկրտչյանն ու Մարիա Կարապետյանը կրկին Թուրքիայի «Պատմություն» հիմնադրամի և թուրք հեղինակների հետ համատեղ 2017 և 2019 թվականներին հրատարակել են «Պատմության ուսուցումը Թուրքիայի և Հայաստանի դպրոցներումքննադատություն և այլընտրանքներ» «Պատմության ուսուցանման այլընտրանքային չափորոշիչները Հայաստանի և Թուրքիայի համար» ձեռնարկները: Անգլերենով հրատարակված գրքերին կարելի է ծանոթանալ այստեղ և այստեղ: Դրանք հակահայկական, հակազգային որակվեցին հայ պատմագիտական հանրույթի առանցքային ներկայացուցիչների կողմից, իսկ հայ հեղինակների՝ ձեռնարկների տակ ստորագրելու փաստն իր հերթին համարվեց դավաճանություն (տե՛ս այդ մասին ԵՊՀ հայոց պատմության ամբիոնի վարիչ, երջանկահիշատակ Արտակ Մովսիսյանի հարցազրույցներն ու մեկնաբանություններն  այդ մասին):

Ակներև է, որ Թուրքիայի և Ադրբեջանի հետ ամեն գնով (անգամ՝ Արցախը հանձնելու և 5000 հայորդիների սպանդի դեպքում աչք չթարթելով) հարաբերություններ հաստատելու՝ իշխանական մոլեգնող տենդի պայմաններում ամենախնդրահարույց վայրը Սյունիքն է: Այստեղ է, որ հայ ազգն ամենաշատն է դիմադրում, այստեղ է, որ թուրք-ադրբեջանական օրակարգերի սպասարկու փաշինյանական խունտան ունի ամենաշատ պրոբլեմները, այստեղից է, որ կարող է բռնկվել ընդվզման նոր ալիք ու տապալել բարոյապես վաղուց գոյություն չունեցող իշխանական բուրգը: Վերջապես՝ ամենաշատը Սյունիքում կարիք կա քարոզելու, մարդկանց, հատկապես՝ երիտասարդության ուղեղները լվանալու, թե թուրքը, որ կանգնած է մի քանի մետր այն կողմ և լավագույն զենքերն ուղղել է այս կողմ, բարի մարդ է, պետք է սովորել ապրել նրա հետ, նրա կողքին «համակեցորեն», «համակեցաբար» և «համակեցությամբ», որ Սյունիքի ու Կապանի երիտասարդությունը պետք է  ոչ թե զինվի ու պաշտպանի սեփական հայրենիքն ու արժանապատվությունը՝ պատրաստվելով ազատագրել դավաճանաբար հանձնված հայրենիքը, այլ պետք է «զինվի» համակեցությամբ՝ մարտահրավեր նետելով ու սպանելով իր մեջ առկա թշնամու կերպարը: Բնականաբար, այդ թշնամու կերպարի ստեղծման «մեղավորները» հայ պատմաբանների ստեղծած «Հայոց պատմության» դասագրքերն են, որոնց բովանդակազրկման ու նորովի շարադրման գործն էլ ստանձնել է հենց Լիլիթ Մկրտչյանը՝ Հրանուշ Խառատյանի ու իշխանական-սորոսական վերնախավի անմիջական կամ գաղափարական աջակցությամբ ու վերահսկողությամբ: 

Երբ ամռանը գրում էինք այս մասին, շատերը չէին հավատում՝ «մի՞թե» հարցադրմամբ փոքր-ինչ թերահավատորեն վերաբերվելով այդ հակապետական անձանց ու երևույթներին: Հետո եղավ պատերազմը, բացահայտվեցին համազգային դավաճանության առավել հրեշավոր դեմքեր ու դեպքեր, և մարդիկ սթափվեցին: Այժմ կրկին շատերը թմբիրի մեջ են, և Լիլիթ Մկրտչյանի նմանների գործուղումը Սյունիքի մարզ կարող են դիտել որպես հերթական Վարդավառների և ինչ-որ ցուցահանդեսների կազմակերպում: Բնականաբար, իշխանական – դավաճանական շրջանակները լավ են հասկանում, որ չպայքարելու, չզինվելու և թշնամու հետ համակեցության քարոզը պետք է լինի աննկատ, սահուն և անցնցում, և հենց դրանով է պայմանավորված գառան մորթի հագած գայլերի ընտրությունն ու գործուղումը Սյունիք: 

Նիկոլական խունտան լավ է հասկանում, որ Սյունիքին սահմանակից Որոտանն (Կուբաթլուն) ու Կովսականը (Զանգելանը) հանձնված կարելի է համարել միայն այն ժամանակ, երբ Սյունիքի երիտասարդությունը հաշտվի այդ մտքի հետ, երբ վերանա հայկական պահանջատիրությունը, իսկ դա տեղի կունենա այն ժամանակ, երբ Սյունիքի երիտասարդությունն առաջնորդվի լիլիթմկրտչյանական ու մարիակարապետյանական թուրքահաշտ գաղափարներով: 

Լիլիթ Մկրտչյանը գործուղվել է Սյունիք, որպեսզի հայ երիտասարդության շրջանում գաղափարապես լեգիտիմացնի Փաշինյանի հայրենադավ խունտայի՝ հայրենիքի հանձնման իրողությունը: 

Աղբյուր՝ Yerkir.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan