Արդյունքում ունեցել ենք ՆՈՐ բայազետներ, ՆՈՐ գետաշեններ, ՆՈՐ ավետարանոցներ, ՆՈՐ թաղավարդներ... Ու այդպես շարունակ, ՆՈՐԱՆԱԼՈՎ՝ փոքրացել և դարձել ենք մի մատնաչափ
Մենք ունեցել ենք Հայրենիք՝ մեծ ու անծայրածիր, անգամ, ասում են՝ ծովից-ծով... Հետո այդ Հայրենիքը դարերի հարվածներից քերվելով՝ մաշվել և դարձել է ավելի փոքր, գրեթե մի մատնաչափ... Հերիք չէ, փոքրացել է, ժամանակ առ ժամանակ կորցրել է նաև ինքնրույնությունը... Կորցրել է, որովհետև մոռացել է իր ներսի ամրության մասին և հայացքով շրջվել մեկ դեպի հյուսիս, մեկ դեպի արևմուտք... Կորցրել է, որովհետև, երբ թշնամին զավթել է մեր գյուղն ու քաղաքը, նրանց փոխարեն նորն ենք կառուցել, բայց արդեն ոչ թե իր նախկին տեղում, այլ Հայրենիքից մնացած մի փոքր հատվածում... Արդյունքում ունեցել ենք ՆՈՐ բայազետներ, ՆՈՐ գետաշեններ, ՆՈՐ ավետարանոցներ, ՆՈՐ թաղավարդներ... Ու այդպես շարունակ, ՆՈՐԱՆԱԼՈՎ՝ փոքրացել և դարձել ենք մի մատնաչափ...
Հ.գ.- Միանշանակ է, որ բռնատեղահանման արդյունքում այսօր անօթևան մնացացած քաղաքացիների բնակավորման խնդիրը կա ու պիտի լինի պետության թիվ մեկ առաջնահերթությունը, բայց դա ամենևին չի նշանակում, որ այդ խնդիրը լուծելով՝ մենք պետք է մարդու մեջ թուլացնենք վաղ թե ուշ իր ծննդավայր վերադառնալու հույսն ու վճռականությունը... Գոնե այս անգամ մենք դա չպետք է անենք... Հայը պետք է հավատա իր ուժերին և գործի հանուն վերադարձի...
Սենոր Հասրաթյանի ֆեյսբուքյան էջից