Foreign Policy. Բայդենի վարչակազմը դեռ չի մշակել ռազմավարություն`աջակցելու Հայաստանում, Վրաստանում, Ռուսաստանում և Ուկրաինայում ժողովրդավարությանը
Միացյալ Նահանգներում ամփոփվում են Բայդենի նախագահության 100 օրվա արդյունքները, տարբեր փորձագետներ և լրատվամիջոցներ հանդես են գալիս ապագայի վերաբերյալ իրենց գնահատականներով և կանխատեսումներով: ԱՄՆ-ի ամենահեղինակավոր ամսագրերից մեկը` Foreign Policy-ն նույնպես անդրադարձավ Բայդենի նախագահության 100 օրվա թեմային և իր հոդվածում անդրադարձել է նաև ամերիկյան վարչակազմի՝ Հայաստանին աջակցելու թեմային:
«Ինչպես ԱՄՆ նախորդ բոլոր վարչակազմերը, որոնք փորձել են հակազդել ավտոկրատիաներին, Բայդենի թիմը դեռ փորձում է գտնել ժողովրդավարական արժեքները պահպանելու միջոց Ռուսաստանում և հետխորհրդային տարածաշրջանում: Անտեսելով Նավալնիի կոչերը՝ Բայդենը և նրա թիմը որոշեցին սանկցիա չկիրառել Պուտինին սատարող ռուս օլիգարխներից և ոչ մեկի դեմ:
Նրանք դեռ չեն մշակել Ռուսաստանում, Բելառուսում, Ուկրաինայում, Վրաստանում և Հայաստանում ժողովրդավարությունը սատարելու համապարփակ ռազմավարություն: ԱՄՆ-ի ներգրավվածության տարածաշրջանային պահանջը բավարարելու միջոցներից մեկը Ուկրաինայում հատուկ բանագնաց նշանակելը, և նրա լիազորությունների տարածումն ամբողջ հետխորհրդային տարածաշրջանի համար: Բայց վարչակազմը դեռ սկզբանական փուլում է և գործում է բարձրաստիճան պաշտոնյաների նախկին «կադրային» բազայի վրա հիմնավելով»,- գրում է Foreign Policy- ն:
Zham.am