Փաշինյանական քաղցր ստերի մահաբեր հետևանքների մասին Վլադիմիր Պուտինը շատ զարմացած էր, որ Փաշինյանը Լեռնային Ղարաբաղը ճանաչեց Ադրբեջանի մաս․ Լավրով Լևոն Քոչարյանի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում (տեսանյութ)
29
Ծառահատումներ՝ բռնությունների կիրառմամբ Փաշինյան-Ավինյան-ՔՊ-ն շարունակում է Երևանում ԾԱՌԱՄՈՐԹԸ ՀՀ-ում արգելափակվել են «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. Լավրով Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Պատերազմ Արցախում
Ծառահատումներ՝ բռնությունների կիրառմամբ Փաշինյանական քաղցր ստերի մահաբեր հետևանքների մասին Փաշինյան-Ավինյան-ՔՊ-ն շարունակում է Երևանում ԾԱՌԱՄՈՐԹԸ Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի Իմ պատվից և արժանապատվությունից ցածր կլինի Ալեն Սիմոնյանին դատի տալը. Աննա Մկրտչյան. Տեսանյութ Վլադիմիր Պուտինը շատ զարմացած էր, որ Փաշինյանը Լեռնային Ղարաբաղը ճանաչեց Ադրբեջանի մաս․ Լավրով Ալենը ստում է, ստում է, ստում է, ստում է․ Գագիկ Համբարյան ՀՀ-ում արգելափակվել են «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հակաարցախյան գրոհ. ի՞նչը չի մարսել Փաշինյանը. «Հրապարակ» Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ» Արցախցիների հանրահավաքը հունից հանել է Փաշինյանին Ոսկեպարցիներն անհամբեր Փաշինյանին են սպասում Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. Լավրով Լևոն Քոչարյանի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում (տեսանյութ) Նիկոլը Տավուշում պատերազմ է սկսում (տեսանյութ) Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն Ո՞րն է, Նիկոլ, քո հայրենիք. «Կարճ ասած» (տեսանյութ) Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Նոր ուժ». Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանի կողմնակիցներից և թիմակիցներից քանիսին դեռ կարգելեն մուտք գործել Ռուսաստան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը հանգեցնում է ՀՀ-ում պետականության վերացման․ ռազմական վերլուծաբան (տեսանյութ) Որոշակի իրադարձություններ և տրամադրություններ՝ Հայաստանի էլիտաների մասով, մտահոգիչ են․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Կորել են բնաՊԱՀՊԱՆԱԿները, համարել անվավեր Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ էլ տեղի չի ունենում, «Գոյ» թատրոնի վերաբերյալ որոշումն էլ փոփոխման ենթակա չէ. տեսանյութ Հայ-վրացական սահման տանող ճանապարհի մի հատվածում երթևեկության սահմանափակումներ կան Ինչպես հետ մնացինք Վրաստանից․ Եվրո–2024–ն առանց Հայաստան Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց

Փաշինյանն իր համար կենսական նշանակության մի քանի խնդիր արդեն լուծել է. Արցախի պարտության թեման հանրային դիսկուրսում, կարելի է ասել, չկա

Դավաճան Նիկոլի խոստացած ընտրություններին դեռ գրեթե երկու ամիս կա, բայց այլևս փաստ է, որ իր համար կենսական նշանակության մի քանի խնդիր նրա վարչակազմն արդեն լուծել է։ Արցախի պարտության թեման հանրային դիսկուրսում, կարելի է ասել, արդեն փակվել է։ Չկա։ Ցավով եմ փաստում, բայց նա մարսել է Հայրենիքի զգալի հատվածը թշնամուն հանձնելը։ Մարսել է նաև բազմահազար զոհերի արյունն ու անտուն մնացած մեր հայրենակիցների արցունքները։ Եկեք անկեղծ խոսենք էլի՝ ո՞վ է հիմա հիշում այդ ամենի մասին։ Այո, դաշտում դեռևս հաճախ ենք հանդիպում Նիկոլի դավաճանությունը դատապարտող հայտարարություններ։ Բայց միթե՞ այդ քննադատությունները կարելի է իրական և ազդեցիկ գործոն համարել։ Իհարկե՝ ոչ։ Որովհետև, եթե օրինակ նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին դավաճան սրիկաները վախենում էին մարդկանց աչքին երևալ, հիմա նրանք հանգիստ շրջում են քաղաքում ու դեռ մի բան էլ իրենց դավաճանության մեղքը փորձում ուրիշների վրա բարդել։
Այդ ուրիշներն էլ, իրենց հերթին, շարունակ համոզում են հանրությանը, որ տեղի ունեցած աղետի իրական պատասխանատուն հենց Նիկոլն է։ Որ իրենք ժամանակին ամեն ինչ արել են, որպեսզի Արցախը հայկական մնա։ Որ տանկերում վառելիք կար, զինվորները սոված չէին, տնտեսությունն աճում էր և այլն, և այլն։ Ու՞մ և ի՞նչ են փորձում բացատրել նրանք։ Ի՞նչ խնդիր է լուծում այդ դիսկուրսը։ Իհարկե, ոչ մի։ Դա Արցախի հարցը չէ։ Դա ամեն ինչ է, բացի Արցախի հարց լինելուց։ Եվ ուրեմն նշանակում է, որ դավաճան կապիտուլյանտը հաջողել է իր հերթական կեղտոտ ծրագրում։ Նա մարսել է մեր խայտառակ պարտությունը։
Ուրիշ հարց էլ է լուծել դավաճանների այս իշխանությունը։ Նրանք կարողացել են պառակտել իրենց դեմ միավորված քաղաքական ուժերին։ Բոլորին։ Հիմա արդեն քաղաքական պայքարը ոչ թե դավաճան Նիկոլի դեմ է, այլ բոլորը բոլորի։ Եվս մի քանի օր ու կապիտուլյանտը հայտնի այն հումորային մանրապատումի հերոսի պես մեջտեղից դուրս կգա ու կողքից կհետևի, թե ինչպես են դավաճանի դեմ երբեմնի միավորված ուժերը սեփական ռեսուրսները միմյանց դեմ վատնում։ Եվ ո՞վ է շահելու այդ իրավիճակից։ Կարծում եմ՝ պատասխանը պարզ է։
Իսկ ամենատխուրն այն է, որ դավաճան կապիտուլյանտն այս ամենին հասավ ընդամենը մեկ պարզ հնարքով՝ նա արտաբերեց «արտահերթ ընտրություններ» արտահայտությունը։ Եվ վերջ։ Իսկ ընտրություններին, նորից եմ կրկնում, դեռ գրեթե երկու ամիս կա։
Դե հիմա կանգնեք ու ասեք, որ սխալ է Միքայել Մինասյանը, երբ շարունակ պնդում է, որ չի կարելի դավաճանի օրակարգով առաջնորդվել, չի կարելի այս իրավիճակում ընտրության գնալ և չի կարելի կապիտուլյանտին թույլ տալ երկրի ու ժողովրդի ապագա որոշել:
Խնդիրն իրականում շատ ավելի խորքային է: Նշածս հանգամանքներն այսվերգի ընդամենը երևացող մասն են: Իր «Երկիր թակարդ» հոդվածում Միքայել Մինասյանը խնդրի խորքային որոշ շերտեր էլ է բացահայտել: Բայց չգիտես ինչու շատերը կա՛մ փորձում են իրենց անկյունը կահավորել Մինասյանի նշած թակարդում, կա՛մ ուղղակի փախչել իրականությունից: Բայց այդպես չի լինի: Որովհետև, եթե այդպես շարունակվեց հունիսի 21-ին մենք շատ ավելի վատ իրավիճակ ենք ունենալու ու այլևս ոչինչ փրկել հնարավոր չի լինի:
Շատ անկեղծ եմ ասում, ես չեմ ուզում, որ մեկ-երկու ամիս անց քաղաքական տարբեր ուժերի ներկայացուցիչներ ինձ հետ զրույցում կրկին ասեն, որ «ճիշտ էր ասում Մինասյանը, պետք է սենց չանեինք, նենց անեինք»։ Վերջերս այդ արտահայտությունը հաճախ եմ լսում, և դա ինձ ոչ մի հաճույք չի պատճառում։ Բայց արդյունք ունենալու համար պետք է իրական աշխատանք տանել։ Նույնիսկ եթե այդ աշխատանքի ինչ-որ մի փուլում ընտրության կարիք առաջանա, դա պետք է ընդդիմության օրակարգը լինի և ոչ թե դավաճան Նիկոլի։ Միքայել Մինասյանի ասածն այդ է։ Պետք չէ նրա քայլերում ու խոսքերում այլ շարժառիթներ փնտրել։ Դա ուղիղ դեպի կործանում տանող ուղի է։ Ետ կանգնեք ու փորձեք հասկանալ նրա ասածների էությունը։ Դրանից մենք բոլորս միայն կշահենք։ Վստահեցնում եմ։
 
Հրանտ Մելիք-Շահնազարյանի ֆեյսբուքյան էջից
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan