Հատուկ զոմբիլենդի համար եմ գրում
Դիտել նաև
Փաշինյանին ասել են՝ STOP. անցել ես անդառնալիության կետը. Քոչարյան (տեսանյութ)
Ով ուզում է՝ ցուցմունք տա, չեն կարող ապացուցել մի բան, որը չի եղել․ Լևոն Քոչարյան (տեսանյութ)
Դատական նիստ՝ Լևոն Քոչարյանի և Սերգեյ Ասատուրովի գործով (տեսանյութ)
«Այն, ինչ ուզում է անել այս իշխանությունը, սխալ է և անթույլատրելի՛». Լևոն Քոչարյան
Բագրատ Միկոյանը Ռոբերտ Քոչարյանի՝ արտերկրում գտնվելու լուրերի մասին
Հատուկ զոմբիլենդի համար եմ գրում։
Ի՞նչ ժառանգություն էր ստացել, Ռոբերտ Քոչարյանը Լևո Տեր-Պետրոսյանից Ղարաբաղի հարցում:
Ռոբերտ Քոչարյանը ստացել էր բանակցային այնպիսի ժառանգություն, ըստ որի, պիտի հանձնվեր 7 շրջանները, իսկ Ղարաբաղը ճանաչվեր ադրբեջանական տարածք, որից հետո քննարկվեր Ղարաբաղի ժողովրդի հետագա ճակատագիրը։
Իսկ ի՞նչ ժառանգեց Ռոբերտ Քոչարյանը՝ Սերժ Սարգսյանին։
Վերադարձնել 7 շրջանները, բայց Ղարաբաղի կարգավիճակի հարցը լուծել հանրաքվեի միջոցով, որովհետև Ղսրաբաղը երբեք չէր եղել անկախ ադրբեջանի մաս։ Ռոբերտ Քոչարյանը հասավ նրան, որ Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը միջազգայնորեն ընդունվեց։
Իսկ ի՞նչ ժառանգեց Սերժ Սարգսյանը՝ նիկոլին։
Սերժ Սարգսյանը հասավ նրան, որ 7-ի փոխարեն հանձնվեն 5 շրջաններ, իսկ Արցախի կարգավիճակի հարցը դարձավ ղարաբաղյան հիմնախնդրի լուծման բանալին։
Այսինքն, Սերժ Սարգսյանը նիկոլին թողեց բանակցային այնպիսի ժառանգություն, որի մասին իննսունականների վերջին կարելի էր երազել։
Իսկ ի՞նչ ժառանգություն է թողնելու նիկոլը Արցախի հարցով հաջորդ ղեկավարին։
Ոչինչ, որովհետև այլևս չկա Արցախ, որի համար կարելի է բանակցել։ Փոխարենը Սյունիքն է հանել աճուրդի։ Ո՞վ էլ լինի հաջորդ ղեկավարը պիտի Սյունիքի վերաբերյալ բանակցի։