Պլանավորված պարտություն․ օր 31. Տեսանյութ Ժողովրդական կոչված իշխանությունը քյասիբին կարտոֆիլից էլ է զրկում. Արեգնազ Մանուկյան. Տեսանյութ «Ադրբեջանն ու Թուրքիան գործնական քայլեր են ձեռնարկում «Զանգեզուրի միջանցքի» իրագործման համար. վստահ եմ՝ այդ քայլերն արդյունքը կտան մոտ ապագայում». Ալիև
27
Արամ Զավենիչ, ինչու՞ այսօր չես խոսում Մեղրիի հանձնման մասին, լեզուդ չորացե՞լ է Ի՞նչ է տեղի ունեցել հոկտեմբերի 27-ին և ինչո՞ւ ային դեռ բացահայտված չէ Հոկտեմբերի 27–ից մինչև սեպտեմբերի 27․ ովքեր են Նաիրի Հունանյանի «վկաները» Օրվա իշխանությունը թանկ է նստում ժողովրդի վրա. պետական պարտքը կհատի 10 մլրդ դոլարը. Անդրանիկ Թևանյան. Տեսանյութ Արմեն Մուրադյանը ցանկանում է դառնալ առողջապահության նախարա՞ր Պաշտպանելով Սաակաշվիլին Բուրջանաձեն հետևում է հայկական քաղաքական ավանդույթներին Վրաստանի վարչապետը՝ Սաակաշվիլիի հացադուլի մասին. «Նա խաբեբա է և սիմուլյանտ» «Հըզբոլլահի» նախկին գլխավոր քարտուղար. «Իրանն աջակցում է Հայաստանին Թուրքիային զսպելու հարմար» «Դավաճան», «սիկտիր»` կիպրոսահայերի նոր «ողջույնները» Նիկոլի քայլիստներին. Տեսանյութ Ինչո՞ւ է Հայաստանում ձախողվել կորոնավիրուսի դեմ պատվաստումների արշավը Պատերազմ Արցխում
Հոկտեմբերի 30-ին միակողմանի փակ է լինելու Էջմիածին-Երևան ճանապարհի մի հատվածը Տեղի է ունեցել Հայաստանում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակության բացման արարողությունը «Փողոցային պայքարը կարող է զարգանալ, երբ մարդիկ ունեն պայքարողի օրինակ»․ Մհեր Մկրտչյան Էրդողանը փորձում է ստուգել Հայաստանից եկող հետպատերազմյան ազդակները Օնիկ, ո՞նց ես… Օնիկ, դու նստելու ես, ու քեզ սրանք են նստացնելու, ումից դու երկիրը չփրկեցիր Նիկոլ Փաշինյանի խմբակցությունն արգելափակել է հակաադրբեջանական բանաձևը. Ադրբեջանական մամուլը քննարկում է ՔՊ որոշումը Միջնադարյան պարապարվեստ Նիկոլ Փաշինյանն ու նախարարներն Ազգային ժողովում են. Տեսանյութ 3,5 տարի է քայլիստները չեն բացահայտում «Հոկտեմբերի 27»-ը Պլանավորված պարտություն․ օր 31. Տեսանյութ Պեսկովը մեկնաբանել է Զելենսկու՝ Ռուսաստանի դեմ Ղրիմի տարածքային պահանջների վերաբերյալ հայտարարությունները Հումանիտար ապաստան ենք խնդրում Մակրոնից. մենք փախստականներ ենք, որոնց Հայաստանը թաքցնում է Ռազմիկ Պետրոսյանը կնշանակվի մարզպետ Վայոց Ձորի մարզում «04»-ը բախվել է Հայրենական մեծ պատերազմի զոհերի հուշարձանին, կա 4 վիրավոր Անկարայում ԱՄՆ նոր դեսպան կլինի նախկին սենատոր Ջեֆ Ֆլեյքը Խոշոր հրդեհ՝ Երևանում. կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի կիլոմետրից, հայտարարվել է 1-ԲԻՍ կանչ Մի հատ էլ պառավ ցախավելի վրա նստած թռնելով գար, անցներ ու պըրծ Արամ Զավենիչ, ինչու՞ այսօր չես խոսում Մեղրիի հանձնման մասին, լեզուդ չորացե՞լ է Սահմանային իրավիճակը խառն ա, բայց մենք պատերազմ չենք պարտվել, մեր հողերը հետ պտի բերենք. Միքայելյան. Տեսանյութ Մելքոնյան Գագոյի վրա եմ զարմանում. բանակի թալանից, որ խոսում են, ինչո՞ւ չեք ասում՝ կոռուպցիոներ գեներալից մի խոսացեք, հերքի է. Գեղամ Մանուկյան. Տեսանյութ Հռոմի Պապի պատվիրակը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին Կրակի վրա յուղ լցնելով մարդիկ խոսում են դրա անթույլատրելիության մասին. էսպես չի կարելի. Թադևոս Ավետիսյան. Տեսանյութ Ինչի՞ վրա է Կառավարությունը 7% տնտեսական աճ կանխատեսել՝ միայն ճանապարհ ասֆալտապատելո՞ւ. Արթուր Խաչատրյան Ադրբեջանցիների կողմից Ճարտարի բնակչի անասունների հափշտակման փաստով քրգործն ընդունվել է վարույթ․ ԱՀ ՔԿ Ժողովրդական կոչված իշխանությունը քյասիբին կարտոֆիլից էլ է զրկում. Արեգնազ Մանուկյան. Տեսանյութ Արագածոտնի մարզպետը հրաժարական է տվել Ինչպես պատվաստված, այնպես էլ չպատվաստված անձինք պետք է զգոն լինեն․ ԱՆ Հուսով ենք, որ Հռոմի պապը կշարունակի պահանջել ռազմագերիների վերադարձը․ Միրզոյան. Տեսանյութ Ի՞նչ է տեղի ունեցել հոկտեմբերի 27-ին և ինչո՞ւ ային դեռ բացահայտված չէ Գործարկվելու է Զառիթափ բնակավայրի շչակը Նազելի Բաղդասարյանը նիկոլից որևէ բանով չի տարբերվում «ԱԺ «հավաքարար» փոխխոսնակ Հակոբը՝ հայ-ռուսական հարաբերությունների ջատագո՞վ». Գագիկ Համբարյան Անդրանիկ Քոչարյանը պատերազմի ժամանակ ժպիտը դեմքին լուսանկարվում էր Արցախում. Արամ Վարդևանյան. Տեսանյութ Քայլիստկա Լիլիթն ԱԺ ամբիոնից ստում էր Օրը կգա, և մենք կկարողանանք Զանգեզուրից հասնել մինչև Ստամբուլ․ Էրդողան Ոստիկանությունն իրականացրել է «Հանդերձյալ աշխարհում էլ լինես, քեզ կգտնենք» օպերացիան Իտալիան Հայաստանից քաղաքացիների մուտքը թույլ կտա միայն հատուկ նպատակների համար «Մնում է ասեք՝ կարտոֆիլ չկա, թանկացել է, խառը կանաչի կերեք». Էլինար Վարդանյանը՝ Արտակ Մանուկյանին. Տեսանյութ Առուշ Առուշանյանը կալանավայրից դիմել է գորիսեցիներին Մեղրիի ՀԷԿ-ի նախագծի կոնսերվացման ֆոնին տարածաշրջանային ու, մասմավորապես, իրանա-ադրբեջանական օրակարգում նոր շունչ են ստանում Խուդաֆերինի ու Ղըզ-Ղալասի ՀԷԿ-երի կառուցման նախագծերը ՊՆ-ն 5,5 միլիարդ դրամի վառելիք է գնել Խաչատուր Սուքիասյանին փոխկապակցված ընկերությունից ՔՊ-ն մերժեց Հայաստանի և Արցախի շուրջ վիճակի մասին ընդդիմադիրների հայտարարությունը. Տեսանյութ Ադրբեջանը 2022-ին 4,5 միլիարդ դոլար կհատկացնի պաշտպանությանը Այսօր մենք կանգնած ենք ոչ պակաս վտանգավոր մարտահրավերների առջև Արցախից տեղահանվածների բողոքի ակցիան Կառավարության շենքի դիմաց. Տեսանյութ ԱԺ-ն 1-ին ընթերցմամբ ընդունեց ՀՀ քաղաքացիություն ստանալու ընթացակարգի ժամկետները կրճատող նախագիծը Արցախում գրանցվել են կորոնավիրուսային հիվանդության 37 նոր դեպքեր Օր առաջ քշել է պետք գլխավոր դավադիրին, և հետո միայն կարգի բերել Հայոց Տունը Ինչպես կանխել նոր կապիտուլյացիան Մոռացված դրվագ Հոկտեմբերի 27-ից

Հայոց ցեղասպանության ճանաչումը պահանջող իսրայելցի գործիչը կարող է դառնալ վարչապետ 

«Հրապարակ»-ը գրում է. «Նախորդ տարիներին, այդ թվում՝ այս տարի, Հայոց ցեղասպանության ճանաչումը կարևորած իսրայելական խորհրդարանի [Կնեսետ] պատգամավոր, «Յեշ Ատիդ» («Ապագա կա» / ''יֵשׁ עָתִיד“) կուսակցության ղեկավար Յաիր Լապիդը կարող է կառավարություն ձևավորել Իսրայել Պետությունում։ 

Օր օրի ուրվագծվում է, որ Իսրայելի գործող վարչապետ Բեյամին Նեթանյահուին չի հաջողվի անհրաժեշտ թվով աջակցություն ստանալ կառավարություն ձևավորելու համար։ Եվ հնարավոր է, որ հաջորդ փորձը երկրի նախագահ Ռեուվեն Ռիվլին վստահի «Յեշ Ատիդ»-ի նախագահին։

«Նախագահ Ռեուվեն Ռիվլինը «Յեշ Ատիդի» առաջնորդ Յաիր Լապիդին կտրամադրի կառավարություն կազմելու մանդատը վարչապետ Բենյամին Նեթանյահուի մանդատի ավարտի (մայիսի 4-ին) հաջորդ օրը», - գրել է իսրայելական «Ջերուսալեմ Փոսթ» պարբերականը՝ հղում անելով երկրի նախագահին մոտ կանգնած աղբյուրներին:

Ըստ թերթի՝ Ռիվլինը յուրաքանչյուր խմբակցության չի հրավիրի նախագահի նստավայր խորհրդակցությունների համար, բայց կհրավիրի այն խմբակցություններն, որոնք փոխել են իրենց առաջարկությունը, առաջին փուլից ի վեր այցելել են իրեն կամ զանգահարել: Առաջին փուլում Լապիդը ստացել է 45 առաջարկություն, իսկ Նեթանյահուն՝ 52, ուստի Ռիվլինը մանդատը տվել էր գործող վարչապետին։ Չնայած հնարավոր է, որ վերջին անգամ Նեթանյահուին սատարող կուսակցությունները խորհուրդ տան Բեննեթին [«Նոր Աջ» կուսակցության ղեկավար Նաֆթալի Բեննեթին]։ «Սակայն անգամ Բեննեթի ամենամոտիկներն ասացին, որ նա չի հավատում, որ ավելի շատ առաջարկություններ կստանա, քան Լապիդը»:

Տեխնիկապես Ռիվլինը իրավունք ունի երկու շաբաթով երկարաձգել Նեթանյահուի մանդատը, բայց «Ռիվլինի գործընկերներն ասացին, որ դա տեղի չի ունենա, քանի որ երկարաձգումը նախատեսված է միայն կոալիցիայի բանակցություններին ժամանակ տրամադրելու համար, իսկ այդպիսի բանակցություններ տեղի չեն ունենում»:

Ձգտելով հնարավորինս շուտ կոալիցիա կառուցել՝ Լապիդը հանդիպում է ունեցել այն կուսակցությունների ղեկավարների հետ, որոնք կմիանան: Հինգշաբթի գիշերը նա հանդիպել է Պաշտպանության նախարար  Բեննի Գանցի հետ: Լապիդն ասել է, որ ինքը հնարավորություն կտա Բեննեթին ռոտացիայի սկզբունքով առաջինը գնալ վարչապետի գրասենյակ: Նրանց միջև տարաձայնություններ են եղել Բեննեթի այն պահանջի պատճառով, որ Աջերը ստանան պորտֆելների անհամաչափ քանակ՝ կոալիցիայում Կենտրոն-ձախի թվային առավելությունը լրացնելու համար:

Բենեթի և Լապիդի ստեղծած կոալիցիան կներառի Կնեսետի 58 անդամ՝ «Կապույտ և սպիտակ» դաշինք (Բեննի Գանց), «Յիսրաել Բեյտենու» («Մեր տուն Իսրայել», Ավիգդոր Լիբերման), «Լեյբորիստներ» (Իսրայելի աշխատավորական կուսակցություն, Մերավ Միկայելի), «Մերեց» («Եռանդ», Նիցան Հորովից) և «Նոր հույս» («Տիկվա Հադաշա», Գիդեոն Սաար) կուսակցություններից: 
 
Լապիդի կողմից կառավարության ձևավորումը կարող է կարևոր լինել նաև հայ-իսրայելական հարաբերությունների և Հայոց ցեղասպանության ճանաչման համար։ Ապրիլի 24-ին Սպիտակ տան պաշտոնական կայքում հրապարակվել էր Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի ապրիլքսանչորսյան ուղերձը, որում վերջինս հայկական կոտորածներն անվանել էր ցեղասպանություն։ Այդ օրը իսրայելցի քաղաքական գործիչն իր թվիթերյան էջում կիսվել էր ուղերձն ու դրան կից գրառում կատարել․ «Կարևոր բարոյական հայտարարություն ԱՄՆ նախագահ Բայդենի կողմից: Ես շարունակելու եմ պայքարել Հայոց ցեղասպանության՝ իսրայելական ճանաչման համար, դա մեր՝ որպես հրեական պետության, բարոյական պատասխանատվությունն է»:

Պետք է նաև հաշվի առնել, որ Իսրայելի և Թուրքիայի միջև հարաբերություններն ինչ-որ չափով լարված են Պաղիստինի խնդրի հետ կապված, չնայած հետախուզական մակարդակի բանակցություններին։ 

ՆԱՏՕ անդամ Թուրքիայի հետ բավականին լուրջ խնդիրներ ունեցող Եվրոպական Միության և ՆԱՏՕ անդամ Հունաստանի Հանրապետությունն օրերս ռեկորդային գործարք էր կնքել Իսրայելի հետ։ Ապրիլի 18-ին միջազգային «Ռոյթերս» լրատվական գործակալությունը գրել էր, որ Իսրայելն ու Հունաստանը ստորագրել են իրենց երբևէ ամենամեծ պաշտպանական գնումային գործարքը։ Այդ օրն Իսրայելի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ այս գործարքն ամրապնդելու է քաղաքական և տնտեսական կապերը երկրների միջև, և երկու երկրների օդուժը համատեղ զորավարժություններ են սկսել:

«Համաձայնագիրը ներառում է 1.65 միլիարդ ԱՄՆ դոլարի պայմանագիր իսրայելական պաշտպանական կապալառու «Էլբիթ Սիսթեմս» (Elbit Systems) միջազգային կազմակերպության կողմից 22 տարվա ընթացքում Հունաստանի ռազմաօդային ուժերի ուսումնական կենտրոնի ստեղծման և գործարկման համար», - հայտարարել էր Իսրայելի Պաշտպանության նախարարությունը։ Նախարարությունից հայտնել էին են, որ ուսումնական կենտրոնը կկառուցվի Իսրայելի սեփական թռիչքային ակադեմիայի օրինակով և հագեցած կլինի 10 «Մ-346» ուսումնական ինքնաթիռներով, որոնք արտադրում է իտալական «Լեոնարդո» ընկերությունը։ «Elbit»-ը նաև կտրամադրի փաթեթներ Հունաստանի T-6 ինքնաթիռների արդիականացման և շահագործման համար, կտրամադրի ուսուցում, սիմուլյատորներ և նյութատեխնիկական աջակցություն:

Ապրիլի 24-ին հելլենական պետության վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը Հայոց ցեղասպանության առթիվ նամակ էր հղել Հունաստանի Հայ դատի հանձնախմբին։

«Ժամանակի ընթացքում Հունաստանն ու Կովկասը միասին քայլում էին դիցաբանության և պատմության, մշակույթի և ավանդույթների միջով: Այդ պատճառով մեր երկիրը չէր կարող իր վերջին փորձության մեջ չկանգնել Հայաստանի զոհերի կողքին: Անմիջապես արձագանքեց մարդասիրական օգնության խնդրանքին: Եվ այսօր սատարում է տարածաշրջանում ապահովության հաստատմանը՝ միջազգային իրավունքի հիման վրա տեղացի բնակչության իրավունքները հարգող լուծման համար՝ նոր, անարդար արյունահեղությունից հեռու», - նամակում նշել էր հունաց վարչապետը:

Եզրափակելով նամակը Միցոտակիսը կրկնել էր «պատմական հիշողության պահպանման կարևորությունը։ «Քանի որ մոռացությունը «Վերադարձի դռներ» է բացում մարդկության պատմությունը մռայլեցնող իրադարձությունների կրկնության համար: Մեր զգոնությունը, հետեւաբար, պետք է լինի մնայուն: Եվ թող մեր խոսքերին ուղեկցեն գործողությունները, որոնք կանխում են խտրականությունը, ատելությունն ու բռնությունը: Հարյուր վեց տարի անց, ուրեմն, մենք հիշո՛ւմ ենք, զգոնանո՛ւմ ու գործակցո՛ւմ»։

Ապրիլի 24-ին Հայաստան էր ժամանել Հունաստանի մերձավոր դաշնակից Կիպրոսի պաշտպանության նախարար Խարալամբոս Պետրիդեսը։ «Հանդիպմանը Հայաստանի նախագահն ու Կիպրոսի պաշտպանության նախարարը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային անվտանգության խնդիրների շուրջ», - նշված էր նախագահականի տարածած հաղորդագրության մեջ:

Ապրիլի 25-ին Կիպրոսի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ Հայաստանի պաշտպանության նախարարի հետ հանդիպմանը քննարկվել է «պաշտպանության ու ռազմական համագործակցության հարցերում Կիպրոսի, Հունաստանի և Հայաստանի միջև եռակողմ համագործակցության խորացման հեռանկարը»:

Իսկ թե որքանով հնարավոր կլինի ստեղծված իրադրությունում տանել Հայաստանի պետական շահը՝ հաշվի առնելով հուն-իսրայելական ռազմական համագործակցությունը հայ-կիպրահունական համագործակցության համածիրում, կախված կլինի նաև կոմպետենտ ու հայամետ գործադիր իշխանությունից, որն այժմ չկա երկրում»։

 

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan