Բարձրակարգ մասնագետը
ԲԱՐՁՐԱԿԱՐԳ ՄԱՍՆԱԳԵՏԸ
Փորձում եմ հիշողությունս փորփրել և հիշել, թե Հայաստանի ողջ պատմության ընթացքում, երբևէ ունեցե՞լ ենք այնպիսի ինտելեկտուալ, խորը գիտելիքներով, լայնախոհ, համակրելի նախարար, ինչպիսին է այսօրվա Հայաստանի էկոնոմիկայի նախարարը։ Նույնիսկ նրա դեմքի իմաստուն, բարեհամբույր արտահայտությունը, աչքերի խորաթափանցությունն արդեն վստահություն են ներշնչում և համոզվում ես, որ Հայաստանի տնտեսությունը հուսալի ձեռքերում է։ Իսկ նրա դատողություններն ու դիտարկումները Հայաստանի զարգացման վերաբերյալ, ուղղակի գերազանցում են, ոչ միայն համաշխարհային տնտեսագիտության հսկաների, արդեն հնացած տեսությունները, այլև դասական փիլիսոփաների մտքերը թվում են պարզունակ տրակտատներ։Զարմանալիորեն նախարարի խոսքերն, իրենց խորությամբ, գերազանցում են նույնիսկ իմքայլական պատգամավորների դարակազմիկ մտքերին։
Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից