Իրականությունն այն է, որ ընտրություններից առաջ կապիտուլյանտները սկսել են հայրենասիրություն խաղալ իրենց ժեխի առաջ
Սասուն Միքայելյանը դարդոտել է, թե. «Սյունիքում ամեն պահի թուրքը կարող է ճանապարհից մարդ տանել»:
Հա, բոլորս էլ գիտենք, որ թուրքը թուրք է մնում, ամեն վատ բան սպասելի է դրանից: Բայց մեր դժբախտությունն այն չէ, որ թուրքը թուրք է: Մեր դժբախտությունն այն է, որ Սասունի նմանները թուրքին բերել ու մեր անպաշտպան գյուղերի գլխին են կանգնեցրել: Հույներն էլ են թուրքի հետ սահմանակից, բուլղարացիներն էլ, բայց թուրքերը սահմանից ոչ հույն են առևանգում, ոչ բուլղարացի:
Ու մի բան էլ. Սասունը մի քանի օր առաջ հոխորտում էր, թե իր զորքը սյունիքից չի հանում: Ուղղակի Անդոնի հանձնաժողովն էն տեղը չի, էն մարդիկ չեն, որ դեմը դնեն, ասեն՝ բա զորքդ ո՞ւր է, ի՞նչ է անում զորքդ Սյունիքում, եթե թուրքը կարող է ճանապարհից մարդ տանել:
Ուղղակի իրականությունն այն է, որ ընտրություններից առաջ կապիտուլյանտները սկսել են հայրենասիրություն խաղալ իրնց ժեխի առաջ:
Էդուարդ Սարիբեկյանի ֆեյսբուքյան էջից