Ժամանակին Ղազանչեցոցի գմբեթին Սուրբ Խաչ էինք տեղադրում, իսկ այսօր Խաչը հանել, դրել են թուրքի ոտքերի տակ. Տեսանյութ Ռուսական «Օրլան-10» ԱԹՍ-ն Արցախում մարտական ծառայություն է իրականացնում. Տեսանյութ Դավադիր պատերազմից անցել է 1 տարի․ մեր հայրենակիցները դեռ խնդիրների լուծում են ակնկալում
29
Ադրբեջանը կրակ է բացել Կութի մարտական դիրքի հատվածում. հայկական կողմը մեկ վիրավոր ունի ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Երեւանի և Բաքվի հետ համաձայնեցրել են Ղարաբաղ աշխատանքային ուղևորությունների վերսկսումը. Լավրով Նիկոլ Փաշինյանի մեքենային ձվերով հարվածելու գործով Մենուա Հովսեփյանի և Հակոբ Արշակյանի դեմ ցուցմունք է տվել Շուռնուխում «գեյ-պարադի» կազմակերպչի հայրը․ պաշտպան 2020 թ. սեպտեմբեր 28-ի լուրերը. Նիկոլը պատմեց Ալիևի խնդրանքի մասին, Մեդվեդևը հանդես եկավ հայտարարությամբ, Պեգովը ժամանեց Ստեփանակերտ, Արծրունը պատմեց մեր ԶՈւ-ի նշանակալի հաջողությունների մասին. Տեսանյութ Բողոքի ակցիա՝ Առողջապահության նախարարության դիմաց. Բժիշկ Հովհաննես Գևորգյանին բերման ենթարկեցին. Տեսանյութ Պատերազմի պարտության պատճառների հիմքում տգիտությունն է. Անդրանիկ Թևանյան. Տեսանյութ Չավուշօղլուն կրկին «սառը ջուր լցրեց» Փաշինյանի իշխանության վրա «Եթե տեսնենք, որ նոր վտանգ կա մեր ժողովրդի եւ պետության համար, ապա առանց վարանելու կկոտրենք հայկական ֆաշիզմի գլուխը». Ալիևը նորից սպառնում է Հայաստանին Մենք պարտվեցինք ոչ թե 2020-ի նոյեմբերի 9-ին, այլ 2018-ին, երբ Փաշինյանը սկսեց կազմաքանդել բանակցային գործնթացը Թշնամին Վերին Շորժայում մայիսի 12-ին զբաղեցրած դիրքերում դրոշ է բարձրացրել. Տեսանյութ Պատերազմ Արցխում
Երկու մետաֆորիկ թվիթ մի օրում Իրանի խորհրդարանի պատգամավոր Արտաշիր Մոթահարիից՝ Ադրբեջանին հասցեագրված շատ հետաքրքիր ուղերձներով Նախագծի շրջանակներում Թբիլիսին 90 տարի ժամկետով թուրքական ընկերությանն էր փոխանցել Արևմտյան Վրաստանի խոշորագույն գետի՝ Ռիոնիի օգտագործման իրավունքը Ղարաբաղում ապրող հայերին ինքնավարություն տրամադրելու հարցը բացառվում է․ Ալիև ՔՊ-ի կողմից նախապատրաստվում է Մայր բուհի գրավման վերջին արարը. Մենուա Սողոմոնյան Ուղղությունը Հադրութն էր, իսկ մենք չգիտեինք, որ մեզ տանում են պլանավորած պարտության. Նարեկ Մանթաշյան Պուտին-Էրդողան հանդիպման արդյունքներով փաստաթղթերի ստորագրում չի նախատեսվում Նիկոլի դեսպանության 70.000 դոլարանոց «ծխախոտագործությունը» և հայ-թալիշական կապերի ավարտը Ժամանակին Ղազանչեցոցի գմբեթին Սուրբ Խաչ էինք տեղադրում, իսկ այսօր Խաչը հանել, դրել են թուրքի ոտքերի տակ. Տեսանյութ Աննա Հակոբյանը Լենա Նազարյանի հետ՝ սրճարանում․ լուսանկարներ Մանրամասներ՝ վիրավորում ստացած զինծառայողի դեպքի վերաբերյալ․ ՔԿ Ողջու՜յն Քոչարյան Անդո․ Տիգրան Վնարդանյա «Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպել են ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանի հետ Պատվաստման հետ պատճառահետևանքային կապ ունեցող մահվան դեպքեր չեն գրանցվել. ՀՎԿԱԿ Ալիևը հայտնել է, որ առարկություն չունի ՄԽ համանախագահների միջնորդությամբ Փաշինյանի հետ հանդիպելու հարցում Պարեկները ապօրինի զինամթերք են հայտնաբերել Վրաստանի վարչապետը հայտարարել է՝ Սաակաշվիլին երկիր ժամանելուն պես կձերբակալվի ԱՄՆ սենատոր. «S-400 համակարգերի նոր խմբաքանակի գնումները կնշանակեն նոր պատժամիջոցներ Թուրքիայի դեմ» Ձերբակալվել է «Հաղթանակ» զբոսայգու մոտ 27-ամյա կնոջ սպանության մեջ կասկածվող անձը Պապիկյանն ու Թրեյսին քննարկել են Գորիս-Կապան ճանապարհի շուրջ ստեղծված իրավիճակը Ադրբեջանը կրակ է բացել Կութի մարտական դիրքի հատվածում. հայկական կողմը մեկ վիրավոր ունի Կրետեում կրկին ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել Ո՞վ է պատասխան տալու ՊՇՌ թեստերի թալանի համար. Էլինար Վարդանյան Ժողովրդավարական նորմերի հետընթաց Հայաստանում. Freedom House-ի կոչը՝ ՀՀ իշխանություններին Տեղեկություններ այն մասին, որ ես հրաժարվել եմ Արմեն Գեւորգյանի շահերը պաշտպանել, իրականությանն առհասարակ չեն համապատասխանում Որքա՞ն գումար է նվիրաբերել ռուսաստանաբնակ հայ գործարարը Զինվորի տանը «Իմ 25 տարվա պրակտիկայում առաջին անգամ ձեռքիցս խլել են խոսափողը»․ Լուսինե Սահակյան ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Երեւանի և Բաքվի հետ համաձայնեցրել են Ղարաբաղ աշխատանքային ուղևորությունների վերսկսումը. Լավրով Ընդդիմադիրները դիմել են Արմեն Սարգսյանին Արցախում կորոնավիրուսային հիվանդության 2 դեպք է գրանցվել Սպանդարյանի մոտակայքում քարկոծել են բեռնատար գնացքը «Ո՞նց կարող է կինը ասի՝ որդի է կորցրել, չունենալով որդի, անկյուն սարքի որդու նկարով, որ բնակարան ստանա, ու ինքն էլ հայ լինի, ես էլ». Շուշան Պետրոսյան. Տեսանյութ Դատարանը մեկ շաբաթ է տվել Արմեն Գևորգյանի նոր պաշտպանին՝ նյութի գործերին ծանոթանաու համար 2011-ին մեր կողմից չընդունված ոչ պիտանի ռազմամթերքը կրկնակի թանկ գնել է այս իշխանությունը. Սեյրան Օհանյան Դրմբոն-Ստեփանակերտ ճանապարհին վթար է տեղի ունեցել․ տուժածները հոսպիտալացվել են Պետականակենտրոն իշխանության գալը տեսանելի ապագայում լուրջ փոփոխություններ է բերելու. Դավիթ Ջամալյան. Տեսանյութ Պլանավորված պարտություն․ օր 2. Տեսանյութ ՔՊ-ն 5-րդ անգամ չընտրեց Ղազինյանին. Տեսանյութ «Եթե պատասխան չտվեցին՝ գործը կանգնելու է».ԶՊՄԿ աշխատակիցները պահանջում են վերադարձնել աշխատանքից ազատված ղեկավարությանը «Հոկտեմբերի 7-ին առաջարկվել է պատերազմը դադարեցնել, այդ ժամանակ ունեինք 356 զոհ, այսօր՝ մոտ 3900». Ղազինյան. Տեսանյութ 38 քաղաքացիական անձինք սպանվել են ադրբեջանական գերության կամ առնվազն վերահսկողության ներքո. Արցախի ՄԻՊ Սիրիայի արտգործնախարարը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Թուրքիան թալանում է Սիրիայի ժողովրդին «47 հազարերորդ անգամ զգուշացում». Սամվել Մարտիրոսյան Նիկոլ Փաշինյանի մեքենային ձվերով հարվածելու գործով Մենուա Հովսեփյանի և Հակոբ Արշակյանի դեմ ցուցմունք է տվել Շուռնուխում «գեյ-պարադի» կազմակերպչի հայրը․ պաշտպան Սպանվածը Հայաստանում հայտնի գործարարներից մեկի աղջիկն է․ նոր մանրամասներ՝ «Հաղթանակ» զբոսայգու դիմաց հրազենի գործադրմամբ կատարված սպանությունից Շարունակվում է ԵԴ/0253/01/19 գործով քննությունը․ ուղիղ Հայաստանի «ժողովրդական, թավշյա, ոչ բռնի» հեղափոխության առաջնորդը մեկ տարում տարվել է հյուսիսային Կորեայի նախագահ Կիմ Չեն Ընըի կերպարով Արարատի մարզում 26-ամյա վարորդը Ford Focus-ով տապալել է էլեկտրասյունն ու գլխիվայր շրջվել Փոփոխվել է կրթական ծրագրերով օտարերկրացիների և սփյուռքահայերի ընդունելության փաստաթղթերի ընդունման ժամկետը «Ավելի շատ ծայրահեղ ծանր դեպքեր ունենք, քան նախորդ ալիքների ժամանակ». Անահիտ Ավանեսյան Շուշիի դեպքերով հարցաքննվել են Արցախի նախագահը, ՊԲ հրամանատարներ և այլ պաշտոնյաներ

«Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի համար 236 դասաժամի փոխարեն նախատեսվում է 64 դասաժամ. Մայր Աթոռը հայտարարություն է տարածել

Ապրիլի 28-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Կրթական հարցերով ենթախումբը, քննարկելով վերջերս ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի՝ հարցազրույցներից մեկում բարձրաձայնած դիրքորոշումը «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի առնչությամբ, հանդես է եկել հետևյալ հայտարարությամբ:

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Օրեր առաջ կրթական փոփոխությունների գործընթացի վերաբերյալ իր հրապարակային խոսքում ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն անդրադարձ կատարեց նաև «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի հետագա դասավանդմանը: Հիշյալ հարցը, ս/թ փետրվարի 12-ին, քննարկվել է նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Կրթական հարցերով ենթախմբի և ԿԳՄՍ նախարարի և նախարարության ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքին, որի վերջնարդյունքներն արձանագրվել են փոխանակված նամակներում:

Ըստ էության, նախարարը կրկնեց նախկինում նախարարության կողմից արդեն իսկ առաջարկված անկատար նույն լուծումը, համաձայն որի՝ «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի համար 236 դասաժամի փոխարեն նախատեսվում է տրամադրել ընդամենը 64 դասաժամ:

Սույն մոտեցումը բացարձակապես անընդունելի է թե՛ հոգևոր և թե՛ ազգային շահերի տեսանկյունից և խորը հակասության մեջ է Սահմանադրության 18-րդ հոդվածի հիմնադրույթների հետ: Առավել անհանդուրժելի է, երբ այն մատուցվում է փոխզիջման անվան ներքո: Սերունդների ազգային կրթության և դաստիարակության հարցում փոխզիջումային գործելաոճը ուղղակի կործանարար է։ Նախարարության առաջարկած այս մոտեցմամբ ի չիք են դարձվում «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի դասավանդման 16 տարիների ընթացքում մեծ դժվարությամբ արձանագրված արդյունքները:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Կրթական հարցերով ենթախումբը ևս մեկ անգամ վերահաստատում է իր դիրքորոշումը, որ «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկան իր ողջ ծավալով պետք է ընդգրկված լինի պարտադիր ուսուցանվող առարկաների ցանկում: Միաժամանակ ենթախումբը շարունակում է արտահայտել իր պատրաստակամությունը՝ բարեփոխումների ենթարկել «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի ծրագիրը, մասնակցել դասագրքերի խմբագրմանը և ուսուցիչների վերապատրաստությանը՝ հիշյալ գործընթացների շրջանակներում անարձագանք չթողնելով մասնագիտական ու ազգային-հասարակական շրջանակներից հնչեցվող որևէ առաջարկ։

Հարկ է ընդգծել, որ Եկեղեցին սկզբից ևեթ խիստ վերապահումներ ունեցել և արտահայտել է կրթական բարեփոխումներ կոչվող ծրագրի վերաբերյալ, քանի որ թե՛ ընդհանուր և թե՛ առարկայական չափորոշիչներում և դրանց շուրջ նախաձեռնված քննարկումների ընթացքում արձանագրվել են սկզբունքային մի շարք բացթողումներ և առերևույթ հակասահմանադրական դրսևորումներ:

Կրթական բարեփոխումների նպատակների, հետևաբար և դրանց արդյունավետության վերաբերյալ կասկածները առավել խորանում են, քանի որ այդ ուղղությամբ իշխանության իրավասու պաշտոնյաների և ի մասնավորի Կրթության պետական լիազոր մարմնի ներկայացուցիչների կողմից՝ Եկեղեցու մտահոգությունները փարատող՝ հիմնավոր ու առարկայական որևէ բացատրություն չի տրվել: Մինչդեռ ակնհայտ է, որ հիշյալ բարեփոխումների շրջանակներում հարվածի տակ են դրվել հայագիտական առարկաները, կտրականորեն նվազել են սերունդներին ռազմահայրենասիրական ոգով դաստիարակելու հնարավորությունները: Ավելորդ ենք համարում բացատրել, թե որքան անհրաժեշտ է այդպիսի կրթությունը մեր երկրին ու ժողովրդին, որը գտնվում է գոյաբանական վտանգների և պատերազի մշտական սպառնալիքի առջև:

Կրթական բարեփոխումների գործընթացի իրականացման նման պայմաններում առկայծող մեր միակ հույսն այն էր, որ հանրակրթության ոլորտում «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի, որպես պարտադիր բաղադրիչի, ամբողջական ծավալի պահպանումով հնարավոր կլիներ լրացնել այն բացը, որ ձևավորվել է ազգային ինքնության և հոգևոր դաստիարակության ոլորտում:

Արդ, նկատի առնելով իշխանությունների կողմից «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկան պարտադիր առարկայացանկից հնարավորինս դուրս մղելու հետևողականորեն իրագործվող ապազգային քաղաքականությունը, Մայր Աթոռի Կրթական հարցերով ենթախումբը ամեն ջանք ի գործ է դնելու՝ կանխելու համար կործանարար այս մոտեցումը և հասնելու մեր ժողովրդի կենսական շահերին ծառայող իր՝ թե՛ պատմական, թե՛ բարոյական և թե՛ իրավական պահանջների կատարմանը:

Որպես վերջաբան տեղին ենք համարում վկայակոչել միջնադարյան բազմաշնորհ ու լայնախոհ մեր հայրերից Ներսես արք․ Լամբրոնացու խիստ այժմեական պատգամը․ «Ամենայն ազգ զիւր հարց աւանդութիւն պինդ կալցի»:

Թող Աստված զորացնի մեր ժողովրդին՝ իր ինքնության համար մղվող հոգևոր ու մարմնավոր պատերազմում․ ամեն:

ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ
ԿՐԹԱԿԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԵՆԹԱԽՈՒՄԲ

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan