Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն Փաշինյանի կողմնակիցներից և թիմակիցներից քանիսին դեռ կարգելեն մուտք գործել Ռուսաստան (տեսանյութ) Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ էլ տեղի չի ունենում, «Գոյ» թատրոնի վերաբերյալ որոշումն էլ փոփոխման ենթակա չէ. տեսանյութ
29
Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Կառավարության օրակարգում չզեկուցվող բազմաթիվ կարևոր հարցեր կան. Ուղիղ Կոռուպցիան գերեզմանատուն է հասել, բայց չի մահացել. «սև փողեր»՝ Երևանի բյուջեի հաշվին (տեսանյութ) Վախենո՞ւմ եք պատերազմից…Տվեցիք, դելիմիտացիան անցնելու է այս հրապարակով, Երևանի կենտրոնով. Հրանտ Բագրատյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Նիկոլը Տավուշում պատերազմ է սկսում (տեսանյութ) Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն Ո՞րն է, Նիկոլ, քո հայրենիք. «Կարճ ասած» (տեսանյութ) Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Նոր ուժ». Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանի կողմնակիցներից և թիմակիցներից քանիսին դեռ կարգելեն մուտք գործել Ռուսաստան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը հանգեցնում է ՀՀ-ում պետականության վերացման․ ռազմական վերլուծաբան (տեսանյութ) Որոշակի իրադարձություններ և տրամադրություններ՝ Հայաստանի էլիտաների մասով, մտահոգիչ են․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Կորել են բնաՊԱՀՊԱՆԱԿները, համարել անվավեր Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ էլ տեղի չի ունենում, «Գոյ» թատրոնի վերաբերյալ որոշումն էլ փոփոխման ենթակա չէ. տեսանյութ Հայ-վրացական սահման տանող ճանապարհի մի հատվածում երթևեկության սահմանափակումներ կան Ինչպես հետ մնացինք Վրաստանից․ Եվրո–2024–ն առանց Հայաստան Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Արցախի պաշարման սպառնալիքի կրկնության առաջ ենք. Կարեն Վրթանեսյան (տեսանյութ) Արցախցիների համար 40+10 ծրագրի ժամկետը երկարաձգվեց մինչև տարեվերջ Փաշինյանը չի տիրապետում քարտեզներին և համաձայնագրերին. Լուսանկարներ Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ» Հասարակության վրա փորձում է վախ ծախել. «Փաստ» Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Վերջը մոտ է. խաբվածներն ուշքի են եկել, ստվերային բացահայտումներ են լինելու. Աղվան Վարդանյան «Լյուկի կափարիչ» փոխելը՝ լուրի թեմա․ Քաղաքացիները ծաղրում են թաղապետարանին Եթե Ֆրանսիան ՀՀ-ի շահերն է ուզում սպասարկել, թող ազդի ԵՄ-ի վրա, որ գազ չգնեն Ադրբեջանից. Բորիս Մուրազի. Տեսանյութ Կառավարության օրակարգում չզեկուցվող բազմաթիվ կարևոր հարցեր կան. Ուղիղ Սեփական կամքով որոշել է հանձնել Տավուշի բնակավայրերը 92 մլն եվրո․ կառավարությունը դարձյալ վարկ է վերցնում Ցելոֆանե տոպրակները չհանվեցին, այլ թանկացան. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 190

Հեղափոխության սպառնալիքով կամ բուն հեղափոխությամբ պետք է վերցնել իշխանությունը, եթե Փաշինյանը դիմի վարչական ռեսուրսի կիրառման. Արգիշտի Կիվիրյան. Տեսանյութ

Նիկոլ Փաշինյանը շատ լավ գիտակցում է, որ այլևս Հայաստանում ունի լեգիտիմության լրջագույն խնդիր, գիտակցում է նաև, որ լրջագույն խնդիր ունեցող երկրի ղեկավարի հետ որևէ այլ պետության ղեկավար առանձնապես ցանկություն չունի համաձայնագրեր ստորագրել, ճանապարհների ապաշրջափակելու վերաբերյալ փաստաթղթերի տակ ստորագրություններ դնել, ուստի, հրաժարական տալով, Փաշինյանը երկրը տանում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների՝ ինչպես աշխարհաքաղաքական կենտոնների, այնպես էլ Հայաստանի ներսում իրեն անընդհատ հանդիպող ճնշումների պատճառով։ 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում՝ անդրադառնալով Փաշինյանի սցենարով արտահերթ խորհրդարանական ընտրությունների գնալու ԱԺ երեք խմբակցությունների համաձայնությանը, ասաց վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը։

«Փաշինյանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել իր և Պուտինի հեռախոսազրույցը, որի ընթացքում, ըստ Կրեմլի տարածած պաշտոնական հաղոդրագրության, Փաշինյանը տեղեկացրել է արտահերթ ընտրությունների հետ կապված ներքաղաքական զարգացումների մասին։ Այսինքն՝ մինչև իր հրաժարականը՝ Կրեմլն ասել է Փաշինյանին՝ ստանձնել ես պարտավորություն, դե գնա արտահերթ խորհրդարանական ընտրությունների»,- ասաց Կիվիրյանը։

Աշխարհաքաղաքական կոնսենսուսից բացի, խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունների հետ Փաշինյանի ձեռք բերած կոնսենսուսը Կիվիրյանը համարեց քաղաքական առևտրի հետևանք, քանի որ, ըստ նրա, խորհրդարանում գտնվող երկու ուժերը, ինչպես եղել են Փաշինյանին սպասարկող ուժեր, այդպես էլ շարունակել են նույն գործելաոճը։

«Ընդդիմության մոտ չկա իշխանություն վերցնելու ծրագիր, իրենք, այո՛, ասում են, բայց դա պետք է իրական գործողություններով ցույց տալ, այնինչ նրանք իրական գործողություններով ցույց են տվել Փաշինյանի հետ այս կամ այն համաձայնությունների կայացումը։ Օրինակ, մեկը Էդմոն Մարուքյանն է՝ իր թիմով, որը փաստացի սպասարկել է մի կողմից՝ Փաշինյանին, մյուս կողմից՝ մինչև 2018 թվականը եղած իշխանությանը, իսկ իշխանափոխությունից հետո էլ սպասարկել է այս իշխանությանը։ Մյուս ուժը հեղափոխականներին կենարար ջուր հասցրած «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն է։ ԲՀԿ-ի և ԼՀԿ-ի նպատակն է հիմա մնալ բեմում և սպասարկել նրան, որն այդ պահին կունենա ուժ. եթե ուժ ունի Նիկոլ Փաշինյանը՝ կսպասարկեն նրան, եթե ուժ ներկայացնի այլ մեկը, ապա նույնը կանեն այդ այլ մեկի համար։ Այս ուժերը չեն կարող լինել ընդդիմություն»,- ասաց Կիվիրյանը՝ նշելով, որ Հայաստանում 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո բացակայում էր ռեալ ընդդիմությունը՝ դրանով պայմանավորված էլ 17 կուսակցություններն իրենց ձևաչափով, ըստ էության, հաջողության չհասան։

Ա․ Կիվիրյանի փոխանցմամբ՝ հիմա, սակայն, ժամանակն է, որ գոնե արտահերթ ընտրություններից առաջ ձևավորվեն այդ ռեալ քաղաքական ընդդիմադիր ուժերը, որպեսզի հնարավոր լինի կանխել Փաշինյանի իշխանության վերարտադրությունը, որին հասնելու համար նա դիմելու է վարչական ռեսուրի տոտալ կիրառման։

«Նոր-նոր սկսում է ընտրական գործընթացը։ Եթե ընդդիմությունն իրապես ընդդիմություն է, ապա պետք է բռնի և ջարդի վարչական ռեսուրս կիրառողի ձեռքը։ Նոյեմբերի 10-ից հետո պատասխանատվությունն արդեն ընդդիմադիրների վրա է, և քանի որ 17-ի ձևաչափն իրեն արդեն սպառել է, իսկ սուրբ տեղը դատարկ չի մնում, սպառված ընդդիությունը դուրս է գալիս, տեղն ուրիշն է լրացնում, ապա նաև կատարվողի պատասխանատվությունը լինելու է այդ նոր ընդդիմությանը։ Հիմա ամեն մեկին տրված է աստղային ժամ. կա՛մ պետք է ռեալիզացնեն դա, կա՛մ՝ ոչ։ Նոր ընդդիմադիր ուժերին պետք է նայենք և հասկանանք, թե նրանք ինչի՞ են ընդունակ։ Այն թիմը, որը Փաշինյանին մարտահրավեր է նետում, պետք է լինի քաղաքական հեղափոխական թիմ, որ գործընթացը տանի այնպես, որ, եթե Փաշինյանը դիմի կեղծիքների և վարչական ռեսուրսի կիրառման, կա՛մ հեղափոխության սպառնալիքով, կա՛մ բուն հեղափոխությամբ պետք է վերցնի իշխանությունը։ Իսկ այս պարագայում ակնհայտ է, որ այդ հեղափոխությունը թավշյա չի լինելու»,- ասաց Կիվիրյանը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan