Հանուն Սյունիքի` նժդեհաբար. Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի ուղերձը Լեռնահայաստանի 100-ամյակի առթիվ
Դիտել նաև
Հրապարակվել է Մանվել Գրիգորյանի և Նազիկ Ամիրյանի գործով վճիռը
Մահացել է ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Բադեյանը
Գեներալ Մանվելի եղբորորդին հրավիրվել է Գլխավոր դատախազություն
Անցած շաբաթ տեղի է ունեցել գեներալ Մանվել Գրիգորյանի դստեր՝ Արփենիկի հարսանիքը. Ովքեր են եղել հյուրերը
Փաշինյանը Քաջարանում Փարամազյանի դեմ կռիվ կտա նախկին ՀՀԿ-ականի ու երևանցի բիզնեսմենի դեմքով
Սիրելի՛ հայրենակիցներ, արժանապատի՛վ սյունեցիներ, շնորհավորում եմ բոլորիս Լեռնահայաստանի հիմնադրման 100-ամյակի կապակցությամբ։ 1921 թվականին` ապրիլի 27-ին, Տաթևի վանքում համազանգեզուրյան 2֊րդ համագումարը հռչակեց «Լեռնահայաստան» պետությունը` սպարապետ Գարեգին Նժդեհի ղեկավարությամբ։ Լեռնահայաստանը` որպես պետություն, ունեցավ կարճ կյանք, բայց պատմական մեծ նշանակություն հայ ժողովրդի ու Հայաստանի հետագա գոյության համար։ Այսօր Լեռնահայաստանը մեզ համար պատմական ու գաղափարական հայրենիք է, պաշտամունք, որի շուրջ պետք է համախմբվենք, առանցք, որին պետք է հենվենք, ուղի, որով պիտի ընթանանք։ Յուրաքանչյուր հայի պարտքն է` իմանալ Լեռնահայաստանի պատմությունը, Զանգեզուրի գոյամարտը,սպարապետ Գարեգին նժդեհի ուսմունքն ու պատգամները։ Պառակտիչ է նա, ով նսեմացնում է Նժդեհի փառքը կամ զատում նրա ուսմունքը գործից։ Սյունեցիներիս պարտքն է` համախմբվել և շարունակել նժդեհյան պայքարը, քանի դեռ մեր սրբազան հողում վխտում են արտաքին և ներքին թշնամիները։
Խոնարհվում ենք Զանգեզուրյան գոյամարտի բոլոր հերոսների հիշատակի առջև։
Ուզում եմ տեղեկացնել, որ Սյունիքի համայնքներն իրենց համայնքապետերի գլխավորությամբ պատրաստվում էին Ապրիլի 27֊ը մեծ շուքով տոնել Տաթևում, սակայն հայտնի հանգամանքները դավադրաբար խոչընդոտեցին նախաձեռնությունն իրականացնել Լեռնահայաստանի հռչակման օրը։ Սակայն մոտ օրերս Լեռնահայաստանի 100֊ամյակը արժանվույն կտոնվի Տաթևում։ Ոչ ոք չի կարող մեզնից խլել մեր հիշողությունը, Սյունիքի հանդեպ սերը, Նժդեհի պաշտամունքը. այն մեր արյան մեջ է։
Հանուն Սյունիքի` նժդեհաբար։