Հաագայում այս հայցը պետք է ընկալվի ոչ որպես ձևական գործընթաց. Արմեն Գևորգյան Չպատվաստվելու պատճառներից մեկն այն է, որ մարդիկ չեն վստահում այս իշխանություններին. Արեգնազ Մանուկյան. Տեսանյութ Պլանավորված պարտություն․ օր 30. Տեսանյութ
27
Օրվա իշխանությունը թանկ է նստում ժողովրդի վրա. պետական պարտքը կհատի 10 մլրդ դոլարը. Անդրանիկ Թևանյան. Տեսանյութ Արմեն Մուրադյանը ցանկանում է դառնալ առողջապահության նախարա՞ր Պաշտպանելով Սաակաշվիլին Բուրջանաձեն հետևում է հայկական քաղաքական ավանդույթներին Վրաստանի վարչապետը՝ Սաակաշվիլիի հացադուլի մասին. «Նա խաբեբա է և սիմուլյանտ» «Հըզբոլլահի» նախկին գլխավոր քարտուղար. «Իրանն աջակցում է Հայաստանին Թուրքիային զսպելու հարմար» «Դավաճան», «սիկտիր»` կիպրոսահայերի նոր «ողջույնները» Նիկոլի քայլիստներին. Տեսանյութ Ինչո՞ւ է Հայաստանում ձախողվել կորոնավիրուսի դեմ պատվաստումների արշավը Ադրբեջանում պահեստազորի հավաք կիրականացվի «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների ասուլիսը. Տեսանյութ Իրանի ԱԳ նախարարն Ադրբեջանն անվանել է «ընդամենը հարևան երկիր» Պատերազմ Արցխում
ՀՀ-ում գործող վարչախումբը զրկում Է մարդկանց արտահայտելու իրենց մտքերը. «Երկիր Ծիրանի» Տեսահոլովակի պրեմիերա. Արսեն Սաֆարյան, «Դու գնացիր կռիվ, տղե՛ս» Էրդողանը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում կրկին նախապայման է առաջ քաշել Գերմանիայի նախագահը պաշտոնապես ընդունեց Մերկելի հրաժարականը Պետական Կամերային երաժշտական թատրոնը փակվում է Իտալիան արգելել է ՀՀ քաղաքացիների մուտքը երկիր Գրիգոր Լուսավորչի-Արգիշտիի-Իտալիայի-Բեյրութի փողոցների խաչմերուկի լուսացույցները կփոխարինվեն նոր սերնդի լուսացույցներով Հրազդանի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել. կա տուժած Հաստատվել են դպրոցականների 2021-2022 ուստարվա առարկայական օլիմպիադաների անցկացման ընթացակարգերը․ ԿԳՄՍՆ ՀՀ-ում COVID-19-ի դեմ օրական պատվաստումների թիվը հատել է 20 հազարի շեմը. ԱՆ Հաագայում այս հայցը պետք է ընկալվի ոչ որպես ձևական գործընթաց. Արմեն Գևորգյան Ադրբեջանում առաջարկում են մայրաքաղաքը Բաքվից տեղափոխել Ակնա Օրվա իշխանությունը թանկ է նստում ժողովրդի վրա. պետական պարտքը կհատի 10 մլրդ դոլարը. Անդրանիկ Թևանյան. Տեսանյութ Կաթողիկոսն իր օրհնությունն ու բարեմաղթանքներն է փոխանցել նորընծա սարկավագներին Ամերիաբանկի և HSBC Հայաստանի բանկոմատները կսպասարկեն երկու բանկերի քարտապաններին հատուկ պայմաններով Կոշիկ լիզող եք, ձեզնից ի՞նչ սահմանագծող. ասում եք՝ Հայաստանից ինչ է պետք, տամ, միայն աթոռից չզրկեն. Տեսանյութ Այսօրվա փակ քննարկումը փաստեց՝ ծայրահեղ անհրաժեշտություն է պատասխանատուների՝ հաշվետու լինելը. Տեսանյութ Չպատվաստվելու պատճառներից մեկն այն է, որ մարդիկ չեն վստահում այս իշխանություններին. Արեգնազ Մանուկյան. Տեսանյութ Դատավորը մերժեց ինքնաբացարկի միջնորդությունը Վաղը-մյուս օրը կանգնելու են, ասեն՝ «հա, դավաճան եմ, հարցեր կա՞ն»․ Նարեկ Մանթաշյան. Տեսանյութ Սեյրան Օհանյանի ճեպազրույցը՝ ուղիղ ՀՅԴ Հայ դատի Կենտրոնական գրասենյակի հայտարարությունը՝ օտարերկրյա որոշ գործիչների հակահայ հայտարարությունների վերաբերյալ ՈՒՂԻՂ. Ազգային ժողովում հայտարարությունների ժամ է Նիկոլ Փաշինյանը Եղեգնաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար է նշանակել Լողացեք, նոր եկեք, որ քաբաբի հոտ չգա վրաներիցդ. Թեհմինա Վարդանյանը՝ իշխանականներին. Տեսանյութ «Սա ամբողջ պառլամենտի խայտառակությունն է». Արտակ Զաքարյան Եթե Դանիբեկյանը շարունակի դատավարությունը, կասկածի տակ կդնի ամբողջ դատավարության օրինականությունը․ փաստաբան. Տեսանյութ Պատգամավորի կարգավիճակում Փաշինյանը տարիներ շարունակ ԱԺ ամբիոնից ինչ ուզել խոսել է, գոռացել է, վիրավորել և նույնիսկ ամենավուլգար ձևով մարդկանց պիտակավորել Ղազինյանն 9-րդ անգամ չընտրվեց ԱԺ պաշտպանության հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Արցախը հանձնելու հաջորդ քայլը Արցախը ուրանալը պիտի լիներ, սրանք դավաճան չեն, սրանք անբացատրելի երեվույթ են Արմեն Մուրադյանը ցանկանում է դառնալ առողջապահության նախարա՞ր Պլանավորված պարտություն․ օր 30. Տեսանյութ Ալիևն ու Էրդողանը մասնակցել են օկուպացված Վարանդայում օդանավակայանի բացման արարողությանը. Տեսանյութ Բոլորովին այլ տոնացույց. Վահե Հովհաննիսյան Կառավարության շենքի մոտ բենզինով իրեն հրկիզելու միջոցով փորձել է ինքնասպանություն գործել Թուրք լրագրողը Էրդողանին հիշեցրել է Սորոսի հետ հանդիպումների մասին. Լուսանկար Սիրանուշ Սահակյանին շնորհվել է «Ազատության պատվոնշան» մրցանակը Երբ խոսում եք «քաղաքակիրթ երկրների» մասին, նախ առանձնացրեք դրանց տնտեսությունների կառուցվածքը, համարդեք մեր տնտեսության կառուցվածքի հետ Փաշինյանի երեսին էլ եմ ասել՝ հողատու էլ, դավաճան էլ ու շարունակելու եմ ասել. Գեղամ Մանուկյան. Տեսանյութ Արցախն ուրանալը դավաճանություն է․ ինչպես են ԱԺ դահլիճից Գեղամ Մանուկյանին դուրս հանում. Տեսանյութ Մահացել են գազի արտահոսքից. մանրամասներ՝ 11-ամյա և 19-ամյա քույրերի դեպքից Պաշտպանելով Սաակաշվիլին Բուրջանաձեն հետևում է հայկական քաղաքական ավանդույթներին Վահան Զարոյանը նշանակվել է Գեղարքունիքի մարզպետի տեղակալ «Արցախն ուրացողը դավաճան է» ասելուց հետո Գեղամ Մանուկյանին ուժայինները հեռացրին ԱԺ ամբիոնի մոտից. Տեսանյութ Օրենքի խախտմամբ Փաշինյանը ժամանակին չի արձագանքել, ավելի ուշ պատասխանել է ԱԳ նախարարը ՀՀ քաղաքացիություն ստանալու ընթացակարգի ժամկետները կկրճատվեն. ԱԺ-ն քննարկում է նախագիծը Ծաղրանկարով քննադատվում է Թուրքիայի իշխանությունների վարած տնտեսական քաղաքականությունը «Վաղարշակ Հարությունյանն ասաց՝ ձեզ մինչև վաղը 17։00 ժամանակ. դիրքերից հետ գաք»․ Արթուր Սարգսյան. Տեսանյութ Հայաստանը շարունակում և շարունակելու է լինել Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը Ով ալարի, ո՛չ դալարի. Արթուր Խաչատրյանը Վահան Քերոբյանին առաջարկում է գրքից մեջբերումներին ավելացնել ասացվածքները. Տեսանյութ

Ալիևները նկարվել են Ռազդարա տարածքում, որն այս վերջին շրջանում է հանձնվել Ադրբեջանին․․․ ով համարձակ է, թող գա՝ միասին կգնանք այդ տեղանքը. Շիկահողի գյուղապետ

Պարզվում է, Սյունիքի մարզում իշխանություններն Ադրբեջանին են հանձնել նաև «Սոսիների պուրակը», դրա մասին երեկ բարձրաձայնել էր լրագրող Նարինե Կիրակոսյանը և կից հրապարակել Ալիևների ընտանիքի այցն այնտեղ, որտեղ Ալիևը կնոջ ու դստեր հետ ծառերին գրկախառնված նկարվել էր։

Նարինե Կիրակոսյանը Շրջակա միջավայրի և Պաշտպանության նախարարություններից պահանջել էր, որպեսզի բացատրեն, թե ինչ է նշանակում այդ ամենը։

Ի պատասխան լրագրողի բարձրաձայնած այս խնդրի, Շրջակա միջավայրի նախարարությունը պարզաբանում էր տարածել, որում մասնավորապես նշել էր. «Տարածվող լուսանկարում պատկերված տարածքը «Սոսու պուրակ» պետական արգելավայրի տարածք չէ, այլ Ծավ գետի հովտով շարունակվող, Ադրբեջանի տարածքում գտնվող սոսի ծառատեսակի աճելավայրի շարունակությունն է, որը չի գտնվում ՀՀ տարածքում։

«Սոսու պուրակ» պետական արգելավայրը, որի տարածքը 64,2 հա է, գտնվում է ՀՀ Սյունիքի մարզի Ներքին Հանդ բնակավայրի վարչական տարածքում՝ «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի պահպանության ներքո։

Այնտեղ մինչ պատերազմն իրականացվել են նաև սահմաների երկայնքով հստակ կոորդինատներով սահմանասյուների տեղադրման աշխատանքներ, ինչը սահմանային փոփոխության չի ենթարկվել։

Կից ներկայացնում ենք նաև «Սոսու պուրակ» պետական արգելավայրի առաջին սահմանասյան լուսանկարը, որը մինչ պատերազմն ըստ սահմանային կոորդինատների՝ տեղադրվել էր Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին, և որը սահմանային փոփոխության չի ենթարկվել:

Հորդորում ենք զերծ մնալ ակնհայտ ապատեղեկատվություն տարածելուց և հանրությանը միտումնավոր տեղեկատվական մանիպուլյացիաների ենթարկելուց»,- նշված էր նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

168.am-ի հետ զրույցում Սյունիքի մարզի Շիկահող գյուղի գյուղապետ Նարե Ղազարյանն ասաց, որ ծառը, որին Ալիևների ընտանիքը գրկած նկարվել է, գտնվում էր Ռազդարա տարածքում, որն անմիջապես հարակից է «Սոսիների պուրակին»։

«Մեր պատկան մարմինների ասելով՝ այդ պուրակը չի տրվել ադրբեջանցիներին, դե մենք ունենք այն տեղեկատվությունը, որը հայտնի է բոլորիս։ «Սոսիների պուրակը» 60 և ավելի հեկտար տարածք է, որից հետո արդեն ստեղծվել է բնական պուրակ, այսինքն՝ դրա շարունակությունը բնական պուրակն է։ Ալիևները նկարվել են բնական պուրակի տարածքում՝ սոսու ծառի կողքը։ Հստակ հատվածը նշում եմ՝ Ռազդարա տարածքում է, որն այս վերջին շրջանում է հանձնվել Ադրբեջանին։ Դա ներքին Հանդ գյուղից մոտավորապես 2-3 կմ հեռավորության վրա է»,- նշեց Նարե Ղազարյանը։

Նրա խոսքով՝ դեկտեմբերի 25-ին, երբ ադրբեջանական զինուժը տեղակայվեց Սյունիքում, այդ ժամանակ էլ «Սոսիների պուրակն» այլ տարածքների հետ հանձնվեց թշնամուն։

«Իհարկե, այդ ամենից մենք տեղյակ չենք եղել, մեզ առհասարակ որևէ մեկը տեղյակ չի պահել։ Մենք բազմիցս քննարկել ենք այն հարցը, որ հեռացել ենք նաև այն դիրքերից, որոնք մեզ էին պատկանում, սակայն հրամանով հեռացել ենք։

Եթե ասում են, որ պուրակը չեն հանձնել, եթե անգամ չեն հանձնել, այսօրվա նկարը արված է պուրակի հարևանությամբ, 1 մետրի տարբերություն է։

Մեկ բան էլ ասեմ՝ Ադրբեջանում երբեք սոսու ծառ չի եղել, դա եղել է հայկական պատմական ծառ։ Այդ նկարներն իրական են, նույնիսկ ունեն տեսահոլովակ․ այն կետը, որտեղ իրենք են նկարվել՝ Ծավ և Շիկահող գետերի շարունակությունն է, որը խաչմերուկում միանում է իրար ու անցնում Հանդ գյուղի միջով»,- հավելեց Շիկահողի գյուղապետը։

Միաժամանակ Նարե Ղազարյանն ասաց, որ եթե կառավարության որևէ անդամ ասում է, թե պուրակը Հայաստանինն է և չեն հանձնել, կարող են գնալ Սյունիք և իր հետ միասին այցելել «Սոսիների պուրակ»։

«Պատրաստ եմ կառավարության ցանկացած ներկայացուցչի հետ հասնել այն տեղանքը, որտեղ այդ նկարներն արվել են, եթե համոզում են, թե տարածքը Հայաստանի հսկողության տակ է։ Ուրեմն՝ ով համարձակ է, թող գա՝ միասին կգնանք այդ տեղանքը։ Մենք չենք դիմել մարզպետարան և այլ տեղ՝ պարզաբանումներ ստանալու, ցանկություն էլ չկա։ Հիմա գիտեք՝ մեր երկրում ինչ է կատարվում, որևէ մեկի համար դա նորություն չէ, որ կողմին ինչպես հարմար է դեպքը ներկայացնել, այնպես էլ ներկայացնում են, եթե պետք է բողոքեն՝ բողոքում են, գովեն՝ գովում են, ես իմ աչքի տեսածը չեմ թողնելու ու սպասեմ ինչ-որ մեկի բացատրությանը, ինչ որ տեսնում ու ապրում եմ՝ ինձ բավական է։ Պետք չէ, որպեսզի մարզպետարանը կամ այլ մարդ բան բացատրի»,- եզրափակեց Նարե Ղազարյանը։

Նշենք, որ ArmDaily.am-ի հետ զրույցում Կապան խոշորացված համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանն ասել էր, որ դեկտեմբերի 18-ից հետո հայկական կողմի վերահսկողության տակ մնացել է Սոսիների պուրակի փոքր մասը, իսկ մեծ մասը անցել է ադրբեջանական կողմին։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan