Թուրքիան խոստացել է պատասխանել ԱՄՆ-ին՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար
«Առաջիկա օրերին և ամիսներին կլինի տարբեր ձևի, տեսակի և աստիճանի արձագանք»,- Reuters գործակալության հետ զրույցում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալինը, ով ամերիկյան իշխանությունների որոշումն «ուղղակի վիրավորական» է անվանել:
Հիշեցնենք՝ Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը՝ այդ եզրույթը երկու անգամ օգտագործելով իր ապրիլքսանչորսյան ուղերձում: