Կեղծիքի գագաթնակետը, կամ իշտահիտ քացախ կապիտուլյանտ
Սահմանադրությամբ և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքով վարչապետը Կառավարության անդամներից ունի հստակ տարբերվող սահմանադրական կարգավիճակ և վարչապետի ու նրա հետ շաղկապված Կառավարության հրաժարականի դեպքում, պարտականությունների կատարումը վերաբերում է բացառապես Կառավարության անդամներին, այլ ոչ երբեք վարչապետին, քանի որ այն պահից, երբ վարչապետը հրաժարական է տալիս և նախագահն ընդունում է այդ փաստը, ապա վարչապետն այլևս պաշտոնավարելու որևէ իրավունք չունի։ Հակառակ դեպքում, կստացվի, որ մարդը չի ցանկանում պաշտոնավարել վարչապետի պաշտոնում, ներկայացնում է հրաժարական, բայց շարունակում է պաշտոնավարել։
Ասածս հիմնավորվում է Սահմանադրության 149-րդ հոդվածով, ըստ որի վարչապետի հրաժարական ներկայացնելու կամ վարչապետի պաշտոնը թափուր մնալու այլ դեպքերում Կառավարության հրաժարականն ընդունվելուց հետո` յոթնօրյա ժամկետում, Ազգային ժողովի խմբակցություններն իրավունք ունեն առաջադրելու վարչապետի թեկնածուներ, իսկ չընտրվելու դեպքում քվեարկությունից յոթ օր հետո անցկացվում է վարչապետի նոր ընտրություն, ինչը նշանակում է, որ վարչապետի թեկնածու կարող են առաջադրեն միայն թափուր տեղի համար
Արթուր Թովմասյանի ֆեյսբուքյան էջից