«Պարտավոր ենք վառ պահել Ցեղասպանության զոհերի հիշատակը». Բունդեսթագի փոխնախագահ
Դիտել նաև
Հիմա էլ լծվել են Հայոց ցեղասպանությունը ժխտելո՞ւն. «Փաստ»
Դպրոցներում բունտ կսկսվի Հայոց պատմության դասագրքերի պղծման մասով
ԵՊՀ Հայոց պատմության ամբիոնի դիրքորոշումը «Հայոց պատմությունը» վերանվանելու փաշինյանական մտասևեռման վերաբերյալ
Ձեր իսկ խառնած թոհուբոհի մեջ դուք ուրիշ գործ չունե՞ք, ինչ է․ «Փաստ»
«Հայոց պատմությունը» վերածել «Հայաստանի պատմության» կարող է անել միայն հայատյացը. Սերժ Սրապիոնյան (տեսանյութ)
Գերմանիայի Բունդեսթագի փոխնախագահ, ՔԴՄ/ՔՍՄ խմբակցության անդամ Հանս Պետեր Ֆրիդրիխը կոչ է անում աշխարհին վառ պահել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Այս մասին նա հայտարարել է Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին «Արմենպրես»-ին տրամադրված ուղերձում:
«Ապրիլի 24-ին ամբողջ աշխարհում ոգեկոչում ենք դաժանաբար ցեղասպանված հարյուր հազարավոր հայ տղամարդկանց, կանանց, երեխաներին, ինչպես նաև նրանց, որոնք փորձում էին ապահովել կամ փրկել այդ մարդկանց կյանքերը:
Մենք պարտավոր ենք բոլոր այս մարդկանց հիշատակը մեր սրտերում վառ պահել:
Սակայն խոսքը միայն անցյալի մասին չէ, այլ նաև ապագայի: Մենք՝ գերմանացիներս, մեր առջև խնդիր ենք դրել՝ նպաստելու Հայաստանի և Թուրքիայի միջև հաշտեցմանն ու մերձեցմանը»,- նշել է Հանս Պետեր Ֆրիդրիխը: