«Ինձ եւ քեզ փորձել են դարձնել ընդամենը պատմական մի դրվագ»․ Ռուբեն Մխիթարյան
«Իմ և քո անցյալը, ահա այսպես փորձել են դարձնել ընդամենը մի անգույն նկար:
Ինձ և քեզ փորձել են դարձնել ընդամենը պատմական մի դրվագ, որի մասին լավագույն դեպքում կգրեին մի նախադասություն 6-րդ դասարանի պամության գրքերի մեջ:
Ինձ և քեզ փորձել են ոչնչացնել... հիմա էլ են փորձում... ու միշտ փորձելու են...
Ես ու դու պետք է վերադարձնենք ոչ միայն մեր անցյալի գույները, այլ նաև կյանքով գունավորենք այն ներկան, որի մեջ ապրում ենք և ծնունդներով ներկենք ապագան, որտեղ հայ ազգը վերածնվելու է: Ես հավատում եմ:
Աստված ողորմի բոլոր ժամանակների անմեղ զոհ դարձած ու նահատակված հայերի հոգիները: Հատուցում լինելու է…
Երբ գունավորում էի այս նկարը, ձեռքերս դողում էր... իսկ նրանց կոտորելուց չէր դողում թուրքի ձեռքը: Ու այդ ձեռքը հիմա փորձում է սեղմել մի ստահակ»։
Ռուբեն Մխիթարյանի ֆեյսբուքյան էջից