Փաշինյանական քաղցր ստերի մահաբեր հետևանքների մասին Վլադիմիր Պուտինը շատ զարմացած էր, որ Փաշինյանը Լեռնային Ղարաբաղը ճանաչեց Ադրբեջանի մաս․ Լավրով Լևոն Քոչարյանի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում (տեսանյութ)
29
Ծառահատումներ՝ բռնությունների կիրառմամբ Փաշինյան-Ավինյան-ՔՊ-ն շարունակում է Երևանում ԾԱՌԱՄՈՐԹԸ ՀՀ-ում արգելափակվել են «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. Լավրով Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Պատերազմ Արցախում
Ծառահատումներ՝ բռնությունների կիրառմամբ Փաշինյանական քաղցր ստերի մահաբեր հետևանքների մասին Փաշինյան-Ավինյան-ՔՊ-ն շարունակում է Երևանում ԾԱՌԱՄՈՐԹԸ Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի Իմ պատվից և արժանապատվությունից ցածր կլինի Ալեն Սիմոնյանին դատի տալը. Աննա Մկրտչյան. Տեսանյութ Վլադիմիր Պուտինը շատ զարմացած էր, որ Փաշինյանը Լեռնային Ղարաբաղը ճանաչեց Ադրբեջանի մաս․ Լավրով Ալենը ստում է, ստում է, ստում է, ստում է․ Գագիկ Համբարյան ՀՀ-ում արգելափակվել են «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հակաարցախյան գրոհ. ի՞նչը չի մարսել Փաշինյանը. «Հրապարակ» Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ» Արցախցիների հանրահավաքը հունից հանել է Փաշինյանին Ոսկեպարցիներն անհամբեր Փաշինյանին են սպասում Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. Լավրով Լևոն Քոչարյանի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում (տեսանյութ) Նիկոլը Տավուշում պատերազմ է սկսում (տեսանյութ) Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն Ո՞րն է, Նիկոլ, քո հայրենիք. «Կարճ ասած» (տեսանյութ) Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Նոր ուժ». Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանի կողմնակիցներից և թիմակիցներից քանիսին դեռ կարգելեն մուտք գործել Ռուսաստան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը հանգեցնում է ՀՀ-ում պետականության վերացման․ ռազմական վերլուծաբան (տեսանյութ) Որոշակի իրադարձություններ և տրամադրություններ՝ Հայաստանի էլիտաների մասով, մտահոգիչ են․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Կորել են բնաՊԱՀՊԱՆԱԿները, համարել անվավեր Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ էլ տեղի չի ունենում, «Գոյ» թատրոնի վերաբերյալ որոշումն էլ փոփոխման ենթակա չէ. տեսանյութ Հայ-վրացական սահման տանող ճանապարհի մի հատվածում երթևեկության սահմանափակումներ կան Ինչպես հետ մնացինք Վրաստանից․ Եվրո–2024–ն առանց Հայաստան Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց

«Թող փորձի ու մի սյունեցու կպնի, ավելի վատ իրենց համար, թող փորձի սյունեցու մազը ծռի, այն ժամանակ կտեսնի». Քաջարանի քաղաքապետ

Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի համար անհասկանալի է, թե ինչու էր Նիկոլ Փաշինյանը որոշել բնակիչների հայհոյանքների տարափի տակ շրջել Սյունիքում։

«Ես այս հարցի պատասխանը չգիտեմ, այդ հարցին ավելի լավ է Նիկոլը պատասխանի։ Սյունեցիներն իրենց հողի տերն են, սյունեցու ոգին անկոտրում է, ու չեն կարող ընդունել այդ դավաճանին։ Հիմա ի՞նչ է, կարծում էին, որ Նիկոլին պետք է աղ ու հացով դիմավորեի՞ն քաջարանցիները, երբե՛ք»,-168.amի հետ զրույցում ասաց Մանվել Փարամազյանը։

Ի դեպ, մամուլն արդեն գրել է, որ ԱԱԾ-ին ու Ոստիկանությանը հատուկ հրահանգ է իջեցվել, որպեսզի ձերբակալեն Նիկոլ Փաշինյանի այցի դեմ բողոքողներին, այդ թվում՝ մի շարք համայնքների ղեկավարներին։ Այդ նպատակով, ըստ հրապարակումների՝ ԱԱԾ և Ոստիկանության պետերը շտապ մեկնել են Սյունիք։

Այս լուրերի հետ առնչությամբ էլ Քաջարանի ղեկավարն ասաց. «Թող փորձի ու մի սյունեցու կպնի, ավելի վատ իրենց համար, թող փորձի սյունեցու մազը ծռի, այն ժամանակ կտեսնի։ Այսօր սյունեցին շատ լավ գիտակցում է՝ ինչի համար է Նիկոլը եկել Սյունիք, Ալիևի հետ նույն նպատակների մեջ են։ Ես ասում եմ, եթե այդքան համարձակություն ունեն՝ թող սյունեցու մազը ծռեն, թող չվախեցնեն իրենց դատախազություններով ու միլիցեքով ու ԿԳԲ-երով։ Վախեցնող էին, թող գնային թուրքին վախեցնեին, ոչ թե սյունեցիներին վախեցնեն»։

Ինչ վերաբերում է այն լուրերին, թե Սյունիքի համայնքների ղեկավարներն էին ժողովրդին ուղղորդել Նիկոլ Փաշինյանի դեմ, Մանվել Փարամազյանը զարմացավ, թե ինքն ինչպե՞ս կարող է 15 հազար մարդու ստիպեր ու հաներ փողոց։

«Մենք 10-15 հազար բնակչություն ունեցող քաղաք ենք, ինչպե՞ս կլինի՝ ես կանգնեմ, ասեմ՝ ժողովուրդ, դուրս եկեք փողոց։ Ընդ որում, Նիկոլ Փաշինյանը Սյունիք էր եկել գաղտագողի, բոլորդ էլ շատ լավ գիտեք։ Որևէ մեկը բան չի կազմակերպել, այդ ամենն ինքնաբուխ է եղել, ինքը, ի վերջո, պետք է գիտակցի, որ իր մնալը ճակատագրական է լինելու սյունեցու համար։ Դուք պատկերացնում եք, որ իմացել են՝ Նիկոլը գալու է, զոհվածների ծնողները գնացել են գերեզմանոցները փակել են, որ նա չգնա։ Մարդիկ ինքնաբուխ դուրս են եկել, որպեսզի սա չգնա իրենց երեխաների գերեզմանոցները չպղծի։ Լավ է, իր բախտը բերեց, ու չկանգնեց գերեզմանոցում, գիտեք, չէ՞, ինչ պետք է անեին»,- շեշտեց Մ. Փարամազյանը։

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանն այսօր նոյեմբերի 9-ից հետո երկրորդ անգամ փորձ արեց այցելելու Սյունիքի մարզ։ Նախորդ տարի դեկտեմբերի նրան չհաջողվեց Սիսիանից այն կողմ գնալ, սակայն այս անգամ Նիկոլ Փաշինյանի ուժեղացված անվտանգությունով, այդ թվում՝ դիմակավորված անձանց ուղեկցությամբ և բնակիչների հահոյանքների ներքո այցելեց Ագարակ, Կապան ու մի քանի այլ համայնքներ, սակայն նրան այդպես էլ չհաջողվեց հանգիստ պայմաններում խոսել սյունեցիների հետ, քանի որ վերջիններս  հայտարարում էին, որ «հողատուի», «դավաճանի» հետ խոսելու որևէ բան չունեն։

Հիշեցնենք, որ Արցախում 44-օրյա պատերազմից հետո անհասկանալի պայմաններում Նիկոլ Փաշինյանի և Պաշտպանության նախարարության լուռ համաձայնությամբ Սյունիքում բոլոր շահեկան դիրքերը հանձնվեցին թշնամուն։

Աղբյուր՝ 168.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan