Որոնողական աշխատանքները շարունակվում են Հադրութի շրջանում. ԱԻՊԾ
Դիտել նաև
Որոնողական աշխատանքների արդյունքում Մատաղիսում ևս մեկ զինծառայողի աճյուն է հայտնաբերվել
Որոնողական աշխատանքները շարունակվում են Մատաղիսում. ԱԻՊԾ
Զոհված և անհետ կորած զինծառայողների որոնողական աշխատանքներն այսօր իրականացվում են Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում
Իշխանաձորի ենթաշրջանում իրականացված որոնողական աշխատանքներն արդյունք չեն տվել
ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնում է. «Ռազմագործողությունների ընթացքում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներն այսօր փրկարարական մեկ ջոկատով շարունակվում են Հադրութի շրջանում։
Սկսած 2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր՝ ԱԻ պետական ծառայության փրկարարներն Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներում իրականացնում են որոնողափրկարարական աշխատանքներ։ Հինգ ամսվա ընթացքում իրականացված որոնումների արդյունքում Արցախի կորուսյալ տարածքներից հայտնաբերվել և տարհանվել է ընդհանուր 1544 աճյուն, որից 27-ը՝ նախնական տվյալներով, քաղաքացիական անձինք են»։