Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Մեր պատմությունը հիմա գրում են թուրքերը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)
25
Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ». Պաստառներ Երևանի վարչական շրջաններում Հայաստանի տարբեր հատվածներում ճանապարհներ են փակվում․ ուղիղ Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Երևանում նույնպես փողոցներ են փակվել Ոստիկանները փորձում են բացել Ապարան-Վանաձոր ճանապարհի Ալագյազի հատվածը Չուշացան Ալիևի նոր հրամաններն «իր Նիկոլին». հլա շուտ փոխե՛ք Սահմանադրությունն, արա՛... Պատերազմ Արցախում
Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ». Պաստառներ Երևանի վարչական շրջաններում Հայաստանի տարբեր հատվածներում ճանապարհներ են փակվում․ ուղիղ «Սահմանը ձգվելու է Բաղանիսի այժմյան աղբավայրի մեջտեղով»․ Ոսկան Սարգսյան Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց. Տեսանյութ Նիկոլ Փաշինյանին պետական դավաճանության հոդվածով քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն «Թող հետո չլացեն, ասեն՝ Նիկոլի հրամանն էինք կատարում»․ Գեղամ Մանուկյանը՝ բարձրաստիճան զինվորականներին. Տեսանյութ Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Զախարովան հերքել է ՀՀ իշխանությունների պնդումները, թե Պուտինը դեռևս 2020 թվականին Արցախը ճանաչել է ադրբեջանական Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Մենք միշտ Հայոց ցեղասպանության ողբերգությունն ընդունել ենք որպես մեր սեփական ցավը. Զախարովա Երևանում նույնպես փողոցներ են փակվել Ոստիկանները փորձում են բացել Ապարան-Վանաձոր ճանապարհի Ալագյազի հատվածը Չուշացան Ալիևի նոր հրամաններն «իր Նիկոլին». հլա շուտ փոխե՛ք Սահմանադրությունն, արա՛... Կարծես թե վերջապես բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից․ Քրիստինե Վարդանյան Ի նշան բողոքի փակվել են Երևան-Սևան-Մարտունի, Երևան-Մեղրի ճանապարհները. Փաշինյանի իշխանության որոշման դեմ ժողովրդական ընդվզումը ծավալվում է Քաղաքացիները փակել են Գյումրի-Երևան ճանապարհը Դասադուլ են անում սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները Ինչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամասներ Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ» Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ» Մեր պատմությունը հիմա գրում են թուրքերը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) «Քարֆուրի» ֆրանսիացի տերերը որոշել են հեռանալ Հայաստանից Գուցե եզրակացություն անե՞ք.... Սամվել Հակոբյանի ելույթը Լոս Անջելեսում միջոցառման ժամանակ (տեսանյութ)

ԵԽԽՎ օրակարգում հայ ռազմագերիների հարցի ներառումը քաղաքական կոպտագույն վրիպում է․ Սամվել Ֆարմանյան

Քաղաքական կոպտագույն վրիպում է ԵԽԽՎ օրակարգում հայ ռազմագերիների հարցի ներառումը: Ահա, թե ինչու:

Ա.) Նախ, հայաստանյան շահերի տեսանկյունից քաղաքական կոպտագույն վրիպում է ԵԽԽՎ օրակարգում հայ ռազմագերիների հարցի ներառումը: Չեմ պատկերացնում, թե ինչպես նույն ԵԽԽՎ, ՄԻԵԴ իրավական ուժ ունեցող տասնյակ վճիռներ ու բանաձևեր արհամարհած, աշխարհի աչքի առաջ Արցախում պատերազմ սանձազերծած Ալիևը պետք է ազդվի նույն կառույցում հնչած իրավական որևէ հետևանք չունեցող ելույթներից ու որոշի «միջազգային հանրության ճնշման տակ» զիջման գնա այդ հարցերում:

Բ.) Վաղը երեկոյան նախատեսված այդ քննարկումը ոչ միայն միլիմետր անգամ չի մոտեցնելու Ադրբեջանում պահվող մեր հայրենակիցների վերադարձի հարցի լուծումը, այլ ճիշտ հակառակը՝ վնասելու է այդ գործին: Հիշե՛ք:

Գ.) Ինչու՞: Որովհետև, Եվրոպայի խորհուրդը, եվրոպական ու միջազգային այլ կառույցները, նաև ԵԽԽՎ-ն, մի խոսքով, ողջ միջազգային հանրությունը, որը մատը մատին չտվեց Ադրբեջանի կողմից Թուրքիայի անթաքույց մասնակցությամբ ձեռնարկված վերջին պատերազմի ողջ ընթացքում, չդատապարտեց ուժի կիրառումը արցախցիների դեմ, չդատապարտեց Ալիևի ռազմական հանցագործությունները և գործնական ոչինչ չարեց պատերազմը դադարեցնելու համար, հիմա սեփական դեմքը փրկելու բացառիկ հնարավորություն է ստանում. օդում հնչելիք դատարկ և իրավական որևէ հետևանք չառաջացնող ելույթների միջոցով (գերիների հարցը ներառված է ԵԽԽՎ ընթացիկ հարցերի քննարկման բաժնում- current affairs debate, ինչը նշանակում է, որ չի ընդունվելու որևէ բանաձև, չի դառնալու զեկույց, իրավական որևէ հետևանք այդ քննարկումը չի ունենալու)՝ ասելու, որ դատապարտում է Ալիևին, կոչ է անում ազատ արձակել մեր տղաներին և այլն: Բայց ամենակարևորն այլ բան է:

ԵԽԽՎ պատմագավորները «հայկական հարցը» այս անգամ ևս օգտագործելու են որպես մանրադրամ մի կողմից Ադրբեջանի ու Ալիևի հետ իրենց ունեցած մեծ հաշիվներում, մյուս կողմից, կրկին, սեփական մեծ հաշիվներից ելնելով, առիթն օգտագործելու ու վատաբանելու են Ռուսաստանին, որն իբրև ստորագրված զինադադարի համաձայնագրի միջնորդ, չի կարողանում կամ չի ցանկանում հասնել մեր տղաների ազատ արձակմանը: Սա է իրական քաղաքականությունը, որն ընկած է նախատեսված այդ քննարկման հետևում: Մնացածը կենացներ են: Ուստի, պատահական չէ, որ ՌԴ պատվիրակները կամ չեն մասնակցել այդ հարցը ԵԽԽՎ օրակարգում ընդգրկելու քվեարկությանը կամ դեմ ու ձեռնպահ են քվեարկել: Կրկին, պատահական չէ, որ այս վերջին հանգամանքը արդեն դարձել է, իսկ վաղվանից ավելի մեծ թափով կդառնա մեր երկրում հակառուսական տրամադրությունները խորացնելու նիկոլական գաղտնի քարոզչության հիմնական թեզը: Կասեն, այ տեսե՛ք, բարի եվրոպացիները պահանջում են ազատ արձակել մեր գերիներին, իսկ չար ռուսները ոչ միայն չեն լուծում այդ հարցը, այլ այդ մասին Ստրասբուրգում անգամ չխոսեցին էլ:

Դ.) Արցախյան պատերազմին նախորդած, պատերազմի բուն ընթացքում ու հետպատերազմյա ողջ շրջանում միջազգային կառույցներում, այդ թվում ԵԽԽՎ-ում հայկական շահը առաջ մղելու հարցում դրսևորած սիստեմատիկ ու հանցավոր անգործությունից հետո, Նիկոլ Փաշինյանն այս անգամ էլ հայ գերիների ճակատագիրն է, գիտակցված կամ արդեն զարգացումների վրա ազդեցությունը իսպառ կորցրած լինելու հանգամանքի բերումով ու սեփական կամքից անկախ, ներքաշում այլ՝ խոշոր խաղացողների շահերի բախման տիրույթ՝ անտեր թողնելով կամ զոհելով հայկական շահը ու էլ ավելի բարդացնելով դժոխքի միջով անցնող մեր գերիների վերադարձի հեռանկարը:

Ե.) Այս կերպ, մեր տղաների վերադարձի հարցում որոշիչ դերակատարություն ունեցող Ռուսաստանն ու Ադրբեջանը վաղը Ստրասբուրգում վատաբանվելու ու քննադատվելու են, իսկ ԵԽԽՎ-ն «զատիկից հետո կարմիր հավկիթ» տրամաբանությամբ ստանալու է հայության, հայաստանյան հանրության աչքում հումանիստ և պուպուշ երևալու լավ հնարավորություն: Իսկ այն, որ մենք, որպես ժողովուրդ ու հանրություն, արագ մոռանում ենք, թե որ ուժային կենտրոնը իրեն ինչպես պահեց բուն պատերազմի ընթացքում և սիրում ենք լսել մեր հասցեին ասված քաղցր խոսքերը ու դա համարում բավարար, ապացուցված փաստ է մեր պատմությամբ: Ավելորդ է ասել, որ ԵԽԽՎ մեր պատվիրակության անդամներն էլ իրենց հերթին ճիշտ ելույթներ կունենան, և անելով իրենց ձեռքից եկածը՝ կարժանանան մեր հանրության ծափողջյուններին, ցավոք, փաստացի միլիմետր անգամ չմոտեցնելով մեր տղաների վերադարձը:

Զ.) Ահա այսպես, Նիկոլ Փաշինյանը գերու կարգավիճակում հայտնված մեր տղաների ճակատագիրն այս անգամ էլ Ստրասբուրգում մատաղ է անում Եվրոպային՝ հայ հանրության աչքում վերականգնելու վերջինիս կորցրած հեղինակությունը և քաղաքական ծուղակում դնում Ռուսաստանին, որն իրական դերակատարություն ունի այս հարցում:

Է.) Զարմանալի ու իրականությունից հեռու չեն, հետևաբար, այն ենթադրությունները, որ, հանձնելով Արցախը, Նիկոլ Փաշինյանն իրականում խնդիր է դրել ամեն կերպ փոխելու Հայաստանի աշխարհաքաղաքական կողմնորոշումը՝ Հայաստանը պոկելով Ռուսաստանից: Վաղը Ստրասբուրգում հայ հանրության աչքում «բարի ձյաձյա» երևալու առիթ տրված է Եվրոպային: Չեմ կասկածում, որ այն կունենա իր շարունակությունը:

Ը. ) Մինչդեռ, իրականում ժողովուրդների տառապանքը ո՛չ անցյալում ու ո՛չ էլ մեր ժամանակներում չեն շարժել մեծ տերությունների գութը ու չեն ազդել մեծ տերությունների կայացրած որոշումների վրա: Զարմանում եմ, թե ևս քանի հազարամյակ պետք է ապրենք մենք՝ հայերս, այս պարզ ճշմարտությունը հասկանալու և մեր ռացիոնալ շահի փոխարեն կենացներով չապրելու համար:

 Սամվել Ֆարմանյանի ֆեյսբուքյան էջից
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan