ՄԱԿ-ը չի արձագանքել Ղարաբաղի ականազերծմանը մասնակցելու Ռուսաստանի առաջարկին. Շոյգու
ՄԱԿ-ը չի արձագանքել Լեռնային Ղարաբաղի ականազերծմանը մասնակցելու Ռուսաստանի առաջարկին: Այդ մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն «Զվեզդա» հեռուստաալիքի ֆիլմում, փոխանցում է «TASS» գործակալությունը։
Ըստ ՌԴ ՊՆ նախարարի, հենց նոյեմբերին, երբ Ղարաբաղում հաստատվեց հրադադար, ռուսական կողմը հանդես եկավ Լեռնային Ղարաբաղում ՄԱԿ-ի ականազերծման կենտրոն հիմնելու առաջարկով:
«Այնտեղ ամենուր ականապատ է: Մարդիկ չեն կարողանում վերադառնալ իրենց տները», – ասաց Շոյգուն։
Նա նաև հավելեց, որ ՌԴ-ի՝ ՄԱԿ-ի ականազերծման կենտրոն հիմնելու առաջարկին որևէ մեկը դեռ չի արձագանքել. «Որևէ մեկը եկա՞վ։ Դեռևս ոչ ոք», - տեղեկացրեց նա։
Նա ընդգծել է, որ առայժմ տեղում աշխատում են միայն ռուս սակրավորները։ «Այնտեղ աշխատում է և՛ արտակարգ իրավիճակների նախարարությունը, և՛ պաշտպանության նախարարությունը, աշխատում են տեղի սակրավորները։ Ուրիշ ոչ ոք դեռ չի եկել», – ասաց ՌԴ ՊՆ նախարարը։
Zham.am