ԵՄ դեսպանն Ադրբեջանի ԱԳՆ է կանչվել ԵՄ Հրվ. Կովկասի հարցերով մշտական ներկայացուցչի և Դավիթ Բաբայանի հանդիպման առնչությամբ
Դիտել նաև
Եթե Ֆրանսիան ՀՀ-ի շահերն է ուզում սպասարկել, թող ազդի ԵՄ-ի վրա, որ գազ չգնեն Ադրբեջանից. Բորիս Մուրազի. Տեսանյութ
Ադրբեջանում ահաբեկչություն է կանխվել
Մեծ Բրիտանիան նախապատրաստո՞ւմ է Հայաստանին Ռուսաստանի դեմ պատերազմի
Ադրբեջանը զորավարժություններ է անցկացնում Նախիջևանում
Որ գյուղերն է առաջնահերթ պահանջում Ադրբեջանը
Ինչպես հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ը, ապրիլի 16-ին Ադրբեջանի ԱԳՆ է հրավիրվել Ադրբեջանում Եվրամիության ներկայացուցիչ, դեսպան Կեստուտիս Յանկաուսկասը:
Ինչպես նշված է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության մեջ, Յանկաուսկասին բողոք է ներկայացվել Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Թոյվո Կլաարայի` այս տարվա ապրիլի 14-ին Հայաստան կատարած այցի շրջանակում Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանի հետ հանդիպման կապակցությամբ:
Հաղորդվում է, որ Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչի նման գործողությունները խարխլում են նրա նկատմամբ Ադրբեջանի վստահությունը: