Պետք է հավաքվի 20-30 մեքենա, որ ռուսների ուղեկցությամբ անցնեն Գորիս․ Շուռնուխի գյուղապետ «Տարբեր տրամաչափի զենքերից են հնչել կրակոցները». Կութ գյուղում կրկին կրակոցներ են հնչել ԱԺ-ում ՔՊ-ական պատգամավորները իրենց սենյակներում մեծամասշտաբ վերանորոգում են սկսել. Տեսանյութ
20
44-օրյա պատերազմը հարուստի և աղքատի կռիվ էր. Սամվել Կարապետյան. Տեսանյութ Մոսկվան պատասխանեց Էրդողանին. Միջանցքի հարց չի քննարկվում. Տեսանյութ Բոլորդ միավորվեք, Նիկոլին վռնդեք. Անդրանիկ Միհրանյան. Տեսանյութ Ռուսաստանում անհայտ անձը կրակ է բացել Պերմի պետական համալսարանում. կան զոհեր և վիրավորներ. Տեսանյութ Ադրբեջանը վերահսկում է ՀՀ մտնող ապրանքների գրեթե կեսի ճանապարհը.պարենային անվտանգությունը վտանգված է. Տեսանյութ Ադրբեջանցի զինվորականը ձեռքի ռացիայի անտենայով խփել է շուռնուխցի երիտասարդին Փաշինյանը Վրաստանի վարչապետի միջոցով հանդիպում է խնդրել Էրդողանի հետ։ Թուրքիայի նախագահը նախապայման է դրել Բողոքի ակցիա՝ ընդդեմ գունագեղ շոուի․ Տեսանյութ Հայաստանի բլոկադան խորանում է․ Իրան-Հայաստան ճանապարհը գործնականում փակվել է Ադրբեջանցիները գնդակոծել են Շուշիի շրջանի հայկական դիրքերը, կա 2 վիրավոր. ՌԴ ՊՆ Պատերազմ Արցխում
Ղրղըզստանում պատգամավորն առաջարկել է Հայաստանում եւ Ադրբեջանում մի դեսպան նշանակել 44-օրյա պատերազմը հարուստի և աղքատի կռիվ էր. Սամվել Կարապետյան. Տեսանյութ ԱԽ անդամները կամ իշխանության այլ ներկայացուցիչներ տեղյակ եղե՞լ են հանդիպման առաջարկից Մենք կտոնենք անկախությունը երբ անկախ կլինենք. Հայտարարություն Կանադայում ընտրություններ են։ Հիմնական պայքարն էս հինգի մեջ է Երևան-Մեղրի միջպետական նշանակության ճանապարհի Գորիս-Կապան հատվածում երեք օրում տեղի ունեցած երեք իրադարձություն Սամվել Կարապետյանը Հայաստանի էներգետիկայի ոլորտում պլանավորում է ներդնել մինչև 600 միլիոն ԱՄՆ դոլար Պետք է հավաքվի 20-30 մեքենա, որ ռուսների ուղեկցությամբ անցնեն Գորիս․ Շուռնուխի գյուղապետ Պարզվել է Պերմի համալսարանում կրակոցների հեղինակի ինքնությունը Արմեն Սարգսյանը և Նիկոլ Փաշինյանը բարոյական իրավունք չունեն այցելելու Եռաբլուր․ հայտարարություն Աճյունների որոնումներն այսօր արդյունք չեն տվել. ԱԻՊԾ «ՆՓ-ն սանձազերծված ագրեսիան որակում էր ադրբեջանաթուրքական ահաբեկչություն, հետաքրքիր է՝ ինչ փոխվեց». Սաղաթելյան «Տարբեր տրամաչափի զենքերից են հնչել կրակոցները». Կութ գյուղում կրկին կրակոցներ են հնչել Մի շարք զինծառայողներ պարգևատրվել են Անկախության 30 ամյակի առիթով Ամբողջ աշխարհում զոհերի հիշատակը հարգում են լռությամբ և միայն Հայաստանում է, որ հարգում են գունագեղ տոնակատարությամբ Կառավարությունը ներկայացրել է Անկախության 30-ամյակին նվիրված միջոցառումների օրակարգը. Տեսանյութ Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ժենյա Ավետիսյանը Կրեմլը՝ Պուտին-Էրդողան սպասվող հանդիպման մասին Շուշիի Կանաչ ժամն էր. վայելեք ձեր կուռքի իշխանության արդյունքները «Սրանց քոքը կտրելու ենք». Արսեն Բաբայան ՀՀ կառավարությունից ակնկալում ենք, որ Գորիս-Կապան ճանապարհի այլընտրանքային ճանապարհը շուտ կառուցվի. Իրանի դեսպան Պեսկովը հայտարարել է, որ Պուտինն իրեն հիանալի է զգում Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռուսաստանի փոխվարչապետին Բանակցությունների միջոցով կհասնենք նրան, որ Գորիս-Կապան ճանապարհը կգործի նորմալ. Վահան Քերոբյան. Տեսանյութ Մարդիկ անհանգիստ են, գիշերվա ժամերին հատկապես նման ռիսկի չեն դիմում․ Կապանի համայնքապետ ԱԺ-ում ՔՊ-ական պատգամավորները իրենց սենյակներում մեծամասշտաբ վերանորոգում են սկսել. Տեսանյութ Մահացել է Անահիտ Թոփչյանը Հերոս տղերքի ծնողներին, ընտանիքի անդամներին կոչ եմ անում մասնակցել եկեղեցիներում կատարվելիք Հանրապետական մաղթանքին. Գեղամ Նազարյան Ռուս խաղաղապահներն ապահովում են անվտանգությունը գյուղատնտեսական աշխատանքների ժամանակ Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորման սահմանին իրանական զորավարժության գոտին ուշագրավ է Էրդողանի նախապայմանը Փաշինյանը գլխիկոր ընդունել է Մանե Գեւորգյանի մեկնաբանությամբ Մոսկվան պատասխանեց Էրդողանին. Միջանցքի հարց չի քննարկվում. Տեսանյութ Բոլորդ միավորվեք, Նիկոլին վռնդեք. Անդրանիկ Միհրանյան. Տեսանյութ «Տուր պատճառ»․ Իվետա Մուկուչյանի նոր հոլովակը. Տեսանյութ Պերմում հրաձգության հետևանքով զոհերի թիվը հասել է 8-ի «Ադրբեջանից դեռ չպրծած՝ հիմա էլ Թուրքիայի հետ է սիրախաղ սկսել». Ս. Հակոբյան Անկախության հռչակագրի 11-րդ կետի անտեսումը կբացի պետականության հերթական կորստի նոր՝ ամոթալի դարագլուխը.Արթուր Ղամբարյան Նիկոլն Էրդողանից խնդրելու է նոր թուրքական ծրագրերի ֆինանսավորում. Տեսանյութ ժողովուրդն այլևս չի տեսնում իր ապագան Հայաստանում. Արա Վարդանյան Նոր Հայաստանի թալիբները մերժում են քաղաքակրթական բոլոր նորմերը. «Այլընտրանքային նախագծեր խումբ» Այս պահի դրությամբ ՀՀ-ի և Թուրքիայի միջև որևէ շփում տեղի չի ունեցել. չնայած Հայաստանի կառավարությունը պատրաստ է նման շփումների. Մանե Գևորգյան Բանտերում քաղբանտարկյալ հայրենասեր տղերք... Երեկոյան եկեք Եռաբլուր. այնտեղ գտնվողներն ավելի լավ գիտեն անկախության գինը, այնտեղ գտնվողներն են կերտել այս անկախությունը Քադիրովը մոտ 100% ձայն է հավաքել նախագահական ընտրություններում Կապիտուլյանտի կողմից Էրդողանի հետ հանդիպում աղերսելը հետապնդում է երկու հիմնական նպատակ Հայաստանի ԱԳՆ-ն պետք է հանդես գա Էրդողանի բացահայտումները հաստատող կամ հերքող պարզաբանմամբ․ Ռուբեն Մելքոնյան Երևանն ու Մոսկվան շարունակում են Հայաստանին մատակարարվող գազի սակագնի շուրջ բանակցությունը Ժամը 9-ից լինելու եմ Եռաբլուրում, իսկ երեկոյան թույլ չեմ տալու խրախճանքը Կկատարվի Հանրապետական մաղթանք Հայաստանի Անկախության տոնի առիթով Ռուսաստանում անհայտ անձը կրակ է բացել Պերմի պետական համալսարանում. կան զոհեր և վիրավորներ. Տեսանյութ

Առանց ԲԴԽ համաձայնության՝ Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ քրգործ չէր կարող հարուցվել․ այս գործընթացը դատական իշխանության անկախության դեմ ուղղված ոտնձգությունների շարքում է․ Արամ Օրբելյան

Այս գործընթացը տեսնում եմ դատական իշխանության անկախության դեմ ուղղված քայլերի, ոտնձգությունների շարքում։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Կոնցեռն Դիալոգ» փաստաբանական գրասենյակի ավագ գործընկեր, արդարադատության նախկին փոխնախարար, փաստաբան Արամ Օրբելյանը՝ անդրադառնալով ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ քրեական գործի հարուցմանն ու նրա լիազորությունների կասեցմանը։

Նա նշեց, որ իրավական տեսակետից այս գործընթացում տեսնում է լուրջ խնդիրներ և՛ բուն քրեադատավարական, և՛ սահմանադրաիրավական իշխանությունների տարանջատման լույսի ներքո։ Օրբելյանն ընդգծեց՝ առանց ԲԴԽ-ի՝դատավորի նկատմամբ չէր կարող հարուցվել որևէ քրեական գործ։ «Այն ծավալով, որով կան հրապարակումներ, մի շարք իրավական խնդիրներ եմ տեսնում։ Ռուբեն Վարդազարյանը, բացի ԲԴԽ նախագահ լինելու հանգամանքից, ունի դատավորի կարգավիճակ, իսկ դատավորի նկատմամբ քրեական հետապնդումը, առանց ԲԴԽ համաձայնության, չէր կարող սկսվել։ Այն ձևակերպումը, թե դա չի առնչվում իր՝ որպես դատավորի գործունեությանը, նույնպես հիմք չէ, որովհետև դա որոշելու իրավասությունը ԲԴԽ-ինն է։

Մինչև գործ հարուցելը՝ պետք է դիմեին ԲԴԽ, ստանային համաձայնությունը, այնուհետև գործընթաց սկսեին։ Ինչքան հասկանում եմ՝ դա տեղի չի ունեցել»,-ասաց փաստաբանը, ապա ևս մեկ հանգամանքի վրա ուշադրություն հրավիրեց․ «Կարծես, երբ Վարդազարյանը գտնվել է ՀՔԾ-ում, ԲԴԽ նիստ է հրավիրել, և այն անցկացրել է Գագիկ Ջհանգիրյանը։ Սա խնդրահարույց է, որովհետև քանի դեռ Վարդազարյանի լիազորությունները չէին կասեցվել ԲԴԽ-ի կողմից, նա շարունակում էր մնալ ԲԴԽ նախագահ, հետևաբար նրա գործառույթները որևէ կերպ չէր կարող այլ անձ իրականացնել։ Ըստ տարածված հաղորդագրությունների` ԲԴԽ նախագահի լիազորությունները փաստացի կասեցվել են դեռևս պաշտոնապես կասեցված չլինելու ընթացքում»,-ասաց Օրբելյանը։

Նա ընդգծեց՝ քաղաքական իշխանություններն առնվազն ԱԺ մակարդակով իրենց դժգոհությունը արտահայտել են Վարդազարյանի վերաբերյալ, հետևաբար գործընթացը պետք է դիտարկել նաև այդ լույսի ներքո։ «Չգիտեմ՝ ինչ են մեղսագրել Վարդազարյանին, ինչ արարքի շրջանակներում են այս գործընթացքները սկսել, բայց մի բան փաստ է` առնվազն վերջին մի քանի տարիների ընթացքում բավականին երկար ժամանակ իրավապահ մարմինները գործընթացները պարբերաբար խախտում են։ Նշում են՝ անձը, միևնույն է, վատ բան է արել, կապ չունի՝ ինչ, իսկ իրականում դա անմեղության կանխավարկածի կոպիտ խախտում է, բոլոր գործընթացներն ի սկզբանե դառնում են ապօրինի և չեն կարող ունենալ շարունակություն։ Սա չի վերաբերում միայն Վարդազարյանի դեպքին։

Օրինակ՝ դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ գործ հարուցվեց՝ նրան հեռացնելու ակնկալիքով։ Բազմաթիվ դեպքեր կան, երբ վերջում տեսնում ենք, որ իրավաբանական գործընթացը խախտումներով է տեղի ունեցել, ինչը, մեղմ ասած, շատ ցավալի է»,-ասաց նա։ Օրբելյանն ընդգծեց, որ շատ մտահոգիչ է ԲԴԽ դերի կտրուկ բարձրացումը՝ վերջին դատական փոփոխությունների փաթեթում։ «Մենք ժամանակին լուրջ աշխատանք ենք տարել, որ ԲԴԽ-ին նախորդած կառույցը՝ Դատարանների նախագահների խորհուրդը, Վճռաբեկ դատարանի նախագահը չունենան հիերարխիկ ազդեցության հնարավորություն։ ԲԴԽ-ն դատավորների տնօրենը չէ, այն մարմին է, որն ապահովում է դատավորների անկախությունն ու արդյունավետությունը, ընդունում է որոշակի ակտեր»,-ասաց փաստաբանը՝ նշելով, թե ԲԴԽ-ի շուրջ կատարվող գործընթացքները պետք է դիտարկել նաև դրա լիազորությունների ընդլայնման շրջանակներում։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan