Աննա Հակոբյանը հավաքել էր հին ու նոր օլիգարխներին. 1 մլն դրամանոց ընթրիքի հետքերով «Սուտ են ասում իշխանությունները, երբ հայտարարում են, թե իզուր ենք 30 տարի պայքարել»:-Լևոն Քոչարյան «Մայր Հայաստանն»՝ ընդդեմ «Քաղաքացիական պայմանագրի». 3 դատական հայց. Տեսանյութ
16
ՔՊ-ական պատգամավորի հետ միջադեպից հետո քաղաքացուն տարել են Կենտրոնի բաժին Իշխանությունները սեփական ժողովրդի հետ խոսում են շանտաժի, սպառնալիքի և ահաբեկման եղանակով․ Տիգրան Աբրահամյան Այս պահին սահմանազատման և սահմանագծման գործընթաց գոյություն չունի․ Աննա Գրիգորյան (տեսանյութ) «Մայր Հայաստանը» դատի է տվել Տիգրան Ավինյանին․ վիճակրկվում է քաղաքապետի լիազորությունների ստանձնման օրինականության հարցը (ուղիղ) Փաշինյանին սպասարկող ոստիկանները, «սա քաղաքական բան ա» ասելով, «STOP NIKOL» գրելու համար բռնել են Վահագն Չախալյանին Փաշինյանական ռեժիմի քաղաքական հետապնդումները շարունակվում են Իրանն ավարտված է հայտարարել Իսրայելի դեմ պատասխան գործողությունը՝ «հաջորդ սխալի» դեպքում սպառնալով ավելի սաստիկ հարվածով ԱՄՆ-ը կաջակցի Իսրայելին Իրանի հետ հակամարտությունում. Սպիտակ տուն Իրանը տասնյակ ԱԹՍ-ներ է արձակել Իսրայելի ուղղությամբ Գլխակեր իշխանություն Պատերազմ Արցախում
Հունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողների համար Էլ ի՞նչ է ուզում անել ՔՊ-ն. «Կարճ ասած» (տեսանյութ) Արևմուտքը բացահայտ ասում է՝ ես ձեր անվտանգությունն ապահովել չեմ կարող. Իշխան Սաղաթելյան Աննա Հակոբյանը հավաքել էր հին ու նոր օլիգարխներին. 1 մլն դրամանոց ընթրիքի հետքերով «Սուտ են ասում իշխանությունները, երբ հայտարարում են, թե իզուր ենք 30 տարի պայքարել»:-Լևոն Քոչարյան Անձրևաջրերը լցվում են մարդկանց տներ, ինչը կարող է հանգեցնել շենքի փլուզման. «Մայր Հայաստանն» արձագանքում է (տեսանյութ) ՔՊ-ական պատգամավորի հետ միջադեպից հետո քաղաքացուն տարել են Կենտրոնի բաժին Նիկոլը որոշել է անուն առ անուն բացահայտել ցեղասպանության ենթարկված 1,5 միլիոն մարդկանց. Գագիկ Համբարյան Նիկոլ. «տիպային կիստայի տրանսֆորմացիա» Իշխանությունները սեփական ժողովրդի հետ խոսում են շանտաժի, սպառնալիքի և ահաբեկման եղանակով․ Տիգրան Աբրահամյան Այս պահին սահմանազատման և սահմանագծման գործընթաց գոյություն չունի․ Աննա Գրիգորյան (տեսանյութ) ՔՊԿ-ի դիմանկարը Երևանում (տեսանյութ) «Մայր Հայաստանն»՝ ընդդեմ «Քաղաքացիական պայմանագրի». 3 դատական հայց. Տեսանյութ ՊՆ «Ուրալի»` մահվան ելքով վթարի ամբողջական հանգամանքները պարզելու ուղղությամբ քննությունը շարունակվում է. ՔԿ «Մայր Հայաստանը» դատի է տվել Տիգրան Ավինյանին․ վիճակրկվում է քաղաքապետի լիազորությունների ստանձնման օրինականության հարցը (ուղիղ) Արցախի նախկին ղեկավարները կապ են հաստատել իրենց հարազատների հետ Ղազախստանը պատրաստ է բանակցությունների համար հարթակ տրամադրել Հայաստանին և Ադրբեջանին. Տոկաև. Տեսանյութ Սուքիասյանի և Հակոբյանի հետ կապվող ՍՊԸ-ն 1 մլն դոլարով Ծաղկաձորում հողամաս է գնել Փաշինյանին սպասարկող ոստիկանները, «սա քաղաքական բան ա» ասելով, «STOP NIKOL» գրելու համար բռնել են Վահագն Չախալյանին Իսրայելի ստրատեգիական հովանավորն ԱՄՆ-ն, Իրանին պատասխան հարված չի հասցրել. Ստեփան Դանիելյան Փաշինյանական ռեժիմի քաղաքական հետապնդումները շարունակվում են «Մայր Հայաստանն» ՝ ընդդեմ Տիգրան Ավինյանի ապօրինի երդմնակալության. դատն այսօր, 14:30-ին, Վարչական դատարանում Ղազախստանի նախագահը պաշտոնական այցով ժամանել է Հայաստան ՀՀ ԱԳՆ-ն երկխոսության կոչ է անում Փաշինյանի «խռխռոցը» լսվեց․ եկեղեցու դեմ նոր հարձակումը պատահական չէ․ Սամվել Հակոբյան (տեսանյութ) Իրանն ավարտված է հայտարարել Իսրայելի դեմ պատասխան գործողությունը՝ «հաջորդ սխալի» դեպքում սպառնալով ավելի սաստիկ հարվածով Սարսափելին այն է, որ այս փոթորկոտ ու ցնցումային ժամանակահատվածում Հայաստանը ղեկավարում է Նիկոլ Փաշինյանը Իրանն ԱԹՍ-ների երրորդ խմբաքանակն է ուղարկել Իսրայելի ուղղությամբ ԱՄՆ-ը կաջակցի Իսրայելին Իրանի հետ հակամարտությունում. Սպիտակ տուն Իրանը տասնյակ ԱԹՍ-ներ է արձակել Իսրայելի ուղղությամբ

Թուրքիայի արժեքն այնքնան մեծ է, որ Արևմուտքը իրականում պատրաստ է բավարարվել կոսմետիկ պատժամիջոցներով

Հայաստանի հանրային դիսկուրսը մեծապես ախտահարված է հանցավոր միամտության և կարճատես ռոմանտիզմի վիրուսով, ուստի կարևոր եմ համարում իրական քաղաքականության՝ real politic-ի ցավալի մի դրույթ առավել մանրամասն քննարկել ձեզ հետ:
 
Աշխարհում շատ քիչ են պետությունները, որոնց աշխարհագրական դիրքը այդքան որոշիչ ու ազդեցիկ լինի, որքան Թուրքիայինն է:
Թուրքական քաղաքական մտքի բացառիկ ինտելեկտուալներից, նախկին ԱԳ նախարար Ահմեդ Դավուդօղլին ճշգրիտ նկարագրել էր, որ «Թուրքիան եվրոպական երկիր է, ասիական երկիր է, միջին արևելյան երկիր է, բալկանյան երկիր է, կովկասյան երկիր է, Աֆրիկայի հարևանն է, սևծովյան երկիր է, կասպյան երկիր է՝ յաս ամբողջը»:
 
Ծովերի, մայրցամաքների և ռեգիոնների խաչմերուկում գտնվող այս պետության կարևորությունը գիտակցում են գլոբալ աշխարհաքաղաքական ազդեցության համար պայքար մղող բոլոր հիմնական դերակատարները:
Բալկաններ, Սև Ծով, Հարավային Կովկաս, Մերձավոր Արևելք, Միջերկրական ջրավազան՝ ահա այն գեոպոլիտիկ ծաղկեփունջը, որ կստանա է որպես մրցանալ «թուրքական թամբի» հեծնողը:
 
ԱՄՆ-ին և ԵՄ-ին Թուրքիան օդու ու ջրի պես է անհրաժեշտ Ռուսաստանի դեմ թե արտաքին բազմաթատերաբեմ պայքարը սրելու, թե հենց Ռուսաստանի ներսում պանթուրքիստական և պանիսլամիստական անհանգստության օջախներ ստեղծելու համար: Թուրքիան նաև Չինաստանի գերաճող ազդեցությունը զսպելու հանգուցային դերակատար է «Մեկ գոտի, մեկ ճամնապարհ» մեգանախագծի շրջանակներում՝ որպես այդ նախագծի միջնային միջանցքի` «Middle corridor» մարգարիտ:
 
Թուրքիայի արժեքն այնքնան մեծ է, որ Արևմուտքը իրականում պատրաստ է բավարարվել կոսմետիկ պատժամիջոցներով և ոչ մի հետևանք չունեցող հերթապահ քաղաքական քննադատություններով և նրան ներել և թե ռուսական S 400 ձեռքբերումը, թե մարդու իրավունքների ոտնահարումները, թե քրդերի դեմ պայքարը, թե Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ բացահայտ ագրեսիվ գործողությունները, թե հանրային նվաստացումները, ինչպես վերջերս Անկարայում տեղի ունեցավ ԵՀ ղեկավար Ուրսուլա Վան դեռ Լեյենի հետ:
 
Պակաս առատաձերն չէ նաև հավաքական Արևելքը՝ Թուրքական էներգետիկ հանգույցներ, նոր ատոմակայան, հսկայական ներդրումներ, միջմայրցամաքյաին նշանակության լոգիստիկ ուղիներ, աշխարհաքաղական ամբիցիաների բավարարում՝ Լիբիայից մինչև Հարավային Կովկաս, etc:
Ռուսաստանի և Չինաստանի համար Թուրքիան եվրասիական տարածքը ցեմենտող և Արևմուտքի ոտնձգությւոններից ապահովագրող կարևորագույն գործոն է Սև ծովից մինչև Միջին Ասիա ընկած հսկայական տարածքում: Առանց Թուրքիայի ներգրավման անհնար կլինի կոնսոլիդացնել եվրասիական ողջ պոտենցիալը գեոպոլիտիկ պայքարի առկա փուլում:
 
Թուրքիայի նախագահը այս ամենը հրաշալի է պատկերացնում: Նա սրում է խաղադրույքները թե Արևմուտքի, թե Արևելքի հետ հարաբերություններում և հիմնականում ստանում է այն, ինչ անհրաժեշտ է հենց Թուրքիային՝ դառնալու համար ոչ միայն տարածաշրջանային գերտերություն, ինչին նա այլևս հասել է, այլ հավակնելու նաև առնվազն ենթագլոբալ մակարդակի դերակատարությանը՝ հմտորեն խաղալով մյուս դերակատարների տարաձայնությունների վար և դիվանագիտության մեջ ճշգրիտ համադրելով կոշտ և փափուկ ուժերը:
 
Այս ամենը մանրամասնորեն ներկայացնում եմ, որովհետեւ ակնհայտ է, որ նկարագրված գործընթացները ուղղակիորեն ազդում են նաև Հայաստանի ու Արցախի վրա, ինչի շուրջ և այս ամենում՝ Նիկոլի առանձնահատուկ դերակատարության մասին կխոսեմ հաջորդիվ:
 
Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան էջից
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan