Դե բա սենց էլ պետք է լիներ, ուրիշ բա՞ն էիք սպասում
Նույնիսկ զարմանալի ոչինչ չկա, պարզից էլ պարզ էր որ Փաշինյանի կողմից ԲԴԽ նախագահի մասով արված հայտարարությունը, թե ամեն գնով հասնելու է նրա հրաժարականին, մի օր պետք է իրականանար։
Սակայն ով կմտածեր որ ղեկը իր ձեռքը կառնի մի մարդ, ում անվան հետ բազմաթիվ ապօրինություններ կան, այն էլ միջազգային մասշտաբի, դրանցից «ամենահիշատակալին» էլ Մադաղիսի գործն էր, երբ այս խղճուկ Ջհանագիրյանի մեղքով մի խումբ անմեղ երիտասարդներ վեց տարի անիմաստ անցկացրին բանտում, այնուհետեւ արդարացվեցին, իսկ Հայաստանը պարտվեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանում։