Պետության երկրորդ դեմքը հպարտանում է նրանով, որ կարողացել է սեփական երկրում հասնի ա կետից բ կետ Աշխարհում չեք գտնի մի երկիր, որ նման իրավիճակում անի ՈՉԻՆՉ Ադրբեջանցիները տեսանյութ են հրապարակել Սյունիքի մարզի Սև լիճ տեղանքից
16
Պետության ավարտը սկսում է բանակի ապալեգիտիմացումից Գիշերը ադրբեջանական կողմը փորձել է թիկունքային ապահովման որոշակի աշխատանքներ իրականացնել, ինչը կանխվել է. ՊՆ Կութ գյուղն ու դպրոցը հայտնվել են ադրբեջանական զինծառայողների նշանառության տակ. Արման Թաթոյան Եթե բանակն իր վրա չվերցնի ՀՀ տարածքային ամբողջականությունը թշնամու ոտնձգություններից պաշտպանելու իր պարտականությունը, ապա մենք պարտավոր ենք նախաձեռնել աշխարհազորայինների հավաքագրման գործընթաց Մուրադովն այսօր կմասնակցի Խնձորեսկում ադրբեջանցի գրոհայինների հետ բանակցություններին «Պատիվ ունեմ» դաշինքի հուշագրի ստորագրման արարողությունը. Տեսանյութ ՀՀ ԱԳՆ արձագանքը՝ ԱՄՆ Պետդեպի հայտարարությունում վիճելի եզրույթներ օգտագործելու մասին Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի սահմանային հատվածներում ստեղծված իրադրությունը դեռ չի հանգուցալուծվել, ադրբեջանցիների մի մասը ՀՀ տարածքում է. ՊՆ Պատճառը, որ սահմանները չեն հսկվում, ՀՀ իշխանության անպիտանությունն է. նույնիսկ շներն ու գայլերն են հսկում իրենց տարածքները. Կոլերով Հակառակորդի կողմից Սյունիքի եւ Գեղարքունիքի սահմանների նկատմամբ ոտնձգություններից հետո իրադրությունը դեռ չի փոխվել. ՊՆ Պատերազմ Արցխում
ՀԱԿ-ը մասնակցելու է արտահերթ ընտրություններին. ցուցակը գլխավորելու է Լևոն Տեր-Պետրոսյանը. Տեսանյութ Սյունիքում վերսկսված բանակցություններին կրկին մասնակցում է գեներալ Մուրադովը Կոչ ենք անում միջոցներ ձեռք առնել ՀՀ նախագահին և Նիկոլ Փաշինյանին պաշտոնանկ անելու ուղղությամբ. հայտարարություն ՀՅԴ Բյուրոն աշխարհի տարբեր երկրներում զորաշարժի է ենթարկել բոլոր կարելիությունները՝ Ադրբեջանի վրա ճնշում բանեցնելու ուղղությամբ. ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը «Նիկովիդ-18. ախտորոշում և բուժում» խորագիրը կրող քննարկումը. Տեսանյութ Պետության ավարտը սկսում է բանակի ապալեգիտիմացումից 11 մահ` մեկ օրում․ կորոնավիրուսով վարակվելու 131 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում Կառավարության շենք են ժամանել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը, պաշտպանության նախարարը և կառավարության անդամներ «Երկուշաբթի դուք կրկին կգնաք աշխատանքի՝ թարմ ուժերով Նիկոլ Փաշինյանին ծառայելու համար»․ Ռաֆայել Հովհաննիսյան Գիշերը ադրբեջանական կողմը փորձել է թիկունքային ապահովման որոշակի աշխատանքներ իրականացնել, ինչը կանխվել է. ՊՆ Սյունիքի դեպքերը այն ձգանը դարձան, որը սեղմվեց հենց «հեղափոխական» մնացածների քունքին «Իմ քայլի» պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը փարթիի է մասնակցել «Meridian Exhibition Center»-ում. Տեսանյութ Կութ գյուղն ու դպրոցը հայտնվել են ադրբեջանական զինծառայողների նշանառության տակ. Արման Թաթոյան Պետության երկրորդ դեմքը հպարտանում է նրանով, որ կարողացել է սեփական երկրում հասնի ա կետից բ կետ Աշխարհում չեք գտնի մի երկիր, որ նման իրավիճակում անի ՈՉԻՆՉ Ադրբեջանցիները տեսանյութ են հրապարակել Սյունիքի մարզի Սև լիճ տեղանքից Զարմանալ կարելի է միայն հայ ազգի համբերության և միամտության վրա, որը վախեցնող անտարբերությամբ հետևում է սեփական կամքով ընտրված թուրքամետ ռեժիմի ձեռքով պետության լիարժեք կազմաքանդմանն ու Թուրքիայի կողմից Հայաստանի նվաճմանը Անձամբ պատրաստ եմ իմ մասնակցությունն ունենալ ձեռնարկվող կամ ձեռնարկվելիք գործողություններին. Արշավիր Ղարամյան Լինե՞լ, թե՞ չլինել Արցախն էն միջնաբերդն էր, որի ընկնելուց հետո Հայաստանն այլևս անվտանգ չի. մոռացանք Արցախը, դրա համար էլ հիմա Սյունիքն են ուզում Սասուն, դու դրանց խի՞ ես քրֆում: Դու դրանց հրաման տվող նիկոլի տե՞ղը չգիտես, թե՞ հեռախոսի համարը չունես Ինչ անեմ, որ ինձ հանգիստ թողեք, ինձ մի լավ հոգեբույժ խորհուրդ տվեք Վերին Շորժայի մոտ հայկական 2 պոստ հայտնվել է շրջափակման մեջ. ոտքի ելեք, ժողովուրդ «Դավա՛յ ստուց, դու՛րս կորի, չնկարե՛ս». Էջմիածնի՝ Նիկոլին ծառայող ԵԿՄ-ականները հարձակվել են լրագրողի վրա. Տեսանյութ Վարչապետ է դառնալու Ռոբերտ Քոչարյանը Եթե բանակն իր վրա չվերցնի ՀՀ տարածքային ամբողջականությունը թշնամու ոտնձգություններից պաշտպանելու իր պարտականությունը, ապա մենք պարտավոր ենք նախաձեռնել աշխարհազորայինների հավաքագրման գործընթաց «Փաշինյանը օրուգիշեր զբաղված է խեղկատակությամբ և սեփական անձը շոյելու փորձերով». Թեհմինա Վարդանյան Ռուսական 102-րդ ռազմաբազան ուժեր է տեղակայում Սյունիքի մարզում Հայ ժողովուրդը երբևէ սենց ստորացած վիճակում չի եղել Մենք ունենք թե՛ գիտելիք և փորձ, թե՛ էներգիա և ուժ. ձեւավորվեց «Պատիվ ունեմ» նախընտրական դաշինքը Ակնհայտ է, որ Հայաստանի Զինված ուժերը երկրի սահմանները չի ցանկանում պաշտպանել ԱԳՆ պաշտոնական արձագանքը՝ դիվանագիտական ձևակերպում չի, լղոզված անողնաշար հայտարարություն է Մեր սխալների հետևանքով իշխանության եկավ ուժ, որը կործանեց ամեն ինչ Վանեցյան. Տեսանյութ Սերժ Սարգսյան. Մենք իրավունք չունենք մի կողմ քաշվելու և անտարբեր հետևելու պետության կործանման ընթացքին. Տեսանյութ Մեր տարածքային ամբողջականության անքակտելիության վերաբերյալ ոչ մի խոսք. Քաղաքագետը ՀՀ ԱԳՆ պատասխանի՝ «վիճելի տարածքների» վերաբերյալ Ադրբեջանցիներն ավտոմատները պահել են վարդենիսցիների վրա, 5 րոպե ժամանակ տվել, որ լքելու խմելու ջրերի ավազանների տարածքը. Տեսանյութ Մուրադովն այսօր կմասնակցի Խնձորեսկում ադրբեջանցի գրոհայինների հետ բանակցություններին Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4 դեպք Կանադան մտահոգված է Ադրբեջանի կողմից ՀՀ տարածք ներխուժելու փաստով Դուք հողմերի պես խուժեցիք վայրագ. Ֆրանսիայի դեսպանի հայերեն գրառումը ԼՂ-ում ռուս խաղաղապահների նկատմամբ սադրիչ գործողություններ չեն արձանագրվել. ՌԴ ՊՆ «Պատիվ ունեմ» դաշինքի հուշագրի ստորագրման արարողությունը. Տեսանյութ Հայկական ԱԷԿ-ում մեկնարկել է առանցքային վերանորոգում, այն չի աշխատի 141 օր Արցախն էն միջնաբերդն էր, որի ընկնելուց հետո Հայաստանն այլևս անվտանգ չի. մոռացանք Արցախը, դրա համար էլ հիմա Սյունիքն են ուզում Մանախը հացադուլ եւ ջրադուլ է հայտարարել Մատենադարանի գիտաշխատողն աջակցում է Սև լիճը գրաված ադրբեջանական բանակին ՀՀ ԱԳՆ արձագանքը՝ ԱՄՆ Պետդեպի հայտարարությունում վիճելի եզրույթներ օգտագործելու մասին «Ո՞նց կարող են հանգիստ լինել այդ վիճակում, որ անձամբ իրենց աչքերով տեսնում են այդ ամեն ինչը»․ Գեղամասար համայնքի ղեկավար Երբ քո տա­րածք մտնում է հակառակորդը, պիտի ոչնչացնել․ Մովսես Հակոբյան Սյունիքում երեկ տեղի ունեցած բողոքի ակցիայից հետո 9 հոգի բերման է ենթարկվել. «Մանախը» ձերբակալվել է

Անդրանիկն ո՞վ է, որ ես գնամ իր հետ հարցեր քննարկեմ․ Սեյրան Օհանյան

Հոկտեմբերի 3-6 ընկած ժամանակահատվածում Արայիկ Հարությունյանի աշխատասենյակում մոբիլիզացիայի հարցի հետ կապված Նիկոլ Փաշինյանին ասել եմ․ «Սա ձեր հարցն է, գնացեք, կատարեք, հաղթեք, ուզում եք դրանից հետո ինձ տարեք 20 տարի նստեցրեք»։ Ոչ մի բան էլ չարեց։ Նա երկիրը պատերազմից առաջ էլ, պատերազմի ժամանակ ու դրանից հետո էլ ղեկավարում է փողոցային ձևով ու ոտքի վրա։ NEWS.am-ի հետ զրույցում ասաց պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, ում հետ զրուցել ենք Փաշինյանի նախօրեի և իրեն առնչվող այլ հայտարարությունների մասին։

Նախօրեին Փաշինյանը հիշեցրեց մի օպերացիայի մասին և խոսեց գեներալներից մեկի որդու մասին։ Սլաքներ ուղղվեցին դեպի Ձեզ։ Շուշիի առնչությամբ էլ Փաշինյանն ասաց, որ շատ հարցեր ունի։ Ձեզ կամ Ձեր որդուն այս ընթացքում երբևէ կանչե՞լ են հարցաքննելու, որպեսզի ձեզանից իրականությունն իմանան։

Իշխանությունից ոչ մեկն ինձնից չեն փորձել բան պարզել։ Կարծում եմ, պարզելու բան էլ չունեն, որովհետև մարտական գործողություններն իրենք են ամբողջությամբ ղեկավարել, վերահսկել են իրենք։ Ես պարզապես իմ հարցազրույցների ժամանակ ասել եմ, եթե ստեղծվի քննիչ հանձնաժողով, ես պատրաստ եմ տեղեկություններ տալ, որովհետև 44 օրից 40-ն այնտեղ եմ եղել։ Կարող եմ վերլուծություններ անել և տեղեկություններ տրամադրել։

Ինչու՞ են սլաքները հենց Ձեր և Ձեր որդու դեմ ուղղում։

Նրանք 2 նպատակ ունեն․ իրենց ձախողումներ ի համար փորձելու են մեղավորներ գտնել, այն մարդկանց են սլաքներն ուղղում, ովքեր այս պատերազմում պատասխանատու չեն եղել։ Քանի որ ես ամեն անգամ ստիպված եմ լինում նրանց հայտարարություններին պատասխանել և հրաժարական պահանջողների մեջ եմ, սլաքններն ինձ վրա են ուղղում։ Բայց շատ վատ է, որ իմ պատճառով փորձում են նաև մերթընդմերթ իմ ընտանիքի, տղաների վրա սլաքներ ուղղել։ Ես երբևէ որևէ քննադատության ժամանակ որևէ մեկի ընտանիքին չեմ անդրադառնում, դա սխալ է, տղամարդուն վայել չէ։

Երեկ ԱԽ-ը հրապարակեց պատերազմի օրերին նիստերից մեկի ձայնագրության որոշ հատվածներ, որոնք առնչվում էին Օնիկ Գասպարյանի հայտարարություններին։ Մտահոգիչ չէ՞, որ ներքին առճակատման համար գաղտնի տեղեկություններն է իշխանությունը հրապարակում։

Անշուշտ, մտահոգիչ է, բայց այլ բան ևս անհանգստացնող է։ Ասում են, որ ԱԽ նիստում նախատեսված չի եղել, որ ԳՇ պետը պիտի խոսի։ Պատերազմի ժամանակ, երբ չափազանց լարված իրավիճակ է ԱԽ-ում, ի՞նչ են քննարկում, եթե չպետք է խոսի, և չպետք է ներկայացնի իրադրությունը ԳՇ պետը, որը ռազմական ողջ համակարգի համար է պատասխանատու։ Երկրորդը՝ երկրի ղեկավարը, որ դառնում է գերագույն հրամանատար, պիտի ստեղծի իր ռազմակայանը և 24 ժամյա ռեժիմով 44 օրը ղեկավարի այն, ոչ թե ԱԽ-ը, կառավարությունը, ԱԺ-ը։ Օրուգիշեր պետք է աշխատեին, որպեսզի ճիշտ որոշումներ ընդունեին։

Փաշինյանը, իր թիմակիցները վերջին շրջանում անընդհատ առաջ են տանում թեզը, թե 7 շրջանները վաղուց էին հանձնված։ Դուք պաշտպանության նախարար եք եղել, Ձեր պաշտոնավարման ողջ ընթացքում եղե՞լ է որևէ հրահանգ, քննարկում, խոսկացություն, որ պետք է 7 շրջանները հանձնելուն նախապատրաստվել։

30 տարիների ընթացքում բանակցային բավականին լուրջ ներուժ է կուտակվել, փորձառու անձնավորություններ կան, որոնք բանակցել են փաստաթղթերի շուրջ(կապ չունի տվյալ դեպքում ինչ փաստաթղթի)։ Յուրաքանչյուր կողմ բանակցել է՝ առաջ տանելով իր երկրի շահը։ Իսկ մեր երկրի շահերը մշտապես առաջնահերթ են եղել՝ հիմնվելով Արցախի ժողովրդի ինքնորոշման սկզբունքի վրա։ Մնացած խնդիրները բանակցություններով պետք է լուծվեին։ Նախարարի պաշտոնը զբաղեցնելու ողջ ընթացքում երբևէ իմ ղեկավարությունից անմիջական հրաման, թե գնացեք, պատրաստվեք, շրջանները հանձնելու ենք, չի եղել։ Նման որևիցե մի ցուցում երբևէ չի եղել։ Դեռ ավելին, ես միշտ առաջ եմ տարել այն թեզը, որ պաշտպանական կառույցները, անվտանգությունը պիտի ամրապնդել։ Պետք է արագ տեմպերով Արցախն ինտեգրել Հայաստանի հետ՝ առաջնային համարելով պատմամշակութային, պատմաիրավական ենթակառույցների զարգացումը, տնտեսության ինտեգրումը և անշուշտ, պաշտպանական և անվտանգային համակարգը։ Եվ այս ամենը կատարվել է։ Որպես նախարար, իմ խնդիրը եղել է Հայաստանի և Արցախի պաշտպանության, անվտանգության ապահովումը, ինչը իրականացվել է։ 20 տարի ծառայել եմ Արցախում, որից 7,5 որպես Արցախի պաշտպանության նախարար։

Երեկ իմքայլական Անդրանիկ Քոչարյանը Հ1-ի եթերում հայտարարեց, որ իր և Սամվել Բաբայանի հետ Ձեզ կրկին հրավիրում է քննարկելու պաշտպանության խնդիրները, բանակին առնչվող հարցերը։ Դուք ինչու՞ եք առաջին հրավերը մերժել և պատրա՞ստ եք այդ ձևաչափով մասնակցել քննարկմանը։

Պատերազմի ժամանակ Անդրանիկ Քոչարյանին մեկ անգամ տեսել եմ Արցախում, ասել եմ՝ զբաղվեք մոբիլիզացիայով։ Պետրոս Ղազարյանը մի անգամ զանգահարել ու ասել է, որ ուզում է անվտանգության խնդիրներն ինձ հետ քննարկել։ Ես ասել եմ՝ զբաղված եմ։ Նա տեղեկացրել է, որ Սամվել Բաբայանին ու Անդրանիկ Քոչարյանին էլ է ցանկանում հրավիրել։ Հետագայում պարզվում է, որ ոչ թե Պետրոս Ղազարյանը, այլ Անդրանիկ Քոչարյանն է այդ ամենը նախաձեռնել։ Այնինչ, Քոչարյանն ինձ հետ կապ ուներ, նորմալ, բարիդրացիական հարաբերություններ ունեինք։ Երբ պաշտպանության նախարար եմ եղել, մենք պարբերաբար հանդիպել ենք, խնդրանքներ են եղել։ Իր խնդրանքով նույնիսկ որոշ անձանց վերականգնել եմ ծառայության, որոնք բանակից դուրս էին եկել։ Երեկ իր խոսքում Անդրանիկ Քոչարյանն ասում է, թե կրկին հրավիրում է ինձ քննարկման։ Ես զանգահարել եմ իրեն, հարցնելու, թե ե՞րբ ես ինձ հրավիրել, որ նորից ես հրավիրում։ Իմ հեռախոսազանգերին չի պատասխանել։ Եթերում ասում է, թող գա, մի հատ հարցնեմ, տեսնեմ․․․ու կենցաղային հարցեր է տալիս։ Եթե Անդրանիկ Քոչարյանի համար կենցաղային հարցերն են անվտանգության քննարկման համար հիմք հանդիսանալու, նշանակում է, որ իրենց ոչ թե անվտանգային հարցերն են հետաքրքրում, այլ ուզում են մարդկանց պիտակավորել, էլի հին-նոր անել։ Այս պարագայում, քանի որ դուք հարցը տվեցիք, օգտվելով առիթից պիտի մի քանի եզրակացություններ անեմ․ Անդրանիկն ո՞վ է, որ ես գնամ իր հետ քննարկեմ հարցեր։ Եթե Սամվել Բաբայանի հետ ուզում է քննարկել հարցեր, ինչու՞ նրան չի հրավիրում այդ հանդիպման, թող իրենց ուսապարկերի թիմից էլ մարդկանց ավելացնի ու քննարկի։ Եթե Անդրանիկ Քոչարյանը նախկինում ինձ հետ բարիդրացիական հարաբերություններ է ունեցել, հիմա նա, որպես անձնավորություն, ինձ համար գոյություն չունի այլևս։ Շատ վատ է, որ կանայք տղամարդ են դառնում, վատ է նաև, որ տղամարդիկ կանացի հատկանիշներ են ձեռք բերում։ Իսկ ինքը բամբասկոտ, կանացի հատկանիշներով անձնավորություն է, որն անդրադառնում է մարդկանց ընտանիքներին։ Ես իր ընտանիքին չեմ կպնում չէ՞։ Հիմա իրեն ասում եմ՝ դու ո՞վ ես, այ տղա, որ կպնում ես իմ ընտանիքին։ Եթե մեկ անգամ էլ փորձես, ապա եզրակացություններն այլ են լինելու։ Խոսում է կնոջ հագուստների մասին։ Թող գա մի հատ ուսումնասիրի, տեսնեմ ո՞ր շորն է դուր գալիս, տանք իրեն, հագնի ու ման գա երկրագնդի վրա կամ Հայաստանում։ Իմ զանգերին չի պատասխանել ու ասել է, թե չեմ պատասխանելու մինչև չգա։ Ինքն ո՞վ է։ Անդրանիկն ինձ համար դատավո՞ր է, որ ինձ ասի, թե թող գա մեղադրանքներին պատասխանի։ Իրենք թող գնան իրենց ու իրենց ընտանիքներով զբաղվեն։

Իրենք ինձ համար հայրենասիրության, բարոյականության որևիցե նորմի համապատասխան չեն։ Եթե ինքը շարունակի, ես հրապարակավ դա կներկայացնեմ։ Այդպիսի մարդկանց հետ ես բան չունեմ քննարկելու։ Թող ստեղծեն քննիչ հանձնաժողով, որտեղ ուզում են, կգնամ ու իմ ասելիքը կասեմ։ Ի դեպ, ԱԺ-ի նախօրեի կատարողականի քննարկումից մեկ հետևություն պիտի անեմ․ դա հաշվետվություն էր խորհրդարանին, բայց կառավարության ղեկավարը 2020-ի հետ կապված 2 բառ ասաց ու իր հատկանիշներին, գործունեությանը համաձայն, սկսեց մանիպուլացիաներ անել ու իրեն արդարացնել։ Դրանից երևում է իր քաղաքականապես տգետ լինելը։ Մենք ապրում ենք մի երկրում, որտեղ խորհրդարանական ղեկավարում է, երկրի ղեկավարը խորհրդարանին հաշվետվություն չտվեց, ավելին, տեսա՞ք, թե նա ինչպես է խոսում պատգամավորների հետ։ Նա և իր թիմի շատ անդամներ ոչնչով չեն տարբերվում փողոցային, քրեական ենթամշակույթ ունեցող անձանցից։ Այսպիսի ղեկավար մեր սուրբ երկրին պետք չէ։ Այսպիսի մարդկանց հետ, որոնք անգամ գողական ժարգոնով են խոսում, ինչպե՞ս կարելի է որևէ բան քննարկել։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan