Խորին ցավով տեղեկացա, որ երեկ կյանքից անժամանակ հեռացավ գեներալ-լեյտենանտ Հրաչյա Հարությունյանը՝ մարդ, ով իր ամբողջ կյանքը նվիրել է Հայրենիքին ծառայելուն
Դիտել նաև
Արայիկ Հարությունյանի հարցազրույցը կարող է ծանր հետեւանքներ առաջացնել
Ի՞նչ քրեական վարույթի շրջանակներում են Արայիկ Հարությունյանի ներկայացուցչին կանչել հարցաքննության
Մագա Հարությունյանը տեղափոխվել է Շրի Լանկա և կիսվել գայթակղիչ ֆոտոշարքով
Արայիկ Հարությունյանի նկատմամբ Բաքվում բռնություն է կիրառվել
Բաքուն 9 հոդվածով մեղադրանք է ներկայացրել Արայիկ Հարությունյանին
Խորին ցավով տեղեկացա, որ երեկ կյանքից անժամանակ հեռացավ գեներալ-լեյտենանտ, ՀՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի ասպետ, բազմաթիվ մարտական և պետական պարգևների արժանացած Հրաչյա Վազգենի Հարությունյանը՝ մարդ, ով իր ամբողջ կյանքը նվիրել է Հայրենիքին ծառայելուն։
Մարդ, ում ավանդը անգնահատելի է հանուն Հայաստանի և Արցախի կատարված բազմաթիվ հատուկ գործողություններում և օպերացիաներում, հատկապես անտեսանելի ճակատում։
Մեծ է պարոն Հարությունյանի ավանդը Արցախի հատուկ նշանակության ստորաբաժանումների սպառազինման, հանդերձավորման և ուսուցման գործում։
Անասելի մեծ է կորստի ցավը։ Ցավակցում եմ բոլոր հարազատներին,մերձավորներին և ընկերներին։
Աստված հոգիդ լույսերի մեջ պահի, իմ լավ ընկեր...
Արշավիր Ղարամյանի ֆեյսբուքյան էջից