Արցախի Քարինտակ գյուղը Ադրբեջանը լիովին ջնջել է հողի վրայից Նիկոլ Փաշինյանը՝ սահմանադրությունից ու պետությունից դուրս. Անդրանիկ Թևանյան Ռուս խաղաղապահների դուրսբերումն Արցախից. Իրանն ու Ադրբեջանը պատրաստվո՞ւմ են պատերազմի
20
Բլինքենը ողջունել է սահմանազատման հարցով ՀՀ ու Ադրբեջանի ձեռք բերած համաձայնությունը Տավուշցիները բողոքի ակցիա են իրականացնում (տեսանյութ) Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ» Վստահաբար միահամուռ ենք ու կամք ունենք... Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը․ «Սպուտնիկ Արմենիա» Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ այսօր հաղորդում եմ ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե. Հովհաննես Խուդոյան Հայաստանն ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից. Լավրով (տեսանյութ) Հայաստանը համաձայնել է վերադարձնել Ադրբեջանի չորս գյուղերը․ Ադրբեջանի ԱԳՆ Գյուղերը տվեցին թուրքին՝ հայերին հեշտ կոտորելու համար... Հայաստանն ու Ադրբեջանը 4 գյուղերի վերաբերյալ պայմանավորվել են․ պաշտոնական հաղորդագրություն Կմասնակցի՞ «պառադին» Հայաստանի... Պատերազմ Արցախում
Բլինքենը ողջունել է սահմանազատման հարցով ՀՀ ու Ադրբեջանի ձեռք բերած համաձայնությունը Փաշինյանը շատ բան է թաքցնում իր ժողովրդից. Սթևան Գայիչ (տեսանյութ) Տավուշցիները բողոքի ակցիա են իրականացնում (տեսանյութ) Տավուշի թեման նույն Արցախի թեման է, բայց այդ մասին զգուշացնողներին «քացու տակ էին գցում»․ Տիգրան Աբրահամյան Փաշինյանի «երկրորդ հայտնությունը» ոսկեպարցիներին ու ոչ միայն. մե՛կ՝ «վախ ծախելով», մե՛կ էլ՝ «կոնֆետի նկար». «Փաստ» Արցախի Քարինտակ գյուղը Ադրբեջանը լիովին ջնջել է հողի վրայից Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ» Մինչև Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում Վստահաբար միահամուռ ենք ու կամք ունենք... Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, թե կրկին առանց կրակոցի՝ Ալիևը տարածքներ ստացավ Քա՞նի ավտոբուս աջակից է մնացել ՔՊ-ին ու նրա ղեկավարին. «Կարճ ասած» (տեսանյութ) Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը․ «Սպուտնիկ Արմենիա» Նիկոլ Փաշինյանը՝ սահմանադրությունից ու պետությունից դուրս. Անդրանիկ Թևանյան Վաղը Ոսկեպարի բնակիչները վճռական քայլերի կդիմեն. Ոսկան Սարգսյան Ռուս խաղաղապահների դուրսբերումն Արցախից. Իրանն ու Ադրբեջանը պատրաստվո՞ւմ են պատերազմի Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ այսօր հաղորդում եմ ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե. Հովհաննես Խուդոյան «Եռակողմ հայտարարությունը ստորագրած բոլոր կողմերի համար Արցախի ժողովրդի ճակատագիրը դարձավ երկրորդական նշանակության խնդիր»․ Արցախի ԱԺ ՔՊԿ-ի իրական դեմքը երևում է Երևանի գետնանցումներում՝ սալիկաթափ, գարշահոտ, վտանգավոր (տեսանյութ) Հայաստանն ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից. Լավրով (տեսանյութ) Հայաստանը համաձայնել է վերադարձնել Ադրբեջանի չորս գյուղերը․ Ադրբեջանի ԱԳՆ Ինչ են ուզում անել Վրաստանի հետ «Ֆրիդոմ Հաուզի» օբյեկտիվության պատճառների մասին. Նիկոլին դեղում ու եղում են Գյուղերը տվեցին թուրքին՝ հայերին հեշտ կոտորելու համար... Հայաստանն ու Ադրբեջանը 4 գյուղերի վերաբերյալ պայմանավորվել են․ պաշտոնական հաղորդագրություն Էդ երեխան ոչ կարողանում էր ռույլը շարժել, ոչ մի բանը չէր աշխատում. Նոր մանրամասներ ՊՆ ուրալի վթարից 10 տղամարդով հարձակվել եք մի կնոջ վրա, գնացեք հողերը պաշտպանեք. քաղաքացի Շուշիում ոչնչացվել է 177-ամյա Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին Իրանը հերքում է պայթյունների և հրթիռային հարվածների լուրերը Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա

Հայաստանում գներն օրեցօր բարձրանում են․ համեմատական վերլուծություն

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում գրեթե բոլոր ապրանքատեսակների գներն օր օրի բարձրանում են: Ասել է թե՝ գնաճային ճնշումն արդեն մի քանի ամիս է՝ չի նահանջում: Իշխանությունն ասում է, թե թանկացումները հիմնականում ԵԱՏՄ մաքսային կանոններով են թելադրված։ Բայց կայուն գնաճի ֆոնին չի բարձրանում մարդկանց ո՛չ աշխատավարձը և ո՛չ էլ կենսաթոշակը:

Սա դեռ հարցի մի կողմն է։ Պարզվում է՝ Երևանում առաջին անհրաժեշտության սննդատեսակներն ավելի թանկ են վաճառվում, քան, օրինակ, Ռուսաստանի հարավում գտնվող Կրասնոդարում։ «Ժողովուրդ» օրաթերթին հաջողվեց տեղի մեր հայրենակիցներից ճշտել որոշ ապրանքատեսակների գներ. ըստ այդմ՝ մեկ հատիկ հավկիթը ՌԴ Կրասնոդարի շրջանում արժե 70-75 դրամ, իսկ մեզ մոտ այն խանութների մեծ մասում 90 դրամից չի նվազում՝ հասնելով 110-120 դրամի։

Նույն պատկերն է նաև թռչնամսի ոլորտում. Կրասնոդարի խանութներում մեկ կգ հավի միսը վաճառվում է 945-1050 դրամով, իսկ Երևանում այն արժե 1300-1400 դրամ։ 1 լիտր ձեթի գինը Կրասնոդարում կազմում է 1050 դրամ, բայց հայաստանյան խանութներում այն գերազանցում է 1200-1300 դրամը։ Տնտեսագետ Գագիկ Մակարյանի խոսքերով՝ Հայաստանում ապրանքները կարող են ավելի թանկ լինել, որովհետև մեր վերամշակումները էներգակիրների առումով թանկ են վարում, քան Ռուսաստանում։

«Մեր ապրանքների մի մասի ներմուծումը պայմանավորված է դրսի գներով, հետո Ռուսաստանն ինքնաբավ պետություն է, Կրասնոդարի գյուղատնտեսությունը հարուստ է։ Հաշվի առեք տրանսպորտային բարձր գները, մանավանդ հիմա, երբ դոլարի փոխարժեքը բարձրացել է, և տրանսպորտի գները, միջազգային փոխադրումները նույնպես թանկացել են։ Երբեք ԵԱՏՄ անդամ երկիր լինելը չի նշանակում, որ բոլոր տեղերում գները պետք է նույնը լինեն։ Հետո հարկային քաղաքականությունն է տարբեր, բերում ենք ԵԱՏՄ անդամ երկրներից, ճիշտ է, մաքսատուրք չենք վճարում, բայց ավելացված արժեքի հարկը բարձր է, իսկ Ռուսաստանում դրանք դիֆերենցված են»,- պարզաբանեց մասնագետը։

Իսկ, ահա, մեկ այլ տնտեսագետի՝ Թաթուլ Մանասերյանի կարծիքով՝ ԵԱՏՄ-ն միասնական տնտեսական շուկա է և ճգնաժամային, այդ թվում նաև պարենային ճգնաժամի երևույթներ են լինում, ապա անդամ երկրները իրար հետ համագործակցելու և բացը լրացնելու որևէ խնդիր չպետք է ունենան. «Նույն ձևով Հայաստանը կարող է թռչնամիս արտահանել այն ժամանակ, երբ ավելցուկ կլինի, և առաջին հերթին մյուս գործընկերները պետք է սպառեն։ Եթե այսպիսի թռիչք են ապրում գները, և վերահսկողական գործառույթ չի իրականացնում պետությունը, ապա պետք է հաշվի առնել՝ գոնե այդ գործարար առումով գրագիտությունը կամ իրազեկվածությունը պետք է բարձր լինի, որ մարդիկ կարողանան օպերատիվ այդ հարցը կարգավորել»»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan