Ադրբեջանցիները ոչ միայն չեն նահանջել, այլ Գեղարքունիքի ուղղությամբ շարունակում են առաջանալ, ավելացել է ադրբեջանցի զինվորականների թիվը. Գեղամասար համայնքի ղեկավար Մենք մերժել ենք անցյալը, մենք կորցրել ենք ներկան, բայց ամենավատն այն է, որ մեզնից խլում են ապագան․ Միքայել Մինասյան Փոլ Գոբլ. «ԱՄՆ-ն պետք է աջակցի Թուրքիային` տարածել իր ազդեցությունը ԱՊՀ թուրքալեզու երկրների վրա»
17
Նոր զարգացումներ Սեւ լճի տարածքում․ ադրբեջանցիները փոշմանել են Լավրովը գհանատել է իրավիճակը Հայաստանի և Ադրբեջանի հետ սահմանին և պատրաստակամություն հայտնել աջակցել սահմանազատման և սահմանագծման հարցերում Կրեմլը պատասխանել է ռազմական օգնության մասին Փաշինյանի՝ Պուտինին ուղարկած նամակի վերաբերյալ հարցին Որքա՞ն աշխատավարձ են ստանում Պուտինը, Բայդենը և Փաշինյանը մեկ տարվա ընթացքում Տեր-Պետրոսյանը հաստատեց, որ ցանկանում է տարանջատվել Նիկոլից, իսկ սեփական ավանտյուրաների պատասխանատվությունը գցեց Քոչարյանի և Սարգսյանի «ջեբը» Պետության ավարտը սկսում է բանակի ապալեգիտիմացումից Նախնական տեղեկություններով ադրբեջանցիները պետք է հետ քաշվեն Պետության ավարտը սկսում է բանակի ապալեգիտիմացումից Գիշերը ադրբեջանական կողմը փորձել է թիկունքային ապահովման որոշակի աշխատանքներ իրականացնել, ինչը կանխվել է. ՊՆ Կութ գյուղն ու դպրոցը հայտնվել են ադրբեջանական զինծառայողների նշանառության տակ. Արման Թաթոյան Պատերազմ Արցխում
Որ խոսում եք կոմունիկացիաները «կեպեկներով» ռուսին հանձնելու մասին, դրա իրական արժեքն էլ գնահատեք Մենք ասում, մենք լսում ենք, իսկ ժողովրդի մի մասն այդպես էլ մնում է իրողություններին անհաղորդ ԶՈՒ ԳՇ-ն հերքում է Վարդենիսի սահմանին ադրբեջանցիների կողմից հայկական դիրք գրավելու մասին լուրը Արթուր Դավթյանը վախենում է իր անվտանգության համար. ի՞նչ են զգուշացրել գլխավոր դատախազին Ոստիկանությունը, կոշտ ուժ կիրառելով, Ազատության հրապարակից բերման է ենթարկել Խոսրով Հարությունյանին Ադրբեջանցիները ոչ միայն չեն նահանջել, այլ Գեղարքունիքի ուղղությամբ շարունակում են առաջանալ, ավելացել է ադրբեջանցի զինվորականների թիվը. Գեղամասար համայնքի ղեկավար Մեր բանակը պաշտպանում է ժողովրդին, այլ ոչ թե ամայի որոշակի տարածքներ. Իմքայլական պատգամավոր. Տեսանյութ նիկոլական ԺԵԽը իրենց կապիտուլյանտով հանդերձ ինձ ստիպեց սովորել ատել Զավեշտալին էնա, որ թշնամու դեմը դռները բաց բրախ թողած իշխանությունը, խոսում է ինչ որ մարդկանց թշնամու դեմ դուռ բացելու մասին Այս պահին խուզարկում են էշով ակցիա իրականացրած իջեւանցու տունը. Տեսանյութ Հրապարակեք ողջ ցանկը. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն Գործակալ Փաշինյանը թույլ տվեց, որ թշնամին առանց մի կրակոցի մտնի Հայաստանի ինքնիշխան տարածք, դիրքեր դնի ու չհեռանա Մենք մերժել ենք անցյալը, մենք կորցրել ենք ներկան, բայց ամենավատն այն է, որ մեզնից խլում են ապագան․ Միքայել Մինասյան Արտակարգ իրականություն և ընթացիկ ընտրություններ. Էլինար Վարդանյանի հոդվածը Իշխանական «ուլերը» խառնվել են իրար Վախենում եք, որ ձեր մաման լացացնելու են․ Զաքար Խոջաբաղյան ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստին քննարկվելու է հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրադրությունը Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի նախագահի հետ Հայ ժողովրդը պետք է վերականգնի և վերագտնի իր արժանապատվությունը և վեհությունը. Էդուարդ Շարմազնով ԵՄ-ն 10 մլն եվրո կհատկացնի ղարաբաղյան հակամարտությունից տուժածներին 29 տարի առաջ՝ հենց այս օրն են ազատագրվել Բերդաձորի ենթաշրջանի գյուղերը և մենք հնարավորություն ենք ստացել «կյանքի ճանապարհով» կապ հաստատել Մայր Հայաստանի հետ Ամերիկացիները առավել մեծ ակտիվություն են սկսելու ցուցաբերել Հարավային Կովկասում, նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների հարցում Նոր զարգացումներ Սեւ լճի տարածքում․ ադրբեջանցիները փոշմանել են Մի քիչ հող այստեղից են տալիս, մի քիչ՝ այնտեղից, չգիտենք՝ մեր Կառավարությունն ինչ գործի է․ սյունեցի. Տեսանյութ Լավրովը գհանատել է իրավիճակը Հայաստանի և Ադրբեջանի հետ սահմանին և պատրաստակամություն հայտնել աջակցել սահմանազատման և սահմանագծման հարցերում ԵԿՄ-ականներին կանչում են հավաքի Ինչպես «Պատրոն Դավոն» դուրս եկավ «ԿԳԲ պադվալից». Տեսանյութ Իրանն անընդունելի է համարում Հայաստանի սահմանային որևէ փոփոխություն Ադրբեջանցիները թաղամաս են ուզում Երևանում. Հրանտ Բագրատյան. Տեսանյութ Թուրքիայում փոքր ԱԹՍ-ների համար մինի հրթիռներ են արտադրում Երևանում թալանել են «Աստղիկ» բժշկական կենտրոնի գլխավոր տնօրենի՝ բուժական գծով տեղակալի ավտոմեքենան Երևանի քաղաքապետարանը հանգստյան օրերին Եռաբլուրում նախաձեռնել է մաքրման մասշտաբային աշխատանքներ Ժամը 19։00-ին եկեք Ազատության հրապարակ՝ աշխարհազորի գրվելու․ Հրանտ Բագրատյան. Տեսանյութ Կրեմլը պատասխանել է ռազմական օգնության մասին Փաշինյանի՝ Պուտինին ուղարկած նամակի վերաբերյալ հարցին Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ղրղզստանի նախագահի հետ Ճիշտ ա, չի քննարկվել, ուղղակի միանգամից ինչ դեմ են տվել ստորագրել ա կապիտուլյանտը. Լուսանկար Իշխանությունը ունակ չէ, իսկ հաճախ` ցանկություն էլ չունի ապահովել Հայաստանի անվտանգությունը Որքա՞ն աշխատավարձ են ստանում Պուտինը, Բայդենը և Փաշինյանը մեկ տարվա ընթացքում Չգիտեմ, ինչ քաղաքական հայացքներ ունեք դուք, բայց ներկա իրավիճակը պետք է հուշի միայն մի բան «Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբը կղեկավարի Արմեն Գևորգյանը «Խի՞ չես գնում Սյունիք, հետաքրքրվես՝ ի՞նչ վիճակ ա»․ Գևորգ Պետրոսյան Որ շուխուր չանենք, ամբողջ Հայաստանը կհանձնես, այ դժգույն ու դժբախտ Արարատի մարզում 3 տարեկան երեխա է խեղդամահ եղել. լողավազանն ընկած որդու դին հայտնաբերել է մայրը Ուժեղացված ծառայություն մարտական դիրքերում. ԶՈՒ–ն պատրաստ է իրականացնել ցանկացած առաջադրանք. Տեսանյութ Եթե Հայաստանն ունի քաղաքական ղեկավարություն, ապա որոնք են Հայաստանի սահմանները Փոլ Գոբլ. «ԱՄՆ-ն պետք է աջակցի Թուրքիային` տարածել իր ազդեցությունը ԱՊՀ թուրքալեզու երկրների վրա» Արդեն 4-րդ օրն է ՀՀ «իշխանություն» կոչվածները ատամներով պահում են և չեն վերադարձնում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ա. Ազարյանի ավտոմեքենան Աբսուրդ է. Արտակարգ իրականություն և ընթացիկ ընտրություններ. Էլինար Վարդանյան «Հենց այս պահին դաշտում եմ, թուրքերից 500 մետր հեռավորության վրա գարի եմ ցանում»․ Վերին Շորժայի համայնքապետ ՀԱԿ-ի համագումարի առաջին շարքում Անտարեսի արմեննա, ով պատերազմից հետո պնդում էր, որ մենք ադրբեջանի հողերը զավթել էինք ու հիմա հետ ենք վերադարձրել

«Հայկական ժամանակ» իրականությունից պետք է դուրս գան․ փաստաբանը՝ ՀՔԾ-ի մասին

Ապրիլի 10-ին Հատուկ քննչական ծառայությունը հայտարարություն էր տարածել «Ձորագետ ՀԷԿ» ՓԲ ընկերության գույքի օտարման գործընթացում պաշտոնեական լիազորությունների չարաշահման փաստի առթիվ հարուցված քրեական գործի վերաբերյալ, որում նշված է նաև Մալթայի Մարտական Ինքնիշխան Ուխտում, Պորտուգալիայի Հանրապետությունում նախկին դեսպան, արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մինասյանի անունը։

«Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ 2010 թվականի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարության կողմից մշակված ՀՀ կառավարության գաղտնի որոշման նախագծով, առանց օրենքի մի շարք պահանջների պահպանման, մասնավորապես` առանց օտարման անհրաժեշտության հիմնավորման և գույքի պարտադիր գնահատման, առաջարկվել է թույլատրել ՀՀ ՊՆ-ին՝ որպես «Ձորա ՀԷԿ» ՓԲԸ պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի փաթեթի կառավարման լիազորություններն իրականացնող մարմնի, հավանություն տալ 3,600,000,000 ՀՀ դրամ գումարով ընկերության գույքի օտարմանը «Ձորագետ Հիդրո» ՍՊ ընկերությանը», - նշված է ՀՔԾ հայտարարության մեջ։ 

«Ձորագետ Հիդրո» ՍՊԸ-ին կրկին անդրադառնալիս Հատուկ քննչական ծառայությունը տվել է «ՀՀ նախկին նախագահի փեսա Միքայել Մինասյանի հետ փոխկապակցված անձանց պատկանող» ձևակերպումը։ 

Արձագանքելով ՀՔԾ-ի հայտարարությանը, Միքայել Մինասյանի փաստաբան Ամրամ Մակինյանը «Հրապարակին» ասաց, որ այս գործն ընդհանրապես իր պաշտպանյալի հետ առնչություն չունի։ «ՀՔԾ-ի երևակայությունն այնքան է, որքանով, իրենց կարծիքով, այդ գործարքին պարոն Մինասյանն առնչություն է ունեցել, որքանով պարոն Մինասյանի «մտերիմները»։ ՀՔԾ-ն սիրում է, չէ՞, գործերն ուռճացնելու համար նախադասությունը սկսել այսպես. «ՀՀ երրորդ նախագահի փեսա Միքայել Մինասյանի մտերիմ»։ Ա՛յ քեզ բան, էս աբսուրդը... պետական մարմինները պետք է վերջապես լրջանան ու զբաղվեն իրենց գործերով, այլ ոչ թե հասարակությանն ինչ-որ շոուներով կերակրելով։ Վերջապես այդ «Հայկական ժամանակ» իրականությունից պետք է դուրս գան», - նշեց Մակինյանը։

Հարցին՝ Մինասյանն այս գործով ծանուցվե՞լ է հարցաքննության համար, փաստաբանը պատասխանեց, որ Մինասյանը որևէ կարգավիճակ չունի։ «Բոլորն էլ գիտեն, որ պարոն Մինասյանը հանրապետությունից դուրս է գտնվում»։

Այս գործով որպես մեղադրյալ են ներգրավված պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախկին նախագահ Ռոբերտ Նազարյանը, վերջինիս նախկին տեղակալ Շիրազ Կիրակոսյանը, հանձնաժողովի նախկին անդամներ Նիկոլայ Գրիգորյանն ու Մուշեղ Կոշեցյանը։ 

Ըստ ՀՔԾ-ի՝ քննիչ Բորյա Չիլինգարյանը նրանց վերաբերյալ անջատված մասով նախաքննության ավարտ հայտնելու մասին որոշում է կայացրել ապրիլի 9-ին։ 

Էներգետիկայի և բնական պաշարների նախկին նախարար Արմեն Մովսիսյանի վերաբերյալ որոշում է կայացվել մահվան հիմքով քրեական հետապնդում չիրականացնելու մասին, իսկ Ռոբերտ Նազարյանին, Նիկոլայ Գրիգորյանին, Շիրազ Կիրակոսյանին և Մուշեղ Կոշեցյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ), իսկ Սեյրան Օհանյանին՝ ՔՕ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Յուրացնելը կամ վատնելը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով):

Սեյրան Օհանյանն «Ազատություն» ռադիոկայանին երեկ ասել է, որ օտարման ողջ գործընթացը իրականացրել է էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը, և ինքը որևէ տեղեկատվություն չի ունեցել՝ ինչու է այն շուկայականից էժան օտարվում և ում է վաճառվում։  Ռոբերտ Նազարյանի պաշտպան Սասուն Ռաֆայելյանը պնդել է, որ իր պաշտպանյալը չի չարաշահել պաշտոնեական լիազորությունները, և որ հանձնաժողովը որպես կոլեգիալ մարմին է որոշում կայացրել օտարման հարցում։

Արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մինասյանը մեղադրյալի կարգավիճակ ունի Պետական եկամուտների կոմիտեի կողմից քննվող մի գործում, որում նրան մեղադրանք է առաջադրված ՔՕ 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (երկու դրվագ), 310-րդ հոդվածով, 310.1-րդ հոդվածի 1-ին մասով (երեք դրվագ), 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով (հինգ դրվագ)։

«Բոլորն էլ գիտեն, որ պարոն Մինասյանի նկատմամբ մեծ ջանասիրությամբ երկու անգամ տրված խափանման միջոց կալանավորումները վերացվել են», - անդրադառնալով այս գործին՝ ասաց Մակինյանը։ 

Ըստ նրա՝ այս գործով նոր զարգացումներ չկան։ «Ոչ մի նոր զարգացում չկա։ Բայց կարծում ենք, որ կլինեն։ Քանի որ «Հայկական ժամանակ» իրականության մեջ սիրում են, չէ՞, պրոցեսները ծածկել ու լռեցնել այլ պրոցեսներով։ Այնպես որ, մենք սպասում ենք, որ կարող են լինել», - նշեց Մինասյանի պաշտպանը։

Հարցին՝ ՊԵԿ-ի գործով եղե՞լ են նոր հարցաքննություններ, նոր մեղադրյալների ներգրավումներ, պատասխանեց, որ տեղյակ չէ։ «Վերջին անգամ կալանավորումը վերացվելուց հետո որևէ բանի մասին, ըստ էության, մենք տեղեկություն չունենք։ Մենք վճռաբեկ բողոք ենք ներկայացրել [վերաքննիչ դատարանի կողմից կալանավորումը վերացնելու որոշման մասով] և սպասում ենք դատարանի որոշմանը։ Մենք համաձայն չենք դատարանի որոշակի դիրքորոշումների հետ», - եզրափակեց Ամրամ Մակինյանը։

Դեսպանին կալանավորելու ՊԵԿ միջնորդությունը վերաքննիչ դատարանը երկրորդ անգամ մերժել էր 2020 թվականի դեկտեմբերի 16-ին։ Նշենք, որ 2018 թվականի իշխանափոխությունից հետո իմքայլականների օրոք քրեական գործեր են հարուցվում ընդդիմադիրների որոշ մասի դեմ։

Աղբյուր՝ «Հրապարակ»

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan